
Category Հարթակ Գեղարվեստում
Ստեղծագործական հավաք․ «Հարթակ Գեղարվեստում» ակումբում
1500 գիր․ Անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ յուրաքանչյուրինը…
Անտարիք-սիրահար-մանկավարժ-արվեստագետ յուրաքանչյուրինը…

Սեբաստացու օրեր․ Նախագծերի հանրայնացում
Հարթակ Գեղարվեստում ակումբում Վրեժ Քասունին է
Հարթակ Գեղարվեստում ակումբում Վրեժ Քասունին է

«Ես առաջին օրից Հայաստանում ինձ հանգիստ էի զգում՝ ինչպես ձուկը ջրում: Հարմարվելու համար պիտի քաղաքացի դառնաս: Ոչ թե քաղաքացիություն վերցնես, այլ դառնաս, հասկանաս, ապրես: Կամ էլ՝ հավերժ պիտի չընդունես»,- ասում է Վրեժ Քասունին, որը ծնվել է Հալեպում, սակայն իրեն համարում է կիլիկիահայ կամ կոմագենցի:
Երկդարյա տոհմածառի ժառանգը
Քասունի ընտանիքի պատմությունը Վրեժի հիշողության մեջ ձգվում է մինչեւ 19-րդ դարի սկիզբ: Տոհմածառի արմատներում Թորոս Հոջան է, որն ապրել է մինչեւ 1830-ական թվականների վերջը, այսօրվա Ադիյամանի շրջակայքում՝ Բեսնիի շրջանում գտնվող Քեսուն բերդաքաղաքում: Այստեղից էլ գալիս է տոհմի ազգանունը` Քասունի: «Թորոս Հոջան եղել է մարտիկ, գյուղատնտեսությամբ է զբաղվել, մեծ կալվածքներ է ունեցել Քեսունում եւ Բեսնիում: 1800-ականների սկզբներին մասնակցել է կիլիկիահայերի ապստամբություններին եւ եղել ջոկատներից մեկի ղեկավարը»,- հիշելով ընտանեկան զրույցները` պատմում է Վրեժը:
Երբ 19-րդ դարի կեսերին Օսմանյան իշխանությունները քանդում են բերդաքաղաքը, Թորոս Հոջայի որդի Դիշո Եղիան ընտանիքի հետ տեղափոխվում է Այնթաբ (այսօրվա Գազիանթեբ)։ Վերջինիս թոռը՝ Եղիան, երկար տարիներ առաջնորդում է տեղի ավետարանական եկեղեցին եւ աշխատում որպես ուսուցիչ: Հենց նա էլ առաջինը որպես գրական կեղծանուն օգտագործում է Քասունի ազգանունը: 19-րդ դարի վերջերին Եղիա Քասունին ընտանիքի հետ տեղափոխվում է Մարաշ, որտեղ ընտանիքն ապրում է մինչեւ 1919 թվականը` հաջողելով թաքնվել եւ խուսափել Հայոց ցեղասպանության արհավիրքից ու կոտորածներից:
«Ֆիզիկական վտանգի դեմ պայքարելով` մինչեւ վերջ հույս են ունեցել, որ այդտեղ, ի վերջո, լավ կլինի, ի վերջո կխաղաղվի: Քաղաքում չեն ապրել, միշտ թաքնվել են»,- պատմում է Վրեժը:
Մինչեւ ջարդերը Եղիա Քասունին եղել է Օսմանյան կայսրություն ժամանող գերմանական պատվիրակությունների թարգմանիչը, իսկ նրա եղբայր Մանվել Քասունին, որը 4-5 լեզու է իմացել, եղել է անգլիական զորքերի պաշտոնական թարգմանիչն ու անգլիական բանակի հետ հասել է մինչեւ Պաղեստին:
Ընդմիջում Գեղարվեստում: Հայ-ֆրանսիական հանրակրթական, մշակութային կամուրջներ
Հարսանեկան ծեսը՝ որպես փոխանակման նախագիծ
Հայ-ֆրանսիական կամուրջներ՝
Կրթության, մշակույթի և արվեստի բնագավառներում կապեր, ստեղծագործական համագործակցություն.
- Ուսումնական հաստատությունների, արվեստի գործիչների, ստեղծագործական միությունների, ակումբների և կազմակերպությունների միջև
- Համատեղ ճամբարների, հյուրախաղերի կազմակերպում, գործնական կապերի հաստատում ուսուցիչների, արվեստագետների, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների և մշակույթի , կրթության այլ գործիչների միջև
- Փառատոնների, երգչախմբային ելույթների-համերգների, ցուցահանդեսների և թատերական ներկայացումների կազմակերպում
- Մասնագետների փոխանակումներ, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպում
Արվեստի նոր սահմանները: Բաց դաս-ներկայացում
«Հարթակ Գեղարվեստում» ակումբ
Թվային արվեստ
Բաց դաս-ներկայացում
Բաց դասը վարեց՝ Ծովինար Բանուչյանը