Գիր, որ խորհուրդի ճանապարհ է

pin ≫ baleighc731

1400 անգամ ես առիթ եմ ունենում կարդալու, եղել է ընթացք, որ անգամ կրթահամալիրի աշխատակազմում չեմ եղել, բայց կարդացել եմ: Անգամ, երբ news room -ում պետք է իմ news list-ը կազմեի կամ պատրաստվեի եթերին, մեկ է, օրվա մեջ առիթը չէի կորցնում, բացում էի գիրը ու կարդում: Դա կապ էր կրթահամալիրի հետ, ամբողջական մի էջ, որտեղ թե՛ կրթահամալիրի առօրյան էր արտացոլված, թե՛ զարգացումը, հեռանկարը:

Читать далее

Կրթության հավասար պայմաններ, թերապևտիկ միջավայր. Համընդհանուր ներառում

Երկու տարի առաջ, երբ նոր էի ստանձնել ծրագրի ղեկավարի դերը ամռանը ես հանդիպեցի իմ հերոսին՝ Դավթին:  Դավիթը մասնակցեց ամառային մուտքի ճամբարին, ապա դարձավ մեր սովորողը: Դավիթը դարձավ խթան լիարժեք ընկալելու թե ի՞նչ է համընդհանուր ներառականությունը, կրթության հավասար պայմանները, ընտանիքի ներառումը և այլ կարևոր հանգամանքներ:  2016-Ի Գիտագործնական հավաքին հանդես եկա փոքրիկ ուսումնասիրությամբ, կլոր սեղանով, որի առանցքում ուսուցչի օրագիրն էր և դրա արդյունավետությունը, առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ուսումնական նյութերը, նրանց հետ անհատական աշխատանքը: Աշխատանքի ընթացքում նաև թերապիաների մի շարք ձևեր մտան ուսումնական առօրյա, որպես ներառման արդյունավետ գործիքներ: Այն թափը, որ սկսվեց ունեցավ կամ ապրեց այլ զարգացում: Оրապատումը չգործեց, քանի որ դասավանդողները ինչ որ մի պահ հոգնեցին, ձևակերպեցին, որ կեղծ գործիք է քանի որ կան ուսումնական ընդհանուր արդյունքներ՝ պատումներ, ֆոտոշարեր, ֆիլմեր:

Գուցե ճիշտ է, քանի որ մեկ է ներառական կրթության դեպքում առանձնացնելը խմբից, այլևս ներառում չէ:

Այսօր ես կխոսեմ Համընդհանուր ներառման մասին, կներկայացնեմ մի քանի արդյունքներ, բացթողումներ:

Читать далее

«Գետը համայնքում» նախագիծ:Փնջային հավաք

cropped-cropped-sam_1469

Նախագծի մեկնարկը, զարգացումը, ինձ ոգևորեց: Օգոստոս ամսվա վերջում այն լրամշակեցի և ներկայացրեցի «Գետը համայնքում»  նախագծի փոփոխված, լրացված տարբերակը:

Читать далее

Ազդեցություն, որի համար շնորհակալ ես

IMG_2625.JPG

Ազդեցությունը այս անբիծ է վերափոխող, սթափեցնող, ուղորդող, ազնվացնող, ճշմարիտ, արդարացի, թանկ:
Կենարար ազդեցություն մտքի, հոգու վրա։ Այդ ազդեցությունը լեցուն է ներգործուն զորությամբ` ունակ իմաստնացնելու, մաքրագործելու։ Այն ազդու է և հատու։ Անընդհատ նորոգվող միտք, ստեղծականություն, նվիրում ու հոգատարություն:

Ազդեցություն՝ խոր, անջնջելի, լցնող, հորդող, ապրեցնող… Գիտակցում, որ շնորհակալ ես…
Երբ Դու պարզապես շնորհակալ ես…