Երգչախմբային թատրոնի/երաժշտական թատրոն/ ուսուցման նպատակները

IMG_9731

Երաժշտությունը և թատրոնը հնագույն ժամանակներից ի վեր սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, օրինակ՝ աթենքյան ողբերգությունը պարային դրամա էր, որ բեմադրվում էր երգչախմբի կատարմամբ (ներկայացման մեջ հնչում էր ավլոս երաժշտական գործիքը, որը նման է ժամանակակից կլարնետին)։ Արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայտնի ժանրերից՝ կոմիկական օպերայից (հատկապես Ջիլբերտ և Սալիվան), վարիետեից (թատրոն,որի խաղացանկը բաղկացած է թատերական, երաժշտական և կրկեսային ժանրերի ներկայացումներից), վոդևիլներից, մյուզիք հոլից։ Էդվարդյան երաժշտական կատակերգություններից, 20-րդ դարի մյուզիքլներից և 1920-30-ական թվականների կատակերգություններից հետո մյուզիքլները ձեռք բերեցին ավելի դրամատիկ ուղղվածություն։

 

Երաժշտական ճաշակ, լսողություն, հարմոնիա

  • Վոկալ, խմբերգություն
  • Երևակայության զարգացում
    • Թատրոնի  մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
    • Բարդույթներից ազատագրում
    • Գեղեցիկ, անսխալ, խմբային խոսքի մշակում
    • Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
  • Մթնոլորտ,  խաղ
    • Մթնոլորտը  կապող միջոց դերասանի և հանդիսականի համար
    • Որոշակի երանգավորումով  երաժշտական, ռիթմիկ գործողություններ
  • Ոճ
    • Այլընտրանքի ազատություն
    • Իմպրովիզացիա
    • Իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ
    • «Եսը որպես իմպրովիզատոր»
    • Ստեղծագործական անհատականություն
    • «Եսը»  իմպրովիզատոր
    • Ժեստ

Անդրադառնալով արդի բեմական արվեստի միտումներին՝ նկատում ենք, որ նվազում է խոսքի՝ որպես գեղարվեստական հաղորդակցության միջոցի դերը: Թվում է՝ ասված են բոլոր խոսքերը, ավելին՝ անվստահություն է հայտարարված տեքստի հանդեպ: Խոսքն աստիճանաբար դառնում է անհարկի, և գերիշխանությունը տրվում է արտալեզվական միջոցներին (ժեստ, դիմախաղ, շարժում, կեցվածք, երգ և այլն): Բեմական որոնումների նպատակը «մարմնի վերադարձն» է:

Թատրոնը որպես սինթետիկ արվեստ ներառում է տարբեր շերտեր՝ ժանրեր, այդ թվում՝ երգ-երաժշտությունը:

Որպես նախագիծ ընտրելով երգչախմբային թատրոնը, այստեղ կզուգորդենք մի քանի ինքնուրույն թատերական ուղղություններ, ընդհուպ հին հունական թատրոնի երգչախմբի ՝օրքեստրայի/պատմիչի/ ֆենոմենը, ինչպես նաև Բ. Բրեխտի էպիկական թատրոնի տեսությունը՝ օտարացման էֆֆեկտով:

Թատրոնի բովանդակությունը կթելադրի կրթահամալիրի օրացույցը՝ծեսերը:

Նկարագրություն՝

Ծիսական, երաժշտական հատվածը կառուցելիս երգչախումբը  բաժանվում է կամ երկու խմբի, կամ հանդես է գալիս որպես և դերակատար և երգչախումբ/օրքեստրա/:

Բրեխտյան էպիկական թատրոնի տեսության համաձայն, ըստ օտարացման էֆֆեկտի թատերական հատվածը ընդմիջվում է տեսարանի մեկնաբանությամբ:

Ըստ Բրեխտի /ցուցադրման թատրոն/

  • Պատմում է
  • Հանդիսատեսին դնում է զննողի
  • դերում,արթնացնում է նրա ակտիվությունը
  • Ներգրավում է հանդիսատեսին բեմական
  • գործողության մեջ և սպառում նրա
  • ակտիվությունը
  • Նրան ստիպում է վճիռներ կայացնել
  • Նրան գիտելիք է տալիս
  • Հանդիսատեսը գործողության ականատեսն է
  • Գործում է փաստարկներով
  • Տպավորությունը վերածվում է գիտելիքի
  • Հանդիսատեսն առջևում է,նա ուսումնասիրում է
  • Մարդը հարցուփորձի առարկա է
  • Մոլի հետաքրքրություն դեպի ընթացքը
  • Մոնտաժ,ոլորապտույտ զարգացում
  • Աշխարհն այնպիսին,ինչպիսին որ դառնում է
  • Մարդը հարցուփորձի առարկա է Մարդը հայտնի է
    Մարդ,որը փոխակերպում ու փոխակերպվում է
  • Հարկադրումներ մարդուն
  • Մարդու բարոյական պարտականությունը
  • Նրա դրդապատճառները
  • Նրա ներքին մղումները
  • Սոցիալական էակն է բնորոշում միտքը

 

Արդյունքում տարբեր ծիսական գործողություններ թատերականացված կդառնան պատրաստի ուսումնական նյութեր:

  • Համերգներ, ստուգատեսներ
  • Տեսադասեր
  • ՁայնագրություննեՐ

 

Նախագծի համակարգող՝ Մարինե Մկրտչյան

1 комментарий в “Երգչախմբային թատրոնի/երաժշտական թատրոն/ ուսուցման նպատակները

  1. Уведомление: Նախագիծ. «Երգչախումբը՝ երաժշտական ունակությունների զարգացման միջավայր» | «Սեբաստացիներ» մանկական երգչախումբ

Обсуждение закрыто.