Հեղինակային մանկավարժական փորձով կարող ենք հաստատել, որ միջավայրը սովորողի կրթության, դաստիարակության շատ կարևոր գործոն է: Անընդհատ փոփոխվող, առավել ներառական, ավելի մեծ հնարավորություններ ստեղծող, չկաշկանդող շրջական ստեղծվում է ուսուցիչների ու սովորողների, ընտանիքի, համայնքի համատեղ ջանքերով: Ուսումնական ամենատարբեր նախագծերով սովորողը ամեն օր դառնում է իր միջավայրի հեղինակն ու դրա խնամակալը:
Category Պարտիզապուրակային գործ
Արարչագործություն… Երբ միֆը գտնում է իր պոետին
Խնամքի մանկավարժություն. Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ
Դիպլոմային աշխատանք
Պարտիզապուրակային շինարարություն
Ղեկավորելով Կրտսեր դպրոցի ուսումնական ծրագիրը` անմիջական անհրաժեշտություն համարեցի ամբողջացնել կրթությունս, գիտելիքներս պարտիզապուրակային մասով: Ինչո՞ւ անհրաժեշտ համարեցի: Քանի որ հեղինակային մանկավարժության հիմքում բացառիկ, առանցքային դեր ունի միջավայրային կրթությունն իր ազդակներով:
Ազատ, ինքնուրույն, անկաշկանդ անհատականություն ձևավորելու համար անհրաժեշտ է բաց, ներառական, բնական Պիտերպենյան արգելոցային միջավայր:
Գեղեցիկ Գլիցինիա/ Glicinia Wistaria
Glicinia ( հունարենից. Γλυκός քաղցր), կամ WISTERIA (լատիներենից Wistéria)) – Գեղազարդային բույս՝ բաց մանուշակագույն հոտավետ ծաղիկներով: Գեղեցիկ գլիցինիայի ծաղիկների ջրվեժը տարածվում է մի քանի կիլոմետր և զարմացնում իր գեղեցկությամբ: Ըստ ճապոնացիների. «Իդեալական է այն այգին, որտեղ կան գլիցինիայի ծաղիկներ»:
Գլիցինիան պատկանում է լոբազգիների (Leguminosae) ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանը և Ճապոնիան է։ Կենսաբանական նկարագիր Ամենագեղեցիկ փաթատվող բույսերից մեկն է, որի հասնում և անցնում է 6 մ-ից։ Երևանի կլիմայական պայմաններում առանց ծածկոցի բավական հաջող է ձմեռում, բացառությամբ արտակարգ ցուրտ ձմեռների, երբ մասամբ ցրտահարվում է։ ՈՒնի ամուր, ճկուն ցողուն, որի խիտ ճյուղերը գարնանից ծածկվում են գեղեցիկ փետրավոր տերևներով։ Բույսի սաղարթը իր դեկորատիվության գագաթնակետին հասնում է, երբ մասայական կարգով բացվում են երկնակապտավուն ծաղկաողկույզները, որոնք անզուգական կոնտրաստ են առաջացնում տերևների գեղեցիկ մոզաիկայի հետ։ Եթե այս բոլորին ավելացնենք նաև գնիցինիայի ուժեղ բուրմունքը, ապա պատկերը կատարյալ կլինի։ Մշակում Մշակության մեջ հանդիպում է չինական գլիցինիան (Gi chinensis Sweet.), որը բազմանում է արմատածիլներով, անդալիսով և կտորներով՝ ջերմատանը։ Օգտագործվում է շենքերի պատերը, տաղավարները, պատշգամբները ծածկելու և գեղեցկացնելու համար։ Ծաղկումը դադարելուց հետո բույսի տարեկան կողային շիվերը անհրաժեշտ է կտրել իրենց երկայնքի ⅓ չափով, որը ծաղկաբողբոջներին հնարավորություն կտա ավելի լավ զարգանալ։ Ծաղիկները կտրած վիճակում չեն օգտագործվում, քանի որ շատ շուտ են թառամում։ Նախնտրում է լուսավոր, տաք հողամասեր, սննդանյութերով հարուստ հողեր, առատ խոնավություն, սակայն աշնանը ոռոգումը շուտ պետք է դադարեցնել, որպեսզի միամյա շիվերը փայտանան և բույսը դիմանա սառնամանիքներին։ Գլիցինիան կարելի է աճեցնել նաև ջերմատնային պայմաններում, փայտյա տակառիկների մեջ, որոնք լավ խնամքի դեպքում սովորաբար ծաղկում են փետրվար-մարտ ամիսներին։
Նոյեմբերի 12-ին Գեղարվեստի դպրոցում կբացվի Գլիցինիաներ տնկարան, կտնկվեն գեղազարդային բույսի 30 տնկիներ: Գարնանը տնկիները դպրոցի պարտեզում կգտնեն իրենց համապատասխան անկյունները:
Նյութի աղբյուրը` Econews.am