Ամանորի ծես: Բարեմաղթանքներ և ավետիսներ:

Նոր տարվա համահայկական  սովորույթներից կարելի է առանձնացնել, առաջին հերթին, նախորդն օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, որոշ տեղեր նաև` աղջնակների խմբերի ծիսական շչջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհավորում էին երգելով: Երգերը` բարեմաղթություններ էին, ընտանիքի անդամների գովք, տոնական ճաշատեսակների խնդրանք:

Մինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով ավետում էին հին տարվա ավարտը, Նոր տարվա ԳալուստԸ: Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը, այդ երգերը շատ էին տարբերվում: Նախ դրանցից յուրաքանչյուրը կատարվում էր տեղական բարբառով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության  կարելի է պատկերացնել տվյալ տեղանքի Նոր տարվ անհրաժեշտ  մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկցեիկ կյանքի վերաբերյալ տեղական պատկերացումները և այլն: Բերենք մի քանի օրինակ.

Կըտեր հողը խնգան փոշի

Ծոցը վրեն ծալած ոսկի

Դուռը վըրեն  փերթ ըրեքնակ,

Կտեր վըրեն բոլոր լիսնակ,

Տան սները կերոններ,

Ոսկե կամար գերաններ:

ԲԱրի րիգուն ալէլուիա,Աշեն, հաշեն, էս տունը`շեն,

Սին ու գերան` սողոմաշեն,

Տուն ավլողներ` ջուխտ աղունակ,

Ձեռնավելը` փունջ մանուշակ,

Թորոնները խորաննի են,

Հացթուխները` խսնում խաթուն,

Էս տանը կա երկու լիզու,

Մինը` բարի, մինը` չարի,

Չարինը` ընդի, բարինը` ըստի,

Բարին վեր գա, ձեզ հետ նստի,

Բարով թող գա ձեր նոր տարի,

Մուրազներուդ չիմ կատարի,

Ձեր տուն մտնու Հազար բարի,

Աճար, ցորեն, կորեկ, գարի,

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով.

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

                                       Լոռի

Այսպիսով, Լոռիում Նոր տարուն մաղթում էին «չարի անհետացում, բարի գալուստ», «մուրազների կատարում», «լիքը  հորեր` աճարի, ցորենի, կորեկի, գարու», «կարմիրօրեր», «Կարմիր` նոր շորեր», «կուշտ փոր»:…: Իսկ «տունը շեն է», տան աղջիկները /ավլողները/ աղավնի են, տան տիկնայք` /հացթուխները/ խանումխաթուն, տունն ինքնամբողջովին  հրաշք է, նրա թոնիրը խորան է, կտուրի հողը` խունկ, ոսկի, շրջապատվածարևով ու լուսնով, տան սյուները կերոններ և այլն:

Ալյուրը, ցորենը, կորեկը, հաճարը, մաղթվում է ամենուր.

Սարերի կարմիր լալեն եմ,

Բարով եկար,

Հազար բարի,

Իմ նոր մինուճար բալեն եմ,

Խերով եկար,

Թազա տարի:

Թասը լցնեմ կարմիր գինով,

Բարով եկար,

Հազար բարի,

Փլավ բերեմ ոսկե սինով,

Խերով եկար,

Թազա տարի:

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար,

Հազար բարի,

Ալյուր, ցորեն, հաճար, գարի,

Խերով եկար,

Թազա տարի:

                            Էջմիածին

Այս մաղթանքներին շատ նման է Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքի հայակական համայնքի միջավայրում Նոր տարուն երգվող երգում հնչող բարեմաղթությունները.

***

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Մանր տղայք են ուրախ,

Ունեն  կաղին, գոզինաղ,

Սալորի չիր, չամիչ, թուզ,

Փշատ, ունապ և ընկուզ:
Մանր տղայք չմոռնաք,

Աշխարհումս չեք մենակ,

Որիշ շատ խեղճ տղայք կան

Աղքատ և անօգնական:

***

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

Նոր տարին ուրախ,

Ուտենք գոզինաղ,

Չամիչ, թաթարու,

Ունենք ստանալու:

Եմիշ ու գինի

Միշտ էլ բոլ իլի,

Միշտ ուրախ ապրենք,

Մե լավ քեփ քաշենք:

Տունը շեն իլի, բարաքաթ իլի

Միշտ ջոմարդ իլեք,

Մեզ էլ միշտ հիշեք:

Շնորհավոր Նոր տարի:

                               Ղզլար

 

 

Կիլիկիահայերի մեջ երգվող երգերում հնչում է հնի ու նորի սահամանակետում սպասելիքների ամբողջությունը, որում խտացած է ամեն ինչ.« Թե խելք, թե կյանք, թե մալ»: Իսկ Նոր Նախիջևանում` հայակական գաղթօջախում, երգվող երգը շատ ավելի պարզ է. «Նորը, Հարսը, Գալանտոսը եկել է` լրիվ նոր ու առատ, շալե շապիկով ուկարմիր գոտիկով, եկել է որպես Նոր տարի և համեստորեն համաձայն է«մեկավուճին»:

***

Ալելուիա, ալելուիա,

Հինը գնաց, նորը կու գա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռ, լուսամուտ բացեք,

Ինչ որ կամիք խնդրեցեք,

Թե կյանք, թե խելք, թե մալ,

Ամենքիդ մուրազն ալ

Կու տա, միամիտ եղեք:

Աղաներ ու խաթուններ,
Ձեզ շնորհավոր Նոր տարի,

Ապրիք շատ ու շատ տարի:

                                          Կիլիկիա

 

***

Գալանտոս տոս, տոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է,

Գալանտոս, տոս, տոս,

Գալանտոսը եկել է,

Դուռին տակ կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմիր գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:


Նոր Նախիջևան

 

Բալուում երգվող տարբերակում նույն ակնկալիքներն են.

***

Բարի եկար, Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

լե, լե, լե, լե, ախ լե, լե

Մեր փեթակն ալիր կուզե,

լե, լե, լե, լե

Տանտիկինը եղ կուզե,

լե, լե, լե, լե

Բուխերիկս մուխ կուզե,

լե, լե, լե, լե

Մեր օճառը փատ կուզե,

 լե, լե, լե, լե

Եգուն /այգինպաղջին պտուղ տուր,

լե, լե, լե, լե

Մեր աղջիկին փեսա տուր,

լե, լե, լե, լե

Մեր տղային հարս մը տուր,

լե, լե, լե, լե

Հիւնտություն /հիվանդությունթող չըլի

լե, լե, լե, լե

Քեսատութին /վաստակի նվազում/ թող չըլի,

լե, լե, լե, լե

Հեյրան Նոր տարի

                              Բալու

 

Մեկ այլ երգում սպասելիքներն են տանտերերից, այդ թվում «շարոց, պաստեղ, չիր, ճըմուռ, քաղցու,բաղարջ, բլիթ, գաթա …» և այլն.

***

Այսօր Կախ է, վաղն է Կաղանդ,

Կախանն յո՞ր է, վաղն է Կաղանդ, ալելա,

Շարոց, բաստեղ, չիր ու հեվեք,

Գոգնոց բացեք, գոգով տվեք, ալելա:

Տուն ու երդիք լիք են շարքով,

Բարով Կաղանդ, բարկարեվով, ալելա,

Ճոլոտ մամուն ճըմուռ, քաղցու,

Ջոջիկ պապուն բաղարջ, բլիթ, ալելա:

Ճիժպիժերուս շարանշարան,

Շարոց, բաստեղ, անոյշ կաթ, ալելա:

Գոգնոց բացեք, գոգով տվեք,

Ափով բաժնենք, ծափով ուտենք, ալելա:

Լոյս է իջեր վեր գերեզմընին,

Ողորմիս ձեր լոյս մեռելին, ալելա:

Գոգնոց բացեք, գոգով տվեք,

Ափով բաժնենք, ծափով վայլենք, ալելա:

 

Նոր տարին վանում երգվող երգը իր մեջ խտացրել է ժողովրդական պատկերացումները, քրիստոնեական խորհրդանիշները, կոնկրետ գյուղի անձանց, տվյալ ընտանիքի ակնկալիքները և «ողջ հայ ազգի ողջության »  մաղթանքը:

***

Շնորհավոր տոն ու տարին,

Նոր Կաղանդն և յուր բարին,

Պատ վեր խըման, խիմ վեր քարին,

Վեմ քարն ի Պողոս Պետրոս

Բանլիս տվեց փրկիչ Յիսուս:

Տունը շեն, շեն շինական,

Յուղն ու բլիթ նստան, կերան,

Բասիլիոս անուն բարի,

Որ ազատեց խեն քրիստոնեն,

Տարին են տարին, օրն են օրեն:

Ձեր տունը շեն հետ արևուն,

Արևն էրկներ ձեր տղեքներուն,

Չարը զատաներ, բարին մոտենար:

Օղորմի աղին, ծառ տընկողին,

Լեզկա ռես Բաղտոյին,

Գըզիր Խաչոյին, տան ճեռչին:

Ուտենք, խմենք անոյշ գինին,

Ասենք օղորմին, ողջութեն հայոց ազգին:

                                                    Վանի Լեզք գյուղ

 

Երեկոյան սկսված շրջայցերը հաջորդ օրը շարունակվում էին, երբեմն` երկու –երեք օր, անդադրում ավետելով Նոր տարվա գալուստը և տոնական, զվարթ համարձակությամբ իրենց սպասելիքները  թվարկում.

***

Ավետիս, ավետիս, ավետիս,

Հա՛յ եկել է, եկել է,

Ով եկել է, գայլն եկել է,

Կարմիր կովեն յեղ կուզե,

Կուտուզ հավեն հավկիթ կուզե,

Ավետիս, ավետիս, ավետիս,

Ավետիս, ավետիս, ավետիս,

Յուղեն կռե, մեղրեն կռե, տանտիկին,

Սերեն բռնե, մեղրեն կռե, տանտիկին,

Քիչ մ՛ալ յուղ հետդ բերես տանտիկին,

Սախըն մատըդ ալ հետ չկռես, տանտիկին,

Ավետիս, ավետիս, ավետիս:

                                        Բաբերդ

 

 

 

***

Աս օր Կաղ է, վաղը Կաղընտ,

Ձեր մեռելին հոգուն տվեք ուր գա,

Տանտիկին, տանտիկին,

Էլի գնա մարագն ի վար,

Կարճ բռնե, էրկան կըյե,

Կամացուկ ուր մատիկդ չկըյես:
Ով ուր տա` շեն կենա,

Ով ուր չիտա` հավուն տոտոզը չորնա:

                                                                 Ակն

***

Նէնէներ, մամաներ

Կալնտօս տուէք

Տարին օրիկ մըն է,

Ամեն տարի, բարով հասնիք աս օրեսրս:

Դուք ալ ապրիք, մեծնաք, եավրուներս,

Աստուած շնորհք և իմաստութիւուն տայ:

                                                              Սեբաստիա

 

***

Ահա եկաւ Նոր տարի

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղաք ենք ուրախ,

Ունինք կաղին, կոզինախ:

                                Կարին

                                       

***

 Կաղնտոսը` տոս

Էլէք տուեք երկու կոկոզ.

Վով օր չտուեց`

Իրանց հաւուն ճիվը կը կոտրեմ.

Էկէր հաւ չունին`

Ճժուն կը կլոտրեմ.

Կաղնտոսը` տոս:

 

***

Կախնդող, տող ու տող,

Կայներ եմ տանքի պօլօզ,

Հատ մը թալիք կախնդող

Քամին թռուց զիմ քօլօզ:

                                  Մուշ

 

Բարեմաղթանքներ

 

  • «Շնորհավոր ձեր Նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան»:
  • «Շնորհավոր Նոր տարի, ամէն տարի ուրախութենով աս օրս հասնինք»: Պատասխան. «Քուկդ աշնորհավոր, բարով, խերով շատ տարիներ աս օրս հասնինք.հրամմէ, վեր նստի»:ու թոռն
  • «Տարիդ շնորհավոր: Սաղ ըլիք, ուրախութէնի տարի ըլի, ցամաք ածքով, ուրախ սրտով ամէն տարի էս օրս հասնունք, ուրախունով տարեմուտ ենք անում, ուրախութենով էլ սուրբ Յարութեանը արժանանանք, լի ու առատ ըլի, աստված մահին թանգութին տայ, հացին՝էժանութին»:
  • «Երկնավոր թագավոր, դու բարով, խերով տարի էնես, դու հալևորիս ու տղոցս, հարսներուս ու թոռներուս հետ շատ տարիներ նէասիպ էնես, մեկուճար աղջկանս մէ բարի դուռըմ բանաս»:

3 комментария в “Ամանորի ծես: Բարեմաղթանքներ և ավետիսներ:

  1. Уведомление: Ամանորի ծես. Նախագիծ | Անուշ Աթայան

  2. Уведомление: Ամանորյա ծես. նախագիծ | 3-1 դասարան

  3. Уведомление: Ձմեռային նախագծեր.Ամանորի ծես | Բարի գալուստ մեր մեդիատիրույթ

Оставьте комментарий