Հոգևոր զրույցներ: Հայր Ավետիս Դանիելյան

28833218_627844507562861_571292653_n

 

Հոգևոր զրույցներ նախագիծ. Տեր Ավետիս քահանա Դանիելյան

Ք.Ն.

-Հա՛յր Ավետիս, այցի նպատակը հոգևոր զրույցների շարք ստեղծելն է այն  մարդկանց հետ, ովքեր՝ ըստ մեր հասարակության  հոգևորի պատկերացումների,  մոտ են կանգնած դրան: 

Տեր Ավետիս

Ինչի՞ մասին ես ուզում զրուցել:

Ք.Ն.

Ձեր գործունեության, եկեղեցու և համայնքի կապի մասին: Կա՞ եկեղեցու սպասավորների և համայնքի հետ կապ: 

Տեր Ավետիս

-Կաթողիկեի լսարանը շատ լավն էր, Հովհաննեսինը նեղ է: Կաթողիկեն շատ ազատ եկեղեցի էր, լավ առումով՝  սերը շատ էր: Երբ եկա էստեղ, հասկացա, որ էստեղ շատ մութ ա:

Читать далее

Հոգևոր զրույցներ:Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյան

2018-01-18 11.23.58

Հարցազրուցավար՝ Քնարիկ Ներսիսյան

Ք. Ն

-Ո՞րն էր հոգևոր ծառայությունը ընտրելու պատճառը:

Մ.Ա.

-Շատ հին պատմություն  է, քառասուներեք տարի առաջվա պատմություն է:

Եթե Աջապահյանների պատմությունը քչից-շատից գիտեք, նրանք միշտ հոգևորական են տվել, որոնցից տասը եղել են Կիլիկիո կաթողիկոսներ, որից վեցը նահատակվել են: Ուրեմն հոգևորական դառնալը և նահատակությունը գրեթե Աջապահյանների ընթացքի հիմնական ուղեկիցն է եղել: Ես անշուշտ էդ գիտակցությամբ չեմ ծնվել-մեծացել, ես հետո եմ եկել էդ գիտակցության, բայց պարզապես Աստված էնպես է տնօրինել, որ ծնվել եմ էստեղ՝ այս քաղաքում, եկեղեցու մոտ, եկեղեցու բակում, մայրս եղել է և կա` որպես հավատացյալ:

Читать далее