Մասնաժողով: Հունիսի 26

img_5229

1.Ուսումնական պլաններ

1-3-րդ դասարանների ուսումնական պլան

4-5-րդ դասարանների ուսումնական պլան

2. Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեության ուսումնական բնագավառի կազմակերպում

1-3-րդ դասարաններ

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև բազմամարտի նախագծերը, քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

5-6 տարեկանները, 1-ին, 2.1, 2.2, 3-րդ դասարանի սովորողները շաբաթական մեկ անգամ լողում են փակ լողավաանում, սովորում են հեծանիվ վարել, մարմնամարզական դահլիճում, դպրոցի հեծանվաուղում, ինչպես նաև մարմնամարզական դահլիճում և պարտեզում անցկացնում են մարմնամարզական  պարապմունքները:

4-5-րդ դասարաններ

4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողը կարող է ընտրել լող, հեծանիվ, սեղանի թենիս, ձիասպորտ:

Պարապմունքները կազմակերպվում են Մայր դպրոցում: Սովորողներին Մայր դպրոց ուղեկցում է կազմակերպիչ՝ Ռիմա Երեմյանը, ուսոուցչի օգնական՝ Աննա Ֆրանգյանը: Սովորողներին ուղեկցումը ևս մազրական քայլքով է կազմակերպվում, խրախուսվում։Սովորողների խմբերը համապատասխանում են ցուցանիշներին։

4-րդ դասարանի սվորողները զբաղվում են  մարմնամարզությամբ, վազքով, հեծանվավարությամբ, ծանոթացում տարբեր մարզաձևերի:

5-րդ դասարանի սովորողներն ընտրել են ֆուտբոլ, բասկետբոլ, նետաձգություն, մարմնամարզություն։

 

Оставьте комментарий