Արտանիշ

Image

Հարցազրույցներին մասնակցեցին.

Արտանիշի դպրոցի ռուսերենի դասավանդող՝ Ստելլա  Պետրոսյան

12րդ դասարանի սովորող՝ Վահան Բադալան, Ռոմիկ Չոբանյան

«Հայկական ճամբար» լողափի ադմինիստրատոր՝ Վարդուհի Արամյան

 

Արտանիշ (Արտավուճ, Արտունջ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզումՍևանա լճիԱրտանիշ թերակղզու ափին, մարզկենտրոն Գավառից 72 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1975 մ բարձրության վրա։ Գյուղը նախկինում ունեցել է Ադագոլիա անվանում է և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբդաշտավարությամբծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Գյուղի արևմտյան եզրին է գտնվում Արտանիշի (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), իսկ հարավային մասում՝ “Դաշալեռ” (մ.թ.ա. 1-ին հզմ.) հսկա ամրոցները։ Արտանիշից ոչ հեռու կան երեք եկեղեցիներ։

Ատանիշ լեռ / 2461 մ

Արտանիշ լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ: Լեռան գագաթը միակ վայրն է որտեղից լավ երևում է Մեծ և Փոքր Սևանների հատման հատվածը:

Վերելքը սկսում ենք Շորժայի մոտակայքից` ծովի մակերևույթից 1920 մ բարձրությունից, բարձրանում ենք մոտ 540 մետր:

Գագաթից բացվող տեսարանները վայելելուց և փոքր ինչ հանգստանալուց հետո իջնում ենք դեպի Արտանիշ թերակղզի և շարունակում արշավը Սևանա լճի ափով:

Արտանիշ թերակղզի

Գտնվում է Սևանա լճի հյուսիսային ափին՝ Արտանիշի և Շորժայի  ծոցերի միջև:
Սևանի լեռնաշղթայից  բաժանված է ջրաբերուկային հարթությամբ: Ափերին կան լճային դարավանդների հետքեր: Կլիման չափավոր  ցուրտ և խոնավ է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, մասամբ՝ անտառաթփուտային:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s