Հունիսյան թատերական փառատոն 2016

Հունիսյան ամենամյա  բաց թատերական փառատոն 

Հունիսի 13-17-ը

 

image
Փառատոնը լուծում է կրթամշակութային, հոգեբանական դաստիարակության կարևորագույն խնդիրներ:

Փառատոնի նպատակը `

Թատրոնի մշակույթի ձևավորում
Բարեկիրթ հանդիասատեսի դաստիարակում
Բարդույթներից ազատագրում
Գեղեցիկ անսխալ խոսք
Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
Ընթերցասիրության խրախուսում
Կերպարային մտածողություն
Երևակայություն
Երևակայական մարմին
Երևակայական տարածք և ժամանակ
Փորձել երևակայությամբ
Մթնոլորտ և խաղ
Այլընտրանքի ազատություն
Ոճ
Իմպրովիզացիա
Ստեղծագործական համարձակություն
Ինքնուրույն և խմբով աշխատելուն
Ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը
Շփում արվեստի տարբեր ժանրերի հետ
Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում

Ներկայացումներին ներկայացվող պահանջներ՝

Ներկայացումները պիտի ունենան սցենարական մոտեցում

Տարիքային սահմանափակում չկա
Տևողությունը՝ 3 –ից մինչև 15 րոպե:
Ցանկալի է ինքնուրույն, ստեղծագործական, կրթական, նորարարական մոտեցում:
Ժանրային սահմանափակումներ չկան:
Ներկայացումներում պետք է հնչի մաքուր և գրագետ խոսք,  բարձրաճաշակ երաժշտություն, ցանկալի է բեմական հանդերձանքը ստեղծված լինի սովորողների կողմից:

Փառատոնին ներկայացվող ժանրեր

Պատումի, խոսքի թատրոն

Դրամատիկ թատրոն
Մնջախաղի թատրոն
Տիկնիկային թատրոն
Խամաճիկների թատրոն
Ստվերների թատրոն
Երաժշտական թատրոն
Պարի և շարժման թատրոն
Հեռուստաթատրոն
Ռադիո թատրոն
Մանրապատում
Փողոցային թատրոն
Մատների

Ստվարաթղթի

Ներկայացումները կարող են լինել.
Մոնո
Խմբային
Դասարանային
Ընտանեկան
Ներկայացումների համար թատերական բեմահարթակ կարող է  լինել՝

Պուրակ

Հրապարակ
Դահլիճ
Դասարան
Սրահ
Տանիք (նկուղ, սեղան, լողավազան, աստիճան….)

Հայաստանի մարզերից, Արցախից, Ջավախքից մասանակցող թատերախմբերին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը կհյուրընկալի իր կացարաններում ապահովելով սնունդը և գիշերակացը: 

 

Մասնակցության հայտ