01.02.2018

2AC36489-F0F8-4ACF-9810-2736778087B3
01.02.2018 Երևան. Առավոոտվա бой-ը տատիկիս հետ
Տատի-«Ասում են ընդեղ мороз- ա՝ հաստ նասկի կհագնես»:
Ես-«Կոշիկներս հաստ նասկիներով չի լինում հագս»:
Տատի-«Բոթաս հագիր»:
Ես- « свитер-իս հետ չի սազում»:
Տատի-«Քեզ ճամփին ոչ մեկ չի նկարի»:

Читать далее

Գյումրին և իր արվեստագետները

Фото Քնարիկ Ներսիսյան.

Այդ ամբողջ ճանապարհը բավականին հետաքրքիր անցավ, որովհետև բոլորս զրուցում էինք միմյանց հետ, և մենք էլ լսեցինք բազմաթիվ միտքը շարժող, զարգացնող թեմաներ։ Տիար Բլեյանը նույնիսկ մեզ յուրաքանչյուրիս հրավիրեց ներկայանալու, հենց գազելի մեջ մեծից փոքր։ Հուշում էր ինչպես ներկայանանք, որից ես հասկացա մեկ կարևոր բան , որ նա մեզ կարծես կրթում և մշակում է ամեն մեկիս,  որպես  անհատ լույսի օջախներ, ու որոնք պետք է յուրաքանչյուրը դպրոցից հետո մտնեն բիրտ ու կոպիտ և հետաքրքիր  աշխարհ ու , որ մենք կարողանանք դիմակայել համատարած կոշտությունն ու անգրագիտությունը։ Ու որ ամեն անհատ հասկանա, որ ինքը լույս է։ Չէ որ լույսի մոտ խավարն անհետանում է և դառնում անզոր։

Читать далее

Գյումրին իր յուրօինակ կառույցներով և տաղանդներով…

8955593E-B95B-4609-BB25-90AE92BD4B36.jpeg

Տպավորություններս այնքան շատ են, որ դժվար թե գրի առնելով կարողանամ արտահայտել ամբողջ հիացմունքս։ Առավոտ կանուխ ուղևորվեցինք դեպի ցուրտ, բայց ջերմությամբ լի Գյումրի։ Քաղաք , որն իր տեսակով, կառույցներով, գեղեցկությամբ և ի վերջո արվեստով անկրկնելի է։

Читать далее

Արվեստը սեր է. Այց Գյումրի

FB44A1E6-5885-4783-8C82-BEA14A0EAF8B

Ըստ օրացույցի, ամեն հինգշաբթյա ճամբորդություններին հաջորդեց մեր աշխատանքային, փոքր նախագծային այցը Գյումրի, որը ըստ իս հեռանկարային է:
Ճամփորդությունը սկսեցինք հարավային դպրոցի Մարկի և իր ընկերների հետ ծանոթությունից:

Читать далее

Հոգևոր զրույցներ:Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյան

2018-01-18 11.23.58

Հարցազրուցավար՝ Քնարիկ Ներսիսյան

Ք. Ն

-Ո՞րն էր հոգևոր ծառայությունը ընտրելու պատճառը:

Մ.Ա.

-Շատ հին պատմություն  է, քառասուներեք տարի առաջվա պատմություն է:

Եթե Աջապահյանների պատմությունը քչից-շատից գիտեք, նրանք միշտ հոգևորական են տվել, որոնցից տասը եղել են Կիլիկիո կաթողիկոսներ, որից վեցը նահատակվել են: Ուրեմն հոգևորական դառնալը և նահատակությունը գրեթե Աջապահյանների ընթացքի հիմնական ուղեկիցն է եղել: Ես անշուշտ էդ գիտակցությամբ չեմ ծնվել-մեծացել, ես հետո եմ եկել էդ գիտակցության, բայց պարզապես Աստված էնպես է տնօրինել, որ ծնվել եմ էստեղ՝ այս քաղաքում, եկեղեցու մոտ, եկեղեցու բակում, մայրս եղել է և կա` որպես հավատացյալ:

Читать далее