Սկսեցինք

Այսօր սկսեցինք, սկսեցինք մի շա՛տ կարևոր գործ, սկսեցինք փոխել մեր հայացքը: Դե գուցե՞ շատերը մեզանից ունեցել են այդ հարստությունը, բայց այսօր մենք սկսեցինք այն գործուն դարձնել: Շարժիչը ոգին է, այո՛ ամեն բան հենց ոգով է փոխանցվում:

Քառասունմեկ սեբաստացի՝ դասավանդող և սովորող, այսօր եղան Կարմիր բլուրում, այցելեցինք մեր Զանգվին: Հա՛, հենց մեր, մինչ օրս նրան օտարել էինք, բայց այսօր հանդիպեցիքն, գտանք ու սիրեցինք:

Գտանք նրան լքված, աղբի ու տխրության մեջ. ճիշտ և ճիշտ «Աղբանոցի մեղեդիները» ֆիլմի պես, բայց Զանգվի մեղեդին՝ աղերս էր: Դե կարծում եմ, որ նա լսեց մեր ձայնը, անհանգստությունը, անելիքները, իմացավ մեր քարտեզի, փրկության օղակի մասին, իմացավ, որ Աբովյանի հետ կգանք լուսավորելու, մաքրելու ու բժշկելու:

Հիմա կարող է հանգիստ քչքչալ…

Оставьте комментарий