Ամանորի ծես: Շրջայցեր, ջրի և կրակի օրհնություն

Տանտիկինը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն:

Ընթրիքից հետո, կեսգիշերն անց երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու: Շատ տեղերում աղբյուր` ջրի էին գնում ընտանիքի մի քանի անդամ` տարբեր նպատակներով:Առհասարակ այդ ժամի ջրին հատուկ զորություն էր վերագրվում:

Ջավախքում երիտասարդները երկաթե շիշը և ակիշը ձի արած արշավում էին գետը, նրա մեջ ցորեն ու գարի լցնում և սրբազան ջուրը տուն բերում: Երբեմն այդ ժամին բազմաթիվ մարդիկ շրջապատում էին աղբյուրը , ջերմորեն աղոթում և ջրի շիթերին խառնում Նոր տարվա բնորոշ խմորեղենների կտորներ, գարու, ցորենի հատիկներ` ասելով.

Քեզի կուտամ ցորեն, գարի,

Դուն ա ինձի տու բարի

Շնորհավոր Նոր տարի:

Ջրին բարին, ջրին մորին,

Անդնդային թագավորին,

Ջուր կաղնդե՞ր ես:

Այսպիսով շնորահվորում էին ջրի Նոր տարին միաժամանակ` մյուս խմորեղեններից, ինչպես նաև մի խուրձ խոտ թրջելով նորոգված ջրով, ջանում քաղել նրա զորությունը: Ջրի մեջ հատիկներ, հացիկներ գցելով` սովորաբար ասում էին.

***

Առ քեզի գարի,

Տուր մեզի բարի,

Առ քեզի քյումուր /ածուխ/,

Տուր մեզի էօմյուր /կյանք/,

Առ քեզի հատիկ,

Տուր մեզի զատիկ:

***

Առ գարի,

Տուր բարի,

Առ երկաթ,

Տուր դովլաթ:

 

 

***  

Առ քեզի գարի,

Տուր ինձի հազար բարի:

 

Ուշագրավ է, որ ջրի հետ առնչվող սովորություններում ակնհայտ զգացվում է կանանց ու տղամարդկանց որոշ տարբերություններ: Ջրին շնորհավորելու` «ջուրը կաղանդելու» սովորույթը վերապահված էր տարեց կանանց, նրանք էին ջրի մեջ հատիներ ու հացի, խմորեղենի կտորներ գցում, նրանք էին ասում հմայական, շնորհավորական խոսքերը:Կեսգիշերին կժերը լցնում էին տղաները, իսկ խոտի խրձերը թրջում էին տղամարդիկ:

Այդ գիշեր ջրի մեջ թրջած հացի կտորները որոշ տեղեր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ, որպեսզի հացը առատ լինի:«Հացի հոր» կոչվող կլոր, ծակ թխվածքը կախում էին տան պատից: Գիշերը թրջված խոտը, կենդանիների, երկրագործական պատկերներով  թխված հացի կտորները  առավոտյան ջրում թրջելուց հետո, ուտեցնում էին կենդանիներին: Որպես կանոն ուտեցնելու այդ պահը ուղեկցվում էր բարեմաղթություններով: Օրինակ, Խապին Գարահիսարում թռչուններին Նոր տարվա առաջին կերը տալիս երգում էին.

Ճու, Ճու, ճու, ձագուկներ, իմ սիրելի վառեկներ,

Մոտ եկեք տամ ձեզ հատիկ, որ ինձի շար հավկիթ,

Ճու, ճու, ճու, ճու, թռչնիկներ, կարմի, ճերմակ հավուկներ,

Եկեք կաղնտեմ ձեզ ալ, տամ ձեզ հատիկ, ջուր զուլալ:

Նույն կերպ և անասուններին .

Եկեք, սիրուն բուչիկներ, սիրամ ու կարմիր գույներով,

Ձեզ ալ տամ հատիկ, կեր, որ կաղնդչեք եմ բերեր:

Դուք ալ ապրիք տարիներ, ձեր սիրական զավակով,

Համբուրեմ ձեր ճակատներ, սյուսլի՜վ պուռմա կոտոշներ:

Տան ջրի բոլոր անոթները լցնում էին նորոգ ջրով: Ջրի կեսգիշերային զորությունը այնքան մեծ էր, որ ոմանք վստահ էին, որ այդ պահին հոսող ջուրը իր հետ կարող է տանել չքացնել դողերոցքով հիվանդի ցավը: Ձմեռվա այդ սառնամանիքին  հիվանդներ կային, որ մերկանում էին և մի ակնթարթով  մտնում էին գուռից հոսող ջրի տակ, ապա գրեթե մերկ վազում էին նստում թթի ծառի վրա:  Խառի տակից մեկը ձայն էր տալիս.« Ի՞նչ ես անում այդտեղ»: «Թութ եմ ուտում»- պատասխանում էր հիվանդը: «Հիմա ու թու՜թ, հիմա ու դո՜ղ»,-գոչում էր ծառի տակինը և կացնով զորավոր հարված հասցնում խառի բնին: «Ի՞նչ ես անում»,-«սարսափահար» հարցնում էր «թութ ուտողը»: «Խփում եմ ու եթե ձեռքիցս գա`հոգիդ էլ կհանեմ», սպառնում էր խառի տակինը և իբրև թե սարսափահար դողը անմիջապես լքում էր հիվանդին:

Հացից ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը: Դեռևս քսաններորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, կերակուրները նունպես պատրաստվում էին կրակի վրա: Օջախն առհասարակ տան սրբազան անկյուններից էր,  և նրա հետ կապված բազմաթիվ սովորույթներ ապահովում էին օջախի բարոյական ու առարկայակակն անձեռնմխելիությունը: Բայց Նոր տարվ օջախը առանձնահատուկ էր, երբ նորոգվում էր կրակը: Խատ տեղերում մեծ քոթուկ էին դնում օջախի մեջ` աստիճանաբար առաջ մղելու պայմանով այնպես, որ մինչև խնունդ կրակն անմար մնար: Ծննդյան երեկոյին վերցնում էին այդ քոթուկից մնացած խանձողները, տանում հանդերում թաղում, որ բերքն առատ լինի և կարկուտը չխփի, ինչպես նաև պահում էին ու կարկուտի ժամանակ դուրս նետում, որ կարկուտ կտրվի: Տնեցիներից ով ներս էր մտնում տուն, թեկուզ օրվա մեջ մի քանի անգամ, անպայման հետը թեկուզ մի փայտ էր ներս բերում և դնում օջախը` շնորհավորելով տոնի առթիվ: Միայն տան մեծի բերած փայտի կտորը մի փոքր վառվելուց հետո հանում էին, կրակը հանգցնում և մոխրում թաղում: Այդպես էին անում մինչև ջրօրհնեք, որից հետո տանում թաղում էին արտի ծայրում, որ հունձն առատլինի: Այդ օրերին օջախի կրակի պայծառությունն առհասարակ ապահովում էր ընտանիքի կյանքի պայծառությունն ու ջերմությունը տարվա ընթացքում:

Реклама

2 комментария в “Ամանորի ծես: Շրջայցեր, ջրի և կրակի օրհնություն

  1. Уведомление: Ամանորի ծես. Նախագիծ | Անուշ Աթայան

  2. Уведомление: Ամանորյա ծես. նախագիծ | 3-1 դասարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s