Ուսումնական թատրոն
Архив за день: 20 августа, 2018
Օգոստոսի 27
9։00-9:15՝ Ընդհանուր պարապմունք, պատասխանաու՝ Հասմիկ Մաթևոսյան
9:15-12:00՝
- Միջավայրի խնամք, բակային աշխատանքներ՝ Քրիստինե Շահբազյան, Անուշ Համբարյան, Հայկուհի Հովհաննիսյան
- Միջավայրի ձևավորման նախագծեր՝ Աննա Ֆրանգյան, Տաթև Աթոյան
- Կաբինետների մաքրման աշխատանքներ՝ կաբինետների պատասխանատուներ
- 4-5-րդ դասարանցիների Մուտքի ճամբար. Պատասխանատու՝ Ռիմա Քեքեջյան
11:00` 1-ին դասարանցիների ծնողական հավաք
12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում
12։30-14։00՝ աշխատանք նախագծային խմբերով. Մայր դպրոց
Մադինա, Արմաղան,Լեռնահովիտ
Մադինա, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա` Արմաղան լեռան արևելյան մասում: Գյուղի արևելյան մասով է հոսում Արգիճի գետը: Գյուղը Սևան-Մարտունի մայրուղուց գտնվում է 15 կմ. հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 130 կմ: Վերաբնակեցվել է 1925-30թթ. Ներքին Գետաշենից (Ներքին Ադյամանից) տեղափոխված մի քանի ընտանիքներով (նրանց նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Մուշ գավառներից): Տները քարակերտ են, թեք տանիքներով: 1897թ ունեցել է 346, 1926թ` 85, 1939 թ` 517, 1959 թ` 799, 1970թ` 1034, 1979թ` 861 բնակիչ: Գյուղապետարանը տեղակայված է մշակույթի տան շենքում: Համայնքի վարչական տարածքը կազմում է 1545.2 հա որից` բնակելի մակերեսը 95.8 հա, ցանքատարածքը 508.3 հա, արոտավայրը 365.2 հա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ձյունառատ ու երկարատև, ձմեռը կարող է տևել մինչև 5 ամիս, ամառը զով է ու առողջարար: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` անասնապահություն և հողագործություն։ Հիմնական մշակաբույսը կարտոֆիլն է։ Գյուղը Էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է, ունի մշտական լավորակ խմելու ջուր, 1 մշակույթի տուն, 1 գրադարան, 1 փոստի բաժանմունք, 1 բուժկետ, 1 միջնակարգ դպրոց: