Կարևոր է յուրաքանչյուրը

Մատիտ

Սեմինարից հետո

Դպրոցը հետաձգելու կամ երեխային նույն դասարանում թողնելու մասին

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում հաճախ ենք բախվում այն խնդրին, երբ ծնողները մտավախություններ են ունենում երեխային ճիշտ ժամանակին դպրոց տանելու հետ: Օրինակ` եթե նա դեռ լավ չի քայլում, և ծնողը գիտի, որ մեկ տարի անց երեխան ավելի ինքնուրույն է լինելու, գերադասում է սպասել:

Читать далее

Կարևոր է յուրաքանչյուրը

Յուղաներկով արված նկարում երեխան մոր հետ գիրք է կարդում։ Նրանք նստած են մեջք մեջքի տված, երկուսի ձեռքում էլ գիրք կա, մայրը հետևում է, թե ինչ է անում երեխան։

Սեմինարից հետո․

Ինչպե՞ս երեխաների հետ խոսել հաշմանդամության մասին

Երեխաները մեծահասակներին հաճախ են նման հարցեր տալիս՝ «ինչո՞ւ նա չի խոսում», «ինչո՞ւ չի քայլում», «այն ի՞նչ է նրա ականջին դրված» և այլն։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին էլ կարող են այս հարցերը հետաքրքրել հաշմանդամություն ունեցող այլ մարդկանց հանդիպելիս։

Երեխաների հարցերին հարկավոր է մատչելի պատասխաններ տալ, խուսափել սուտ պատասխաններից կամ «չարություն է արել, դրա համար էլ չի կարողանում քայլել» շարքից։ Երեխաները պետք է սովորեն ընդունել մարդկանց բազմազանությունը՝ չկապելով դա որևէ հանգամանքի հետ։

Читать далее

10 անիմացիոն ֆիլմ առանձնահատուկ մարդկանց մասին

10 мультфильмов об особенных людях

Ի՞նչպես բացատրել երեխային, որ կան այնպիսի երեխաներ աշխարհում, հասարակության մեջ, որ չեն կարողանում վազել, խոսել կամ լսել։ Ի՞նչպես նրանց փոխանցել, ներկայացնել թե՞ ի՞նչն է կարևոր առանձնահատուկ կարիքով երեխաների համար, ի՞նչպիսի քաղց ունեն նրանք։ Ի՞նչպես  սովորեցնել, որ նրանք աշխարհը զգում են։

Читать далее

Հարթակ Գեղարվեստում ակումբում է աղջիկը գինու փողոցից

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, ест, сидит, напиток, стол и еда

Նախագծային ուսուցման շաբաթ

«Գինեստեղծումը տոն»․ Մարդ-խաղող-այգի նախագծի շրջանակում՝

«Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրն է՝ Մարիամ Սաղաթելյանը

Թեմա՝ Գինեստեղծումը որպես բիզնես, գինու մշակույթը Հայաստանում

Читать далее

Հարթակ Գեղարվեստում ակումբում Վրեժ Քասունին է

main image
Արդեն յոթ տարի, երբ աշունը ներկում է Երեւանի փողոցները, ներկվում են նաեւ քաղաքի կինոթատրոնների ու արվեստի կենտրոնների էկրանները` հյուրընկալելով անիմացիոն կինոյի «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնը: Փառատոնի խորագիրն այս տարի «Վերածնունդ» է: «ՌեԱնիմանիան» երգիծանկարիչ ու անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Վրեժ Քասունու տարիների երազանքն էր: Նրա պատմությունն սկսվում է Կիլիկիայում, թափառում պատմական Հայաստանի քաղաքներով, մի պահ կանգ առնում Սիրիայում եւ, ի վերջո, վերածնվում Հայաստանում:

«Ես առաջին օրից Հայաստանում ինձ հանգիստ էի զգում՝ ինչպես ձուկը ջրում: Հարմարվելու համար պիտի քաղաքացի դառնաս: Ոչ թե քաղաքացիություն վերցնես, այլ դառնաս, հասկանաս, ապրես: Կամ էլ՝ հավերժ պիտի չընդունես»,- ասում է Վրեժ Քասունին, որը ծնվել է Հալեպում, սակայն իրեն համարում է կիլիկիահայ կամ կոմագենցի:
Երկդարյա տոհմածառի ժառանգը

Քասունի ընտանիքի պատմությունը Վրեժի հիշողության մեջ ձգվում է մինչեւ 19-րդ դարի սկիզբ: Տոհմածառի արմատներում Թորոս Հոջան է, որն ապրել է մինչեւ 1830-ական թվականների վերջը, այսօրվա Ադիյամանի շրջակայքում՝ Բեսնիի շրջանում գտնվող Քեսուն բերդաքաղաքում: Այստեղից էլ գալիս է տոհմի ազգանունը` Քասունի: «Թորոս Հոջան եղել է մարտիկ, գյուղատնտեսությամբ է զբաղվել, մեծ կալվածքներ է ունեցել Քեսունում եւ Բեսնիում: 1800-ականների սկզբներին մասնակցել է կիլիկիահայերի ապստամբություններին եւ եղել ջոկատներից մեկի ղեկավարը»,- հիշելով ընտանեկան զրույցները` պատմում է Վրեժը:

Երբ 19-րդ դարի կեսերին Օսմանյան իշխանությունները քանդում են բերդաքաղաքը, Թորոս Հոջայի որդի Դիշո Եղիան ընտանիքի հետ տեղափոխվում է Այնթաբ (այսօրվա Գազիանթեբ)։ Վերջինիս թոռը՝ Եղիան, երկար տարիներ առաջնորդում է տեղի ավետարանական եկեղեցին եւ աշխատում որպես ուսուցիչ: Հենց նա էլ առաջինը որպես գրական կեղծանուն օգտագործում է Քասունի ազգանունը: 19-րդ դարի վերջերին Եղիա Քասունին ընտանիքի հետ տեղափոխվում է Մարաշ, որտեղ ընտանիքն ապրում է մինչեւ 1919 թվականը` հաջողելով թաքնվել եւ խուսափել Հայոց ցեղասպանության արհավիրքից ու կոտորածներից:

«Ֆիզիկական վտանգի դեմ պայքարելով` մինչեւ վերջ հույս են ունեցել, որ այդտեղ, ի վերջո, լավ կլինի, ի վերջո կխաղաղվի: Քաղաքում չեն ապրել, միշտ թաքնվել են»,- պատմում է Վրեժը:

Մինչեւ ջարդերը Եղիա Քասունին եղել է Օսմանյան կայսրություն ժամանող գերմանական պատվիրակությունների թարգմանիչը, իսկ նրա եղբայր Մանվել Քասունին, որը 4-5 լեզու է իմացել, եղել է անգլիական զորքերի պաշտոնական թարգմանիչն ու անգլիական բանակի հետ հասել է մինչեւ Պաղեստին:

Читать далее