Անձրևի պարը. Մոնոներկայացում

Նոյեմբերի 8

Ժամը՝  14։00

Ներկայացման վայրը՝ «Մանկական երկաթուղի»  կայարան

Արտիստ, տեքստի հեղինակ՝ Արփի Սահակյան

Բեմադրող՝ Քնարիկ Ներսիսյան

Հնչյունային ռեժիսոր՝ Կայ Խաչատրյան

 

Անձրևը մեղմ շոյում է ինձ․․․ վարսերս․․քունքերս․․աչքերս․․մարմինս․․բոբիկ ոտքերս։ Ես ու անձրևը մեղմ գրկախառնվել ենք։ Նրա բույրը՜․ պաշտելի՛ս։ Ոտաբոբիկ քայլում եմ մերկ փողոցով․ միայն ես ու անձրևն ենք․․ լռությամբ խոսում ենք, հասկանում ենք իրար։
-Կպարե՞ս — հարցրեց անձրևը։
Նա ապահովեց իմ երաժշտությունը ու սառնությունը։ Սկսեցի պտտվել ու ձեռքերս շարժել օդում։ Ինձ ազատ էի զգում․ թռչնա՜կ․․․։ Ամբողջովին թաց էի,բայց․․․ հաճելի էր․․․։ Պարում էի, ու անդադար պտտվում, իսկ շորս անդադար ծածկում էր դեմքս ու մեղմ ալիքներ ստեղծում  իմ դիմաց, իմ հետևում, իմ շուրջը․․․չնայած նրան, որ շորս թաց է ինձ ու շորիս ոչինչ չէր խանգարում․․․ մենք ուղղակի ուզում էինք մեր միջից դուրս հանել այն, ինչ չկա բոլորի մեջ․․․ դուրս հանել այն ինչ զգում էինք։ Պտտվում էի․․․ահա՛․․․ ավելի արագ․․․ուժեղ անձրևը, ցույց տուր այն, դու կարող ես․․․ գազարագույն, կապույտ, կանաչ, մանուշակագույն․․ պարիր գույների մեջ․․․ զգա անձրևը, նորի՛ց։

 

 

3 комментария в “Անձրևի պարը. Մոնոներկայացում

  1. Уведомление: «Երևան 2800. նազելի իմ բնակարան» համերգ-տոնախմբություն-ներկայացում Կոմիտաս ուսուցչի լույսով – Սյուզի Մարգարյան

  2. Уведомление: Մանկավարժության կենտրոն

  3. Уведомление: Մանկավարժության կենտրոն

Обсуждение закрыто.