Заметка
  • Երկխոսություն մենախոսության -Դեռ այստե՞ղ ես։ -Ես քեզ արդեն ասել եմ, թե որ դեպքում կհեռանամ։ -Ի՞նչ ես ուզում իմ, առանց այն էլ դժբախտ կյանքից։ -Ուզում եմ քեզ շանս տալ։ -Շա՞նս, դու ինձ դժբախտացրիր, ի՞նչ էիր ակնկալում ինձ շանս տալով, ո՞րն էր քո շահը։ -Իմ շահը քո շահն է, դու դա ես եմ, մենք միշտ էլ միասին ենք եղել, սակայն դու չէիր տեսնում ինձ նախկինում։

    -Մենք գոյություն չունի, կանք միայն ես և դու, ուրիշ ոչինչ, սակայն դու չթողեցիր ապրեմ ինչպես մյուսները, ինչու՞ ինձ այստեղ բանտարկեցիր։ -Դու կյանքից ուզում էիր հրաժարվել, դու չէիր ցանկանում ապրել։ -Ես պատճառ ունեի։ -Ես լավ գիտեմ քո պատճառը, կյանքիդ վերջ տալու միտքն այնքան էր հասունացել քո մտքում, որ քո մեջ արթնացավ մեկը, ով հակադրվեց քեզ, ստիպեց քեզ ետ կանգնել կործանումից, և նա հաղթեց քեզ։ -Կործանումի՞ց, դրանով դու մեզ այստեղ գցեցիր։ -Այստեղ դու կսովորես ապրել։ -Ապրել այստե՞ղ, ես ապրում էի մինչև քո գալը, հիմա ես պարզապես գոյատևում եմ։ -Այս ամենը միայն քո լավի համար է։ -Իմ լավի՞, այս ամենը՞, այս խոնավ չորս պա՞տը, որոնց մեջ ինձ պահում ես օր ու գիշեր, այս խենթ-խելագարները՞, որոնք ինձ օր ու դադար չեն տալիս` ինձ իրենց պես խենթի տեղ դնելով… -Դու նույնպես խելագար ես։ -Այդ դու ես խենթը, որ ինձ գցել ես այս ճահճուտը, այդ քո պատճառով ես խենթացա, այս ամենի մեղավորը դու ու միայն դու ես։ -Ես ընդհամենը քո երևակայության արդունքն եմ, այս ճահճուտը դու ինքդ ես քեզ գցել։ -Բայց ինչու՞, ինչու՞ հայտնվեցիր վերջին պահին, ինչու՞ ինձանից ուժեղ գտնվեցիր։ -Դու սխալ էիր գործում, դու ճիշտ ճանապարհ չէիր ընտրել հոգսերից ազատվելու համար։ -Իմ միակ հոգսը դու ես, ե՞րբ ես վերջապես չգվելու, կորչելու, հեռանալու մոտիցս։ -Արդեն ասել եմ, որ կհեռանամ, միայն երբ պատրաստ լինես վերադառնալ հասարակական կյանքի։ Ես չեմ լինի, երբ դու իմ կարիքը չես ունենա, երբ չես զգա իմ ներկայությունը։ -Ես քո կարիքը չունեմ, քո շնորհիվ այսօր ես մենակության մեջ վխտում եմ այստեղ, ու փթթում առնետի պես։ -Դու մենակ չես, չէ՞ որ ես դեռ քեզ հետ եմ, չէ՞ որ մենք ընկերներ ենք։ -Մենք երբեք էլ ընկերներ չենք եղել, դու միայն ասում ես, որ ուզում ես օգնել ինձ դուրս գալ այստեղից, բայց ինքդ էլ ինձ մի հուշում չես տալիս։ -Ես քեզ արդեն օգնել եմ, իսկ հուշումն դու ինքդ քեզ պիտի տաս։ -Դու ինձ օգնել ես հայտնվել այս դժոխքում, ուրիշ ոչինչ. չնայած, դու նաև օգնեցիր ինձ հասկանալ, թե ինչ է իսկական դժբախտությունը. մինչև քո հայտնվելը ես կարծում էի, թե դժբախտ եմ, բայց քո հայտնվելուց հետո ես հասկացա, որ մինչև քո գալը ես այնքան էլ դժբախտ չէի, նույնիսկ երջանիկ էի և օրեցօր ավելի էի համոզվում դրանում և այսօր ես դա արդեն բարձրաձայնում եմ և եկել է ժամանակը, երբ դու պիտի հանգչես այլևս, դե, պատասխանի՛ր, ինչու՞ չես խոսում. լսու՞մ ես գրողը տանի…

Читать далее

Երկխոսություն մենախոսության․Հայկ Գրիգորյան

Заметка

(Պիես մեկ գործողությամբ)
_AV38207

Երկխոսությունը ծավալվում է մեկ կամ երկու, չէ մեկ, ըմմմ չգիտեմ, մեկ կամ երկու հոգու միջև: Անշուք սենյակ, կամ հիվանդասենյակ, երկու մահճակալ, կամ մեկ չգիտեմ, մի խոսքով անդրադառնանք զրույցին…
Ես (1) -Դեռ այստե՞ղ ես։
Ես (2) -Ես քեզ արդեն ասել եմ, թե որ դեպքում կհեռանամ։
Ես (1) -Ի՞նչ ես ուզում իմ, առանց այն էլ իմ դժբախտ կյանքից։
Ես (2)-Ուզում եմ քեզ շանս տալ։
Ես (1)-Շա՞նս, դու ինձ դժբախտացրիր, ի՞նչ էիր ակնկալում ինձ շանս տալով, ո՞րն էր քո շահը։
Ես (1)-Իմ շահը քո շահն է, դու դա ես եմ, մենք միշտ էլ միասին ենք եղել, սակայն դու չէիր տեսնում ինձ նախկինում։
Ես (1)-Մենք գոյություն չունի, կա միայն ես և դու, ուրիշ ոչինչ, սակայն դու չթողեցիր ապրեմ ինչպես մյուսները, ինչու՞ ինձ այստեղ բանտարկեցիր։
Ես (2) -Դու կյանքից ուզում էիր հրաժարվել, ուզում էիր վերջացնել մեզ, դու չէիր ցանկանում ապրել։
Ես (1) -Ես պատճառ ունեի։
Ես (2)-Ես լավ գիտեմ քո պատճառը, կյանքիդ վերջ տալու միտքն այնքան էր հասունացել քեզնում , որ քո մեջ արթնացավ մեկը, ով հակադրվեց քեզ, ստիպեց քեզ ետ կանգնել կործանումից, և նա հաղթեց քեզ։
Ես (1)-Կործանումի՞ց, դրանով դու մեզ այստեղ գցեցիր։
Ես (2)-Այստեղ դու կսովորես ապրել։ Այստեղ դու կարժեվորես կյանքդ, յուրաքանչյուր ժամը,րոպեն վայրկյանը:
Ես (1)-Ապրել այստե՞ղ, ես ապրում էի մինչև քո գալը, հիմա ես պարզապես գոյատևում եմ։
Ես (2)-Այս ամենը միայն քո լավի համար է։
Ես (1)-Իմ լավի՞, այս ամենը՞, այս խոնավ չորս պա՞տը, որոնց մեջ ինձ պահում ես օր ու գիշեր, այս խենթ-խելագարները՞, որոնք ինձ օր ու դադար չեն տալիս` ինձ իրենց պես խենթի տեղ դնելով…
Ես (2)-Դու նույնպես խելագար ես։
Ես (1)-Այդ դու ես խենթը, որ ինձ գցել ես այս ճահճուտը, այդ քո պատճառով ես խենթացա, այս ամենի մեղավորը դու ու միայն դու ես։
Ես (2) -Ես ընդհամենը քո երևակայության արդունքն եմ, այս ճահճուտը դու ինքդ ես քեզ գցել։
Ես (1)-Բայց ինչու՞, ինչու՞ հայտնվեցիր վերջին պահին, ինչու՞ ինձանից ուժեղ գտնվեցիր։
Ես (2)-Դու սխալ էիր գործում, դու ճիշտ ճանապարհ չէիր ընտրել հոգսերից ազատվելու համար։
Ես (1)-Իմ միակ հոգսը դու ես, ե՞րբ ես վերջապես չգվելու, կորչելու, հեռանալու մոտիցս։
Ես (2)-Արդեն ասել եմ, որ կհեռանամ, միայն երբ պատրաստ լինես վերադառնալ հասարակական կյանքի։ Ես չեմ լինի, երբ դու իմ կարիքը չես ունենա, երբ չես զգա իմ ներկայությունը։
Ես (1) -Ես քո կարիքը չունեմ, քո շնորհիվ այսօր ես մենակության մեջ վխտում եմ այստեղ, ու փթթում առնետի պես։
Ես (2)-Դու մենակ չես, չէ՞ որ ես դեռ քեզ հետ եմ, չէ՞ որ մենք ընկերներ ենք։
Ես (1)-Մենք երբեք էլ ընկերներ չենք եղել, դու միայն ասում ես, որ ուզում ես օգնել ինձ դուրս գալ այստեղից, բայց ինքդ էլ ինձ մի հուշում չես տալիս։
Ես (2)-Ես քեզ արդեն օգնել եմ, բայց ես չեմ կարող հուշել, դու ինքդ ես ինձ կանչել, ինքդ էլ պիտի ինձնից ազատվես։
Ես (1)-Դու ինձ օգնել ես հայտնվել այս դժոխքում, ուրիշ ոչինչ. չնայած, դու նաև օգնեցիր ինձ հասկանալ, թե ինչ է իսկական դժբախտությունը. մինչև քո հայտնվելը ես կարծում էի, թե դժբախտ եմ, բայց քո հայտնվելուց հետո ես հասկացա, որ մինչև քո գալը ես այնքան էլ դժբախտ չէի, նույնիսկ երջանիկ էի և օրեցօր ավելի էի համոզվում դրանում և այսօր ես դա արդեն բարձրաձայնում եմ. գուցե տարորինակ հնչի, ինքս էլ ասածիս չեմ հավատում, բայց ես շնորհակալ եմ քեզ, որ օգնեցիր ինձ ապրել, սակայն եկել է ժամանակը, երբ դու պիտի հանգչես այլևս, դե, պատասխանի՛ր, ինչու՞ չես խոսում. լսու՞մ ես գրողը տանի…

Հեղինակ՝ Հայկ Գրիգորյան

Դիլեմմա Երկխոսություն մենախոսության

Заметка

 

Ամփոփելով տարին՝ նախ կառանձնացնեմ մեր ձեռքբերումները: Ինչո՞ւ մեր, քանի որ իրականում հենց այդպես էլ կա, ամեն ինչ մեզ մոտ  ստեղծվում է խմբային աշխատանքի, մտածողության, քննարկման արդյունքում: Դա իմ ամենակարևոր ձեռքբերումն է, որը հիմք է աշխատանքիս, ստեղծագործելուս համար:

«Առաջնորդություն և խմբային աշխատանք», քանզի  «ոչ ոք չի կարող միայնակ սիմֆոնիա կատարել այն նվագելու համար պահանջվում է մի ամբողջ նվագախումբ»:

Դա կոչվում է  «Synergize» կրեատիվ համագործակցություն՝ ստեղծագործական համագործակցություն,  որը կատարյալ մոդել է նախագծային ուսուցման համար: Խմբային աշխատանք, լայն աշխարհայացք, նյութի ընտրություն, քննարկում, բեմադրության ոճի ընտրություն, շարժման ծնունդ և այլն: Այս դեպքում միասին ընտրել, հայտնագործելը շատ ավելի արդյունավետ է, քան առանձին: Հենց տարբեր հայացքների, երևակայության հակասությունների ընթացքում են նորը գտնելու հնարավորությունները աճում,  և այդ ընթացքում արժևորում ես յուրաքանչյուր սովորողի մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական մտքերը:

Առաջին ձեռքբերումս դարձավ մոդել նոր կիսամյակի աշխատանքները կազմակերպելու համար:

Դիջիթեք 2013-ին մասնակցեցինք  «Տարվա եղանակները» հոլովակով, «Նրանք ևս հասարակության լիարժեք անդամներն են»  սոցիալական գովազդով:

  • Թղթե թատրոնը  նոր ձևաչափ էր մեր խմբի համար: «Թղթե թատրոնը» ծնվեց կրթահամալիրում իմ երկրորդ ծնունդից հետո, երբ հուսահատված և անկումային տրամադրությունից  ուզում էի թողնել սիրելի և շատ հարազատ կրթահամալիրը: Սակայն ժամանակին հետ կանգնեցի այդ մտքից,  որում  շատ կարևոր էր  տիար Բլեյանի, իմ ավագ քույրիկի՝ Լուսինեի, տ. Սոֆյայի և իմ  սովորողների դերը: Այդքանով կարևոր է « Թղթե թատրոնի» արժեքը ինձ համար: Երկու աշխատանք այդ ժանրում՝ « Կիկոսի մահը»,  որը ներկայացրեցինք Թումանայանական օրերին , և  «Էմալե պրոֆիլը Ձեր»՝  ձոն կնոջը նախագծի ժամանակ: Այս ժանրում նաև աշխատել եմ Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ, ովքեր փորձառություն էին անցնում մեր կրթահամալիրում:

Մարտին «Շրջիկ թատրոն»  նախագծով մեկնեցինք Թբիլիսի: Այս ձևաչափով դեռ ելույթներ չէինք ունեցել: Ամեն ինչ շատ մոբիլ էր. ելույթներ փողոցներում, Թբիլիսիի թիվ 98  դպրոցում, «Հայարտ» տանը, Բուսաբանական այգում և այլն: Բացի բազմաթիվ էտյուդներից այս նախագծի ընթացքում կառանձնացնեմ «Կյանք» թատերական ֆլեշմոբը, որը ցուցադրեցինք Մցխեթայում:

Հաջողված էր նաև էկոտուր 2013- ին  «Ոչ ծխախոտին» պարային-մնջախաղային համարը:

«Կենսամշակությաին արշավ Շուշի» նախագիծն իրականացվեց մայիսի վերջին: Շուշիի Նարեկացի մշակութային կենտրոնում , որտեղ ներկայացրեցինք մի շարք էտյուդներ, պարային համարներ և «Շշնջացող ավերակներ» մնջախաղային կոմպոզիցիան:

Մայիսի 31-ին  «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում մասնակցեցինք

« Երեխաներ առանց ցավի» բարեգործական ակցիային, ներկայացրեցինք «Կյանք» ֆլեշմոբը և «Ռեստերանում» էտյուդը: Մեզ պարգևատրեցին պատվոգրով մասնակցության համար:

Հունիսի 17-ից -21-ը  մեկնարկեցինք  «Հունիսյան թատերական ստուգատեսը»: Ստուգատեսն ուներ ձեռքբերում կազմակերպաման մեջ: Բացի այն ,որ ժանրային, տարիքային  սահամանափակումներ  չէինք դրել, այլ նաև տեղի սահամանափակում չկար: Թատրոնի խումբը իր ելույթները ներկայացրեց Գեղարվեստի ներքին բակում: որը բավականին կոնցեպտուալ և հաջողված էր:

Ֆիլմերի փառատոնին մեր ներկայացրած անիմացիոն ֆիլմը,որն էր Եղ. Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր », արժանացավ մրցանակի:

Հուլիսի 26-ին մասնակցեցինք  Ծաղկունքի բաց դպրոցի «Գյուղական              ագրարային դպրոց. կայացում, հեռանկարներ» կլոր սեղանին: Կրթահամալիրը կլոր սեղանին ուներ  ելույթ՝ «Բնապահպանական նախագծերի իրականացումը կրթահամալիրում»: Մենք Ծաղկունքում ներկայացրեցինք Գեղարվեստի ավագ դպրոցը և ունեցանք մի քանի ելույթ:

Ամռան ընթացքում  սովորողների հետ առցանց  կարդում, քննարկում էինք մի շարք պիեսներ նոր ուսումնական տարվա համար: Ի վերջո ընտրեցինք  իմ անչափ սիրելի ավագ ընկերոջ՝ Արման Գրիգորյանի օգնությամբ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» պիեսը:

«Գիտելիքի օրը» կրթահամալիրում, որպես պատասխանատու մենք էինք՝ թատրոնի մեր խմբով: Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ այդ օրը կրթահամալիր էր այցելելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 1991թ.-ի սեպտեմբերի 2-ը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կազմավորման օրն  էր, այդ իսկ պատճառով  թատրոնի խումբը ներկայացրեց   «Շշնջացող ավերակներ» մնջախաղային կոմպոզիցիան:

Պատասխանատուն էինք նաև սեպտեմբերի 4-ի Կրթական շքերթի, որի ընթացքում ներկայացրեցինք «Ծնունդ» թատերական էտյուդը:

Աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում թատրոնի խումբը  և Տիգրան Հայրապետյան գրադարանը ,,Էդիթ Պրինտ,, հրատարակչության հետ միասին սկսեցին նոր նախագիծ: Վիլյամ Սարոյանի «Փող սարքելը» ժողովածուի  հայերեն թարգմանությամբ նոր հրատակության շնորհանդեսին, թատրոնի խումբը հանդես եկավ երեք պիեսների ներկայացմամբ ՝«Փող  սարքելը», «Ընթերցողն ու գրողը», «Վարսահարդարում»: Այս օրերի մասին սովորողները արձագանքեցին իրենց բլոգներում,կիսեցին իրենց ապրումներն ու հույզերը՝

Դավիթ Խալաթյան

Հայկ Գրիգորյան

Անի Ակկամ

Սեբասատացու օրերին  արդեն կրթահամալիրում ներկայացրեցինք վերը նշված պիեսների ցուցադրումը, ինչպես նաև դեռ ամառվանից նախաձեռնած  Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ»  ֆանտաստիկ ռեալիզմի ժանրային առանձնահատկություններով ստեղծված մի ներկայացում որի բովանդակության զուգահեռ շարունակությունը՝ մուլտիմեդիան էր: Պիեսից դուրս էր հանված միայն միտքը: Ես սիրեցի և՛ գործը և՛ խաղը…

«Բարև պարոն Պիկասսո» նախագծին թատրոնի խմբի սովորողները մեծ մասնակցություն ունեցան: Նախ ծանոթացանք Պիկասսոյին որպես դրամատուրգ : Մեծ էր ցանկությունը բեմադրելու, սակայն  պիեսները ունեին տարիքային ցենզ,սակայն սովորողներս չհուսահատվեցին և այս անգամ հանդես եկան որպես և՛նկարիչ և ՛ քանդակագործ: Հաջողեցինք նաև այս նախագծում:

Ամանոր: Նոր նախագիծ. շրջիկ թատրոնը ամանորյա ներկայացումով «Ծննդյան գիշերվա հրաշքը» շրջեց կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներով, մասնակցեցինք  նրանց դիմակահնդեսներին  և  կրթահամալիրի բոլոր փոքրիկներին պարգևեցինք ամենակարևոր նվերը՝ ժպիտ

2013-ը  շատ հագեցած էր, բայց կիսատ մնացին շատ նախաձեռնություններ,նախագծեր, որոնք կիրականացնենք 2014-ին՝ Ջ. Սելինջերի «Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ» ներկայացումը, որի փորձերը սկսել էինք, «Նամակներ անցյալից»,  որը գրական թատրոն է, մոնոներկայացումներ և այլն:

Խնդրանք ՝տվեք մեզ շարժական շիրմաներ:

Սա էլ Ուսումնական թատրոնի բլոգի հղումը՝ տե՛ս այստեղ

Դիջիպատում