«Ժայռ» լողափը գտնվում է ամենազով մարզերից մեկում՝ Գեղարքունիքի մարզում, Շորժա տանող ճանապարհի գողտրիկ ու միշտ հյուրընկալ հատվածում: Սևանն այստեղ կենտրոնացրել է իր հմայքը, մաքրությունն ու գույների բազմազանությունը: Խաղաղ ու անվրդով միջավայր՝ լողալու, ակտիվ մարզական խաղերի, բնապահպանական ակցիաների, ու հազար ու մի խենթ արարքների համար: Նախատեսում ենք իրականացնել մի շարք նախագծեր՝ 1. Հայաստանի մարզերը, տեսարժան վայրերը սովորենք այցելելով , 2. Գետը Համայնքում 3. Մարզական-լողուսուցում-ջրացատկ 4. Հետազոտական աշխատանք 5. Սուսերամարտը լողափին 6. Բարձունքի հաղթահարում