Երկու ընկեր զրուցում են

01_261

Մաս 2-րդ

«Արթմեդ» բժշկական կենտրոն

10-րդ պալատ

Համլետ Խաչատրյանի և Աշոտ Բլեյանի զրույցը

20.12.2017

Նույն օրը ուշ երեկոյան ծանր, տևական հիվանդությունից վախճանվել է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը:

Հարցազրույցի առաջին մասը՝ այստե՛ղ: 

Համլետ Խաչատրյան

-Է՜, հողմաղացից սկսած, պրծած իր դռների դետալներով՝  կորավ, օրական մի բան կորավ: Քաղաքը կորցրեց իր դետալները: Էդտեղ՝ նաև մեքենաներ,  գործիքներ, քաղաքային, մշակութային իրեր, կենցաղային իրեր, ինտերիերներ, փողոցային համարներ, դռներ, պատուհաններ, задвижка-ներ և էդպես շարունակ, մինչև էսօր կորում ա: Դե, տեսեք, հլը ինչքան մենակ ժանյակներ են կորել… պատշգամբներից, ֆոտոապարտներ, ռադիոներ, թեկուզ հեռուստացույցը սովետական… ամեն ինչ:

Քաղաք շարժելը  դա տենց հանաք բան չի, չեն որոշում ու անում, դա պետք է խելոք անեն: Դե, պատկերացրեք՝ էդքանը հիմա իր տեղում լիներ,  ինչ հարուստ քաղաք կունենայինք:

Աշոտ Բլեյան

— Երեկ չէ մյուս օրը տղադ՝ Արմենը, ինչ բան ասեց։ Որ ասեցինք՝ էսքան Գերմանիա բան ես  գնացել (և  քո կենսափորձով) ինչ ա՝ էստեղ էդ խնդիրները լուծում չէի՞ն կարող ստանալ: Արմենը ասեց, մենք մի ազգ ենք, որ սովոր չի իր ունեցածը, փորձը կուտակել:

Հ.Խ

— Չէ՜…, ի՞նչն ենք կուտակում, որ փորձն էլ կուտակենք: Ոչ մի բան չենք կուտակում: Չէ, դե դա շատ անդառնալի բան ա:

Ա. Բ.

-Անդառնալի՞:

Հ. Խ.

-Ըհն:
Աշ ջան, ես ամեն տեղ մտել եմ, էլի….:
Հուշարձանները, մեր միջնադարը  վերականգնելը շատ հեշտ ա, քարը դնում ես…

Ա. Բ.

(Ծիծաղում է)

— Բռավո՜, և ի՞նչ…

Հ. Խ.

-Հա,  բա ոնց: Պատ, հատակ, առաստաղ: Քարը տաշում ես, ցեխից դուրս ես գալիս, իսկ մի բնակելի տունը հլը տես՝ ինչքան դետալ ունի: Դրա սարքելը շատ բարդ ա: Էնքան ծանր գործ ա որ, հլը դրա վերականգնե՜լը բա…

Ա. Բ.

-Հլը էդ մարդուն էլ համոզես, որ դա արժեք ա, որ ուշադիր եղի՛, զգուշ եղի՛, գնահատի՛… Տիրոջ, էլի, դե չունի էդ հայացքը. զարմացած նայում ա՝ ովքե՞ր են եկել, ի՞նչ են ուզում:

Հ. Խ.

-Ըհն, դե կեսը անտեղի խփնված ա դրա վրա, մնացածի իսկի պետքն էլ չի։

Ա. Բ.

— Սեմյոնվկա գյուղը որ կա,  ընդեղ մալականների  տներ կան, չէ՞: Վերջին անգամ ե՞րբ ես եղել Սեմյոնովկայում:

Հ. Խ.

-Վա՜յ, բանը… ընդեղ խնամի ունեմ:

Ա. Բ.

-Փողոցը որ հանեցին, ընդեղ դպրոցի մոտ երկու տուն կա: Կհիշե՞ս դպրոցի տեղը Սեմյոնովկայի:

Էնտեղ էդ երկու տունը իրար նման, ներսի կահ-կարասիով, սնդուկով, պատուհաններով, ժանյակներով, սփռոցով… իր ամեն ինչով պահվել  ա, ֆելմ էլ կարծեմ նկարեցինք: Երևանինը մեկ ա անդառնալի ա… որևէ բան չի երևում, ո՞նց դեմը կառնես:

Հ. Խ.

-Չէ՜….վերջ…..չեն կարա: Է՜ս ուրիշ Хи́щник-ա:
Մեր էպոսը իզուր չի էլի, որ ասում ա. «Մեր մեջի մռը մեջից ա» չէ՞….: Մեր «մռը» ո՞րտեղից ա: Մռը գիտես չէ՞, որն ա….

Ա. Բ.

-Չէ:

Հ. Խ.

Մեջի ցեցը:

Ա. Բ.

-Ցեցը…., հա:
Էդ, որ ասում էիր՝ էս ուրիշ Хи́щник-ա, նկատի ունես հենց մեջից լինելը, հա՞,  այսինքն դրսի մարդով չի, էլի, հա՞:

Հ. Խ

— Մեր մռը մեր մեջ ա….չես էլ կարա…

Ա. Բ.

— Կոնկրետ մարդո՞ւ ես մեղադրում, բայց…

Հ. Խ.

-Ըհն…, տեսակ ա էլի….

Ա. Բ.

— «Երկիր Նաիրիի» մեջ Չարենցը, որ ասում ա. «Չե՞ս ճանաչում»… պատկերը շատ լավն ա տալիս,  քո միջից դուրս ա եկել ու, ասում ա՝ դու չես ճանաչում, էդ քոնն ա:

Հ. Խ.

— Всё պրծավ, վերջ… բան չես կարա անես…
Դե, հիմա մեր կենսակերպը եղել ա բանի բակը, ըըը… Մզկիթի բակը: Չարենցը առավոտը հելել ա, գլորվել ա ըտեղ, եկել են չայ-մայ, կոֆե-մոֆե…իրիկունն էլ տուն….դե հիմա տուր սրանց տարածական մի բան, չէ էդ իրենցը չի:

Աշ ջան ընդեղ կանգնիր (Ա. Բլեյանը տեղը փոխում է)։

Ա. Բ.

— Հա-հա, ավելի հեշտ է էդպես։

Հ. Խ.

— Մարի, նստելու տեղ չկա էդտեղ (դիմում է կնոջը)։

Ա. Բ.

(Տեղավորվում է, նստում է)

-Լավ ա, լավ…

Հ. Խ.

— Ուղակի Թամանյանը կարողացավ տարածական структура ստեղծել՝ հավաքելով համաշխարհային, եվրոպական  փորձը ինքնին հետաքրքրական եղավ, որտեղ իհարկե շատ-ծատ բան  անտեսեց՝ այդ կապը ձորի հետ, իրար մեջ, թեկուզ Հյուսիսային պողոտան, շատ-շատ բաներ …:
Դե, էդ էլ ժամանակը. չի կարելի  ամեն ինչ վերագրել Թամանյանին:

Ա. Բ.

— Հա՜,  էդ էլ հեշտ ճանապարհն ա, վտանգավոր, գցես մեկի վրա, ասես՝ էս արել էիր, էս էլ սենց անեիր:

Հ. Խ. 

-Ուղղակի ինքը ըտենց բաներից պետք էր զգուշավոր լիներ. առհասարակ պիտի շատ զգույշ լինել: Ցանկացած միջամտության մեջ պետք է զգույշ անել:

Ա. Բ. 

— Համ, երևի չէր տեսել իր традиция-ով, ինքը էդ традиция-ից դուրս էր, հա՞ , էդ իրանը չէր: Էդ գետը, կիրճը, տունը, բակը, կարող ա էդ իրենը չէր…

Հ. Խ.

-Իհարկե իրանը չէր, հա, բա, էդ ա. իրա կենցաը չէր:

 

Ա. Բ.

-Ակադեմիկոս էր…

Հ. Խ.

-Հա, իհարկե, իրանը չէր, հա, բա, էդ ա, իրա կենցաղը չէր: Կենցաղը, որ լիներ Աշ ջան, որ կենցաղը լիներ, իրա կենսակերպը կլիներ….

Реклама

1 комментарий в “Երկու ընկեր զրուցում են

  1. Уведомление: Ընկերները զրուցում են…. – Միշտ ներկա. Համլետ Խաչատրյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s