«Այրոգի» ստվերային թատրոնը Գեղարվեստում

Կրթահամալիրի Գեղարվեստը այսօր հյուրընկալել էր «Այրոգի» ստվերների թատրոնին: Ծրագրի ամենագլխավոր կետը՝ վարպետույթան դասն էր, որին մասնակցելու էին եկել տեխնոլոգ ուսուցիչներ և սովորողներ:

Это слайд-шоу требует JavaScript.

 

Մինչ վարպետության դասը, հյուրերը շրջեցին գեղարվեստով, այնուհետև թատրոնի լաբորատորիայում սկսեցին պատմել իրենց և թատրոնի ստեղծման մասին:

Պատմությունը բավականին հարուստ և հետաքրքիր էր: «Այրոգի» ստվերային թատրոնի ձևավորվել է 1980-­ականների սկզբին «Այրուձի» հեծյալ արշավախմբի անդամներից: Հիմնական կազմը Պոլիտեխնիկական ինստիտուտի տղաներն էին, նաև կային Թատերական ինստիտուտի ներկայացուցիչներ: 1984 թ. Պոլիտեխնիկ ինստիտուտը ձիեր գնեց և Բալահովիտ գյուղում ստեղծեց ձիարշավարան:  1983-ից հեծյալ արշավների անբաժան մաս է դառնում նաև ստվերների թատրոնը: «Այրոգի» թատերախմբի ռեպերտուարը հարուստ է հայկական ժողովրդական հեքիաթներով և ժողովրդական զրույցներով: Թատերախմբի խաղացանկում կան նաև 19-­րդ դարից պահպանված հայկական ստվերների թատրոնի որոշ բեմադրություններ: Դրանք պահպանել և 1960-ականներին Հայաստանում վերականգնել են Խաչատուր Թումասյանը և Մելքոնենց Հովհաննեսը: Թատրոնի տիկնիկների մի մասը Խաչատուր Թումանյանի տիկնիկների կրկնօրինակներն են, որոնք շարունակում են խաղալ իրենց հեղինակի ստեղծած մանրապատումները: Այդ տիկնիկների բնօրինակները գտնվում են Սարդարապատի թանգարանում: «Այրուձի» Էկոմշակութային ակումբի նախագահ Արմեն Կիրակոսյանի տեղեկացմամբ Թուրքիայում, Հունաստանում և Չինաստանում ստվերների թատրոնն ազգային բրենդ է: 1775 թ Չինաստանից մի միսիոներ ստվերների թատրոնը բերել է Ֆրանսիա և ընդամենը տասը տարվա ընթացքում այն տարածվել է Անգլիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում: Հայաստանում ստվերների թատրոնը տարածվել է արաբական խալիֆայության տարիներին: Հայտնի է,  նաև որ 17­րդ դարից նկարագրություն է պահպանվել այն մասին, որ Օսմանյան կայսրությունում գործել են  ստվերների թատրոնի մի շարք խմբեր, այդ թվում նաև` հայկական :

Պատմությանը ծանոթանալուց հետ հյուրերը հանձնարարություն  տվեցին սովորողներին.  «նկարել մի կերպար, որը հետո պետք է տիկնիկ դառնա»: Փորձը ստացվեց, սովորողները նկարեցին և ծանոթացան ստվարաթղթե տիկնիկի պատրաստման տեխնոլոգիային: Հանդիպումն արդյունավետ էր հունիսյան փառատոնից առաջ, պատումի թատրոնի նախօրեին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s