Category Իմ պատումները
Գիր, որ խորհուրդի ճանապարհ է
1400 անգամ ես առիթ եմ ունենում կարդալու, եղել է ընթացք, որ անգամ կրթահամալիրի աշխատակազմում չեմ եղել, բայց կարդացել եմ: Անգամ, երբ news room -ում պետք է իմ news list-ը կազմեի կամ պատրաստվեի եթերին, մեկ է, օրվա մեջ առիթը չէի կորցնում, բացում էի գիրը ու կարդում: Դա կապ էր կրթահամալիրի հետ, ամբողջական մի էջ, որտեղ թե՛ կրթահամալիրի առօրյան էր արտացոլված, թե՛ զարգացումը, հեռանկարը:
Կրթության հավասար պայմաններ, թերապևտիկ միջավայր. Համընդհանուր ներառում
Երկու տարի առաջ, երբ նոր էի ստանձնել ծրագրի ղեկավարի դերը ամռանը ես հանդիպեցի իմ հերոսին՝ Դավթին: Դավիթը մասնակցեց ամառային մուտքի ճամբարին, ապա դարձավ մեր սովորողը: Դավիթը դարձավ խթան լիարժեք ընկալելու թե ի՞նչ է համընդհանուր ներառականությունը, կրթության հավասար պայմանները, ընտանիքի ներառումը և այլ կարևոր հանգամանքներ: 2016-Ի Գիտագործնական հավաքին հանդես եկա փոքրիկ ուսումնասիրությամբ, կլոր սեղանով, որի առանցքում ուսուցչի օրագիրն էր և դրա արդյունավետությունը, առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ուսումնական նյութերը, նրանց հետ անհատական աշխատանքը: Աշխատանքի ընթացքում նաև թերապիաների մի շարք ձևեր մտան ուսումնական առօրյա, որպես ներառման արդյունավետ գործիքներ: Այն թափը, որ սկսվեց ունեցավ կամ ապրեց այլ զարգացում: Оրապատումը չգործեց, քանի որ դասավանդողները ինչ որ մի պահ հոգնեցին, ձևակերպեցին, որ կեղծ գործիք է քանի որ կան ուսումնական ընդհանուր արդյունքներ՝ պատումներ, ֆոտոշարեր, ֆիլմեր:
Գուցե ճիշտ է, քանի որ մեկ է ներառական կրթության դեպքում առանձնացնելը խմբից, այլևս ներառում չէ:
Այսօր ես կխոսեմ Համընդհանուր ներառման մասին, կներկայացնեմ մի քանի արդյունքներ, բացթողումներ:
Ժամերգությունը` հակաբացիլ աղմուկին
Թբիլիսի մեկնող նախագծային խմբի մասնակիցներից էի:
Երկու նախագիծ էի ներկայացնում. մեկը Դպրոց-պարտեզ կրթահամալիրային մոդելն էր, մյուսը՝ «Գետը համայնքում» նախագիծը:
Նախապատրաստական աշխատանքային շաբաթը լավ հարթակ էր մասնակիցների հետ ծանոթանալու համար, քանզի ոչ բոլորին գիտեի:
Ամփոփելով տարին՝ նախ կառանձնացնեմ մեր ձեռքբերումները: Ինչո՞ւ մեր, քանի որ իրականում հենց այդպես էլ կա, ամեն ինչ մեզ մոտ ստեղծվում է խմբային աշխատանքի, մտածողության, քննարկման արդյունքում: Դա իմ ամենակարևոր ձեռքբերումն է, որը հիմք է աշխատանքիս, ստեղծագործելուս համար:
«Առաջնորդություն և խմբային աշխատանք», քանզի «ոչ ոք չի կարող միայնակ սիմֆոնիա կատարել այն նվագելու համար պահանջվում է մի ամբողջ նվագախումբ»:
Դա կոչվում է «Synergize» կրեատիվ համագործակցություն՝ ստեղծագործական համագործակցություն, որը կատարյալ մոդել է նախագծային ուսուցման համար: Խմբային աշխատանք, լայն աշխարհայացք, նյութի ընտրություն, քննարկում, բեմադրության ոճի ընտրություն, շարժման ծնունդ և այլն: Այս դեպքում միասին ընտրել, հայտնագործելը շատ ավելի արդյունավետ է, քան առանձին: Հենց տարբեր հայացքների, երևակայության հակասությունների ընթացքում են նորը գտնելու հնարավորությունները աճում, և այդ ընթացքում արժևորում ես յուրաքանչյուր սովորողի մտավոր, էմոցիոնալ և հոգեբանական մտքերը:
Առաջին ձեռքբերումս դարձավ մոդել նոր կիսամյակի աշխատանքները կազմակերպելու համար:
Դիջիթեք 2013-ին մասնակցեցինք «Տարվա եղանակները» հոլովակով, «Նրանք ևս հասարակության լիարժեք անդամներն են» սոցիալական գովազդով:
- Թղթե թատրոնը նոր ձևաչափ էր մեր խմբի համար: «Թղթե թատրոնը» ծնվեց կրթահամալիրում իմ երկրորդ ծնունդից հետո, երբ հուսահատված և անկումային տրամադրությունից ուզում էի թողնել սիրելի և շատ հարազատ կրթահամալիրը: Սակայն ժամանակին հետ կանգնեցի այդ մտքից, որում շատ կարևոր էր տիար Բլեյանի, իմ ավագ քույրիկի՝ Լուսինեի, տ. Սոֆյայի և իմ սովորողների դերը: Այդքանով կարևոր է « Թղթե թատրոնի» արժեքը ինձ համար: Երկու աշխատանք այդ ժանրում՝ « Կիկոսի մահը», որը ներկայացրեցինք Թումանայանական օրերին , և «Էմալե պրոֆիլը Ձեր»՝ ձոն կնոջը նախագծի ժամանակ: Այս ժանրում նաև աշխատել եմ Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ, ովքեր փորձառություն էին անցնում մեր կրթահամալիրում:
Մարտին «Շրջիկ թատրոն» նախագծով մեկնեցինք Թբիլիսի: Այս ձևաչափով դեռ ելույթներ չէինք ունեցել: Ամեն ինչ շատ մոբիլ էր. ելույթներ փողոցներում, Թբիլիսիի թիվ 98 դպրոցում, «Հայարտ» տանը, Բուսաբանական այգում և այլն: Բացի բազմաթիվ էտյուդներից այս նախագծի ընթացքում կառանձնացնեմ «Կյանք» թատերական ֆլեշմոբը, որը ցուցադրեցինք Մցխեթայում:
Հաջողված էր նաև էկոտուր 2013- ին «Ոչ ծխախոտին» պարային-մնջախաղային համարը:
«Կենսամշակությաին արշավ Շուշի» նախագիծն իրականացվեց մայիսի վերջին: Շուշիի Նարեկացի մշակութային կենտրոնում , որտեղ ներկայացրեցինք մի շարք էտյուդներ, պարային համարներ և «Շշնջացող ավերակներ» մնջախաղային կոմպոզիցիան:
Մայիսի 31-ին «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում մասնակցեցինք
« Երեխաներ առանց ցավի» բարեգործական ակցիային, ներկայացրեցինք «Կյանք» ֆլեշմոբը և «Ռեստերանում» էտյուդը: Մեզ պարգևատրեցին պատվոգրով մասնակցության համար:
Հունիսի 17-ից -21-ը մեկնարկեցինք «Հունիսյան թատերական ստուգատեսը»: Ստուգատեսն ուներ ձեռքբերում կազմակերպաման մեջ: Բացի այն ,որ ժանրային, տարիքային սահամանափակումներ չէինք դրել, այլ նաև տեղի սահամանափակում չկար: Թատրոնի խումբը իր ելույթները ներկայացրեց Գեղարվեստի ներքին բակում: որը բավականին կոնցեպտուալ և հաջողված էր:
Ֆիլմերի փառատոնին մեր ներկայացրած անիմացիոն ֆիլմը,որն էր Եղ. Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր », արժանացավ մրցանակի:
Հուլիսի 26-ին մասնակցեցինք Ծաղկունքի բաց դպրոցի «Գյուղական ագրարային դպրոց. կայացում, հեռանկարներ» կլոր սեղանին: Կրթահամալիրը կլոր սեղանին ուներ ելույթ՝ «Բնապահպանական նախագծերի իրականացումը կրթահամալիրում»: Մենք Ծաղկունքում ներկայացրեցինք Գեղարվեստի ավագ դպրոցը և ունեցանք մի քանի ելույթ:
Ամռան ընթացքում սովորողների հետ առցանց կարդում, քննարկում էինք մի շարք պիեսներ նոր ուսումնական տարվա համար: Ի վերջո ընտրեցինք իմ անչափ սիրելի ավագ ընկերոջ՝ Արման Գրիգորյանի օգնությամբ Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» պիեսը:
«Գիտելիքի օրը» կրթահամալիրում, որպես պատասխանատու մենք էինք՝ թատրոնի մեր խմբով: Պատասխանատվությունը մեծ էր, քանի որ այդ օրը կրթահամալիր էր այցելելու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 1991թ.-ի սեպտեմբերի 2-ը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կազմավորման օրն էր, այդ իսկ պատճառով թատրոնի խումբը ներկայացրեց «Շշնջացող ավերակներ» մնջախաղային կոմպոզիցիան:
Պատասխանատուն էինք նաև սեպտեմբերի 4-ի Կրթական շքերթի, որի ընթացքում ներկայացրեցինք «Ծնունդ» թատերական էտյուդը:
Աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում թատրոնի խումբը և Տիգրան Հայրապետյան գրադարանը ,,Էդիթ Պրինտ,, հրատարակչության հետ միասին սկսեցին նոր նախագիծ: Վիլյամ Սարոյանի «Փող սարքելը» ժողովածուի հայերեն թարգմանությամբ նոր հրատակության շնորհանդեսին, թատրոնի խումբը հանդես եկավ երեք պիեսների ներկայացմամբ ՝«Փող սարքելը», «Ընթերցողն ու գրողը», «Վարսահարդարում»: Այս օրերի մասին սովորողները արձագանքեցին իրենց բլոգներում,կիսեցին իրենց ապրումներն ու հույզերը՝
Սեբասատացու օրերին արդեն կրթահամալիրում ներկայացրեցինք վերը նշված պիեսների ցուցադրումը, ինչպես նաև դեռ ամառվանից նախաձեռնած Ջեյմս Սոնդերսի «Պատից այն կողմ» ֆանտաստիկ ռեալիզմի ժանրային առանձնահատկություններով ստեղծված մի ներկայացում որի բովանդակության զուգահեռ շարունակությունը՝ մուլտիմեդիան էր: Պիեսից դուրս էր հանված միայն միտքը: Ես սիրեցի և՛ գործը և՛ խաղը…
«Բարև պարոն Պիկասսո» նախագծին թատրոնի խմբի սովորողները մեծ մասնակցություն ունեցան: Նախ ծանոթացանք Պիկասսոյին որպես դրամատուրգ : Մեծ էր ցանկությունը բեմադրելու, սակայն պիեսները ունեին տարիքային ցենզ,սակայն սովորողներս չհուսահատվեցին և այս անգամ հանդես եկան որպես և՛նկարիչ և ՛ քանդակագործ: Հաջողեցինք նաև այս նախագծում:
Ամանոր: Նոր նախագիծ. շրջիկ թատրոնը ամանորյա ներկայացումով «Ծննդյան գիշերվա հրաշքը» շրջեց կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներով, մասնակցեցինք նրանց դիմակահնդեսներին և կրթահամալիրի բոլոր փոքրիկներին պարգևեցինք ամենակարևոր նվերը՝ ժպիտ…
2013-ը շատ հագեցած էր, բայց կիսատ մնացին շատ նախաձեռնություններ,նախագծեր, որոնք կիրականացնենք 2014-ին՝ Ջ. Սելինջերի «Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ» ներկայացումը, որի փորձերը սկսել էինք, «Նամակներ անցյալից», որը գրական թատրոն է, մոնոներկայացումներ և այլն:
Խնդրանք ՝տվեք մեզ շարժական շիրմաներ:
Սա էլ Ուսումնական թատրոնի բլոգի հղումը՝ տե՛ս այստեղ