Հանդիպում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետ

C917080C-0C16-4E2E-AF4F-44BCD12C5598

Օգոստոսի 1-ին ՀՀ բնապահպանությաննախարարությունում տեղի ունեցավհանդիպում նախարար Էրիկ Գրիգորյանիև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանիմիջև։ Կրթահամալիրի տնօրենըներկայացրեց մի շարքբնապահպանական ուսումնականնախագծեր, որոնց արդյունավետզարգացումը պահանջում է նաևբնապահպանության նախարարությանակտիվ մասնակցությունը, համագործակցությունը։

Նախարար Էրիկ Գրիգորյանը ողջունեցնախագծերը, կրթահամալիրի ակտիվգործունեությունը բնապահպանականոլորտում։ Որպես կրթահամալիրիշրջանավարտ ու ծնող, կրթահամալիրի կառավարման խորհրդի նախկինանդամ, նա հատկապես հետաքրքրված էր Արատեսի դպրական կենտրոնի աշխատանքներով, հիշեց, որ 1990-ականներին իր 7-8-րդ դասարանցի դասընկերների հետ Արատեսում ճամբարային օրերին, առաջին անգամ ձի է նստել։ Նա բնապահպանական ուսումնական նախագծերիիրականացման համար փոխանցեց նոր, միջազգային կապեր. հատուկ քննարկման առարկա դարձավ Արատեսի դպրական կենտրոնի՝ որպես հատուկ պահպանվող ուսումնական կենտրոն, միջազգային նախագծերում ներառելու հարցը։ Կրթահամալիրի տնօրեն ԱշոտԲլեյանը վերահաստատեց շրջակամիջավայրի և բնապահպանությանոլորտում ուսումնական տարբերնախագծերով երկկողմհարաբերությունները էլ ավելիամրապնդելու, հանագործակցելուցանկությունը։ Բնապահպանության նախարարության կրթական ծրագրերի մասնագետը կհամակարգի կրթահամալիրի և նախարարությանհամագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։