Հոկտեմբեր. Առաջարկվող ներկայացումների ցանկ

14 Հոկտեմբեր

Շաբաթ19:00

Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը

«Փոքր թատրոն» գեղագիտության ազգային կենտրոն

Ըստ Ռ.Բախի համանուն վիպակի:
Ջոնաթան Լիվինգսթոն ճայը իր կյանքում թռչելու ունակությունը չի դիտարկում որպես ուտելիք հայթայթելու միջոց, այլ որպես բարձր արժեք և կատարյալին ձգտելու ուժ ու միջոց: Տարված թռչելու կրքով՝ նա տրամադրվում է սովորել թռիչքի մասին ամեն անհնարը, ի վերջո համակերպվելով երամից արտաքսվելու անխուսափելիությանը: Տարագիր՝ նա շարունակում է սովորել՝ մեծ բավականություն ստանալով իր կարողություններից, քանի որ արդեն վարում էր խաղաղ ու երջանիկ կյանք։
Տոմսերի արժեքը՝ 1500 և 2000 դրամ:

2.Սև, դառը շոկոլադ

24 Հոկտեմբեր, Երեքշաբթի 20:00

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

Սցենարի հեղինակ՝  Էմմա Պետրոսյան,
Բեմադրող ռեժիսոր՝  Սուրեն Շահվերդյան,
Դերերում՝  Լուիզա Ղամբարյան,  Արամո 

Կնոջ եւ տղամարդու լուրջ բախում է մի քանի քառակուսի մետրի վրա։ Ներկայացումը սիրո, դավաճանության եւ այն ամենի մասին է, ինչ կարող է տեղի ունենալ տղամարդու եւ կնոջ միջև ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկայացման հիմքում հարցն է՝ ո՞վ է մեղավոր բաժանման համար՝ տղամարդը, թե՞ կինը:
Տոմսերի արժեքը՝ 3000 եւ 4000դրամ:

3. Խոսիր ինձ հետ

24 Հոկտեմբեր

Երեքշաբթի 20:00

Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

«Խոսիր ինձ հետ» Վ. Շեքսպիր, Թ. Ուիլիամս
Տևողությունը՝ 1 ժամ
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ:

4. SHAKEspeare

Ժամանակակից պար / 14+
Տևողությունը՝ 1 ժամ
Լեզուն՝ անգլերեն, հայերեն ենթագրերով
Ներկայացումը նվիրվում է Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին: Ներշնչված «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո», «Լիր արքա» ողբերգություններից:
Տոմսերի արժեքը՝ 1500 եւ 2000 դր:

Դերերում` Քրիստինե ԴանիելյանՆարեկ ՄինասյանՏոմա ԱյդինյանԱշոտ ՄարաբյանՄարիաննա ՊողոսյանԱլբերտ ՄովսեսյանՄհեր ԶալինյանՄանուկ Սաղաթելյան
Մտահղացում և բեմադրություն` Վահան Բադալյան
Խորեոգրաֆ` Տոմա Այդինյան
Վիդեո` Վահրամ ՄանուկյանԱլբերտ Մովսեսյան
Նկարչական ձևավորում` Վահան Բադալյան, մասնակցությամբ` Նարեկ Մինասյան
Երաժշտական ձևավորում` Վահան Բադալյան
Տպագրական դիզայն` Աննա Հարությունյան

5. Ne me quitte pas/ Մի լքիր ինձ

26 Հոկտեմբեր
Պար/12+
Տևողությունը՝ 1 ժամ
Լեզուն՝ հայերեն, անգլերեն ենթագրերով
Պարային ներկայացում` հիմնված ֆրանսիական հանրահայտ «Ne me quitte pas» երգի տարբեր մեկնաբանությունների վրա:
Սիրո, կարոտի, հիշողության, դավաճանության մասին փոքրիկ պարային պատմություններ, որոնք ուղեկցվում են պարողների հետ անցկացված անկեղծ հարցազրույցներով:
Այս ներկայացումը բեմադրվել է 2014թ. Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր Հայաստանում հիմնել առաջին ներառական պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից:
Տոմսերի արժեքը՝ 1500 եւ 2000 դր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s