Նոր տարվա համահայկական սովորույթներից կարելի է առանձնացնել, առաջին հերթին, նախորդն օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, որոշ տեղեր նաև` աղջնակների խմբերի ծիսական շչջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհավորում էին երգելով: Երգերը` բարեմաղթություններ էին, ընտանիքի անդամների գովք, տոնական ճաշատեսակների խնդրանք: