Երևանում ագռավները, կաչաղակները շատ են աղբաբլուրների պատճառով

Картинки по запросу Երևանում շատ են ագռավները

Վերջին տարիներին մայրաքաղաքում գնալով ավելի ու ավելի են պակասում ճնճղուկները, որոնք իրենց բները զիջում են ագռավներին:

«Թռչուների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանը։

«Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ, բնապահպան Սիլվա Ադամյանը Երևանի ավագանու ընտրություններից առաջ ահազանգում է, որ Երևան քաղաքի բնապահպանական խնդիրները բավականին խորն են և մեծ ջանքեր է պետք կարգավորելու առկա խաթարումները։  Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ժամանակին զգուշացրել է` քաղաքում իրականացվող շինարարությունն, այգիներ տնկելը, վերացնելը պետք է արվեր բացառապես մասնագետների օգնությամբ։

«Խաթարված վիճակը չեմ ցանկանում որևէ կոնկրետ անձի վրա բարդել, սակայն սա գալիս է սխալ քաղաքականությունից։ Հետևանք է նաև կառուցապատման և կանաչ պաշտպանիչ անտառների հատման՝ լանջերի, Մոնումենտի, Դալմայի այգիների, որոնք բերեցին լուրջ  կլիմայական փոփոխությունների։ Այո՛, կլիմայական խնդիրներն աշխարհում գլոբալ է, բայց մենք պետք է այս ամենի հետ մեկտեղ ամեն բան անենք քաղաքը պաշտպանելու համար, բայց փոխարենը մենք անտառները քաղաքացից վերացրեցինք՝մոռանալով, որ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում, իսկ պաշտպանից գոտիները ժամանակին իզուր չեն տնկվել»,– ասաց Ադամյանը՝ հավելելով, որ Երևանում հիմա միշտ էլ փոշոտ քամիներ են լինում։

Վերջինս շեշտեց, որ անտառների վերացումն ազդել է նաև քաղաքի կենսաբազմազանության վրա, քանի որ այգիների վերացմամբ վերացան նաև որոշ թռչուններ, որոնք կենսաբանական միջոց էին այգիները միջատներից մաքրելու համար։  Բնապահպանը հիշեց, որ նախորդ տարի Օպերայի շրջակայքում նման խնդիր էր առաջացել՝ միջատները շատ էին,  իսկ քաղաքապետարանն ահազանգում էր, որ  որևէ կերպ չեն կարողանում կանխարգելել։ Ադամյանը մատնանշեց՝ քաղաքում ագռավների քանակը շատ է, ինչն, ըստ նրա, կապված քաղաքի աղբաշատ լինելու հետ։

«Քանի որ միջատակեր թռչուները սակավաթիվ են, իսկ որոշ տեսակներ մայրաքաղաքից հեռացել են, մենք ունեցանք նման խնդիրներ։ Քաղաքի վատ աղբահանության հետևանքով քաղաքում շատ են կաչաղակներն ու ագռավները, որոնք ամենակեր թռչուններ են՝ սնվում են աղբով, մանր կրծողներով, մանր թռչունների բներ են քանդում։ Մեր քաղաքում, շրջակայքում, կենտրոնում կան աղբակույտերի սարեր և այս պայմաններում ցանկանում ենք տուրիզմ զարգացնել։ Մենք ունենք նաև կրծողների քանակություն քաղաքում՝ առնետներ և այլն»,– ընդգծեց նա։

Բնապահպանը խնդիրներ է տեսնում նաև քաղաքի ջրահեռացման հետ կապված։ Ադամյանի խոսքով՝ անգամ քաղաքապետարանի աշխատակիցներն են փաստում, որ ,եթե քաղաքում ջրահոսքեր լինեն, ապա մայրաքաղաքը լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Նա առանձնացրեց նաև ծառահատումների հետ կապված խնդիրը՝ շեշտելով, որ բավականին լուրջ պատիժներ պետք է սահմանվեն, որպեսզի չկրկնվի նաև Դավթաշենում ապօրինի ծառահատման վերջին օրինակը։

«Մայրաքաղաքի կարևոր խնդիրներից է նաև տրանսպորտը, քանի որ երթուղայինները շատ անորակ են։ Նրանց վառելիքի արտանետումները կեղտոտում են օդն, ինչն ազդում է մարդկանց առողջության վրա։ Քաղաքի ջրասպորտի առաջացրած աղմուկը նույնպես լուրջ վտանգ են, կարծում եմ, որ երթուղայիները պետք է ընդհանրապես վերացնել՝ բեռնաթափելով քաղաքը»,– շարունակեց բնապահպանը։

Ադամյանը մտածում է մայրաքաղաք Երևանի խնդիրներ առանձնացնել և փորձել այն ներկայացնել ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցություններին, քանի որ հիմա, ստիպված ամեն ինչ անձամբ են փորձում կարգավորել։

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s