Հունիսի 11
09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:00-14:00` Մուտք կրթահամալիր ճամբար
09:00-16:00` Ամառային դպրոց
09:30՝-10:00՝ «Ընտրանի» համերգ-ցուցադրության փորձը
Հունիսի 11
09:00՝ Ընդհանուր պարապմունք
09:00-14:00` Մուտք կրթահամալիր ճամբար
09:00-16:00` Ամառային դպրոց
09:30՝-10:00՝ «Ընտրանի» համերգ-ցուցադրության փորձը
1400 անգամ ես առիթ եմ ունենում կարդալու, եղել է ընթացք, որ անգամ կրթահամալիրի աշխատակազմում չեմ եղել, բայց կարդացել եմ: Անգամ, երբ news room -ում պետք է իմ news list-ը կազմեի կամ պատրաստվեի եթերին, մեկ է, օրվա մեջ առիթը չէի կորցնում, բացում էի գիրը ու կարդում: Դա կապ էր կրթահամալիրի հետ, ամբողջական մի էջ, որտեղ թե՛ կրթահամալիրի առօրյան էր արտացոլված, թե՛ զարգացումը, հեռանկարը:
Երկու տարի առաջ, երբ նոր էի ստանձնել ծրագրի ղեկավարի դերը ամռանը ես հանդիպեցի իմ հերոսին՝ Դավթին: Դավիթը մասնակցեց ամառային մուտքի ճամբարին, ապա դարձավ մեր սովորողը: Դավիթը դարձավ խթան լիարժեք ընկալելու թե ի՞նչ է համընդհանուր ներառականությունը, կրթության հավասար պայմանները, ընտանիքի ներառումը և այլ կարևոր հանգամանքներ: 2016-Ի Գիտագործնական հավաքին հանդես եկա փոքրիկ ուսումնասիրությամբ, կլոր սեղանով, որի առանցքում ուսուցչի օրագիրն էր և դրա արդյունավետությունը, առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ուսումնական նյութերը, նրանց հետ անհատական աշխատանքը: Աշխատանքի ընթացքում նաև թերապիաների մի շարք ձևեր մտան ուսումնական առօրյա, որպես ներառման արդյունավետ գործիքներ: Այն թափը, որ սկսվեց ունեցավ կամ ապրեց այլ զարգացում: Оրապատումը չգործեց, քանի որ դասավանդողները ինչ որ մի պահ հոգնեցին, ձևակերպեցին, որ կեղծ գործիք է քանի որ կան ուսումնական ընդհանուր արդյունքներ՝ պատումներ, ֆոտոշարեր, ֆիլմեր:
Գուցե ճիշտ է, քանի որ մեկ է ներառական կրթության դեպքում առանձնացնելը խմբից, այլևս ներառում չէ:
Այսօր ես կխոսեմ Համընդհանուր ներառման մասին, կներկայացնեմ մի քանի արդյունքներ, բացթողումներ:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի կոմպոզիցիայի արվեստանոց
Մխիթար Սեբաստացու կրթահամալիր, Ավագ դպրոց 10-3 դասարան: Բարի գալուստ ;)
Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Ուսումնական բլոգ
Just another WordPress.com weblog