Ուսումնական մառան. Նախագիծ

Մաքսիմ Գորկի.«Արարատ» գինու տրեստի մառանից դուրս գալուց հետո. «Ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան «Արարատի» մառանից դուրս գալ»։


Ծանոթագրություն՝

Մառան, տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց ժողովրդական տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիք և ըմպելիք։ Մառանը լի է լինում հատկապես ձմռանը. կարասներիկճուճների, ակերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր և թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր և այլն։ Ճարտարապետական առումով մառանը լեռնային նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություն՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան)։ Հին և միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական և վանքապատկան համակառույցների կազմում մառանը եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք և ունեցել տնօրեն՝ մառանապետ։ Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդյունաբերական արտադրության հետ, մառանը դարձել է նաև գինուկոնյակի պահեստավորման և հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր։ Մառանը գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաև որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ «մեղրամսի» ընթացքում։

  1. գետնափոր տեղ` նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար
  2. մասնավորապես գինի պահելու նկուղ

Կրթական փոխանակումների նախագծով հաճախ լինում ենք տարբեր գյուղերում և քաղաքներում, որտեղ ժողովրդական տան բաղադրիչ է Մառանը:  Ծանոթացում, վերարժովորում Ժողովրդական տանը, Մառանի մշակույթին: Կրթական փոխանակումներին մասնակից դպրոցների հետ համատեղ ստեղծել, ձևավորել Սեբաստացիական Ուսումնական մառանը:

Համատեղ արտադրությամբ ուսուցմամբ լցնել, համալրել Ուսումնական Մառանը:

Ուսումնական ճամփորդություն կազմակերպելիս նախագծում որպես կարգ, պարտադիր բաղադրիչ համարել Ուսումնական մառանի համալրումը/դեղաբույսերով, մթերքով/:

Նախագծում՝

  • Ի՞նչ է մառանը
  • Մառանի կառուցվածքը, դիրքը, ինտերիերը
  • Մառանապետ
  • Մառանը  հայկական կենցաղում այսօր. Գյուղերում, քաղաքներում
  • Պահոց թե խորանոց
  • Մառանի ջերմաստիճանը, լուսավորությունը
  • Մառանը տարվա տարբեր եղանակներին
  • Մառանում պահվող մթերքները, գինին և կոնյակը
  • Մառանում պահցող մթերքների պահպանման մասին տեղեկատվական անձնագրերի ստեղծում
  • Մառան-համտեսարան

Ընթացում՝ ուսումնական  նյութեր, հետազոտական ընթացիկ պատումներ, ֆոտոշարեր, ֆիլմեր, հոդվածներ:

Արդյունքներ՝

Ուսումնական մառան+Ընդհատակ համտեսարան

Ուսումնական մառան․ Պատրաստում ենք չիր

Ուսումնական մառան․ Պատրաստում ենք դոշաբ

Վարպետաց դաս Աշտարակաց մառանում

Մառան թատրոն․ Սովյալները

1 комментарий в “Ուսումնական մառան. Նախագիծ

  1. Уведомление: Ուսումնական հունվար. աշխատակարգ — Անժելա Բլեյան

Обсуждение закрыто.