Շարժումը

Պարն ունի հոգեթերապևտիկ նշանակություն: Այն մղումները որոնք արթնանում են պարի ժամանակ հիմնականում անգիտակցական են, դրանք ճնշված են և չեն դրսևորվում առորյա կյանքում հասարակական նորմերի ազդեցությամբ: Պարը ոչ վերբալ հաղորդակցման միջոց է: Ռիթմիկ շարժումների միջոցով սովորողը զգում է, ընկալում է իր մարմինը , սկսում է հասկանալ մարմնի լեզուն:

Читать далее

Թատրոնը արթուն կյանքն է ….

DSCN2783Թատրոնը  ժամանակակից արվեստ է․ եթե կա այսօրվա զարկերակը : Այն ինչ դիտելի  էր երեկ, այսօր հետաքրքիր չէ: Սա վերաբերում է ոչ միայն ներկայացման դրամատուրգիական և ռեժիսորական կառուցվածքին, այլև դերասանական խաղին: Այն պետք էլինի կենդանի, համոզիչ՝ հավատընծա:

Արվեստում ամեն ինչ պայմանական  է:

Читать далее

«Թատրոնի» նախագծային ուսուցումը

Նախընտրելով որևէ էֆեկտի տրամաբանորեն պատճառակցված լինելը և մշտապես առջևում ունենալով սովորող-անհատին`առաջին հերթին պետք է հարց տալ` անհաշվելի թատերական ոճերի մեջ հատկապես որոնք են ունակ ալեկոծելու հանդիսատեսի սիրտը, միտքը կամ, որ ավելի հաճախ է պատահում, հոգին, և ո՞րը պետք է ընտրել ներկա պարագայում, որպեսզի և՛ հնարավոր լինի հասնել հանդիսատեսի սրտին, և՛ սովորողը ձեռք կբերի նոր հմտություններ:

Читать далее

Թղթե թատրոնը որպես ուսումնական թատրոնի գործունեության ձև

RSCN1241

Թղթե թատրոնը ծագել է Անգլիայում 18-19 –րդ դարերում: Անգլիացիներն այն անվանում են «Խաղալիքի թատրոն»՝ “Toy Theatre”, կերպարները նրանք պատրաստում էին ստվարաթղթից: Լոնդոնյան հայտնի  խաղերի արտադրողները որպես արտադրանք ընտրեցին խաղալիքի կամ թղթե թատրոնի տարբերակը: Այդ շրջանում պահանջարկը այնքան մեծ էր, որ նույնիսկ նկարչական ձևավորման համար նրանք դիմում էին Վրաստանի բեմանկարիչներին: Թղթե թատրոնի մեծ սիրահարներ էին նկարիչ Պաբլո Պիկասոն, գրողներ Օսկար Ուայլդը, Ռոբերտ Լուիս  Ստիվենսոնը, մանկագիրներ Հանս Քրիստիան Անդերսենը և Լուիս Քերոլը և թատրոնի ու  կինոյի ռեժիսոր Ինգմար Բերգմանը, որը նաև իր ֆիլմերում անդրադարձ է արել թղթե թատրոնին:

Թղթե թատրոնը ինքնադրսևորման և ստեղծագործական մտքի ազատ որոնումները իրականություն դարձնելու լավագույն ձև է, որը անպայման պետք է օգտագործվի հանրակրթության մեջ: Մենք դա հասկացանք, երբ կատարեցինք առաջին փորձը: Սա ուսումնական համատեղ նախագիծ էր, որը  նաև կունենա շարունակական բնույթ: Բացի դերասան սովորողներից՝ թղթե կերպարների ստեղծմանը մասնակցում էին  նաև Գեղարվեստի ավագ դպրոցի նկարիչ-դիզայներ սովորողները: Կերպարների ստեղծման ընթացքում դերասանները ներկայացնում էին իրենց պատկերացումները, դիզայներ-նկարիչները` իրենց երևակայությամբ էին պատկերացնում: Քննարկում էին իրար հետ ու հմտություններ փոխանակում:

Թղթե թատրոնի օգնությամբ կարելի է ստանալ շատ ծանոթ ստեղծագործությունների այլընտրանքային բեմադրություններ: Այն պահանջում է կերպարը ստեղծելու շնորհ, զարգացնում է կերպարային մտածողություն, իսկ դերասանների համար սա մի նոր ու հետաքրքիր ժանր է, քանի որ այս դեպքում պետք է աշխատել մատներով, կերպարի հետևում՝ շնչավորելով կերպարին: Իհարկե, պահանջվում է մատների ճկունություն և դինամիկա: Համատեղ նախագծի շրջանակում ստեղծեցինք երկու աշխատանք՝ Հ. Թումանյանի «Կիկոսի մահը» և Ե. Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» :

Թղթե թատրոնը, որպես ուսումնական թատրոնի գործունեության ձև, մի հետաքրքրաշարժ դիդակտիկ խաղ է, որը խրախուսում, զարգացնում է գեղարվեստական մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը, հիշողությունը, երևակայական տարածքն ու ժամանակը, կերպարային մտածողությունը, ստեղծագործական համարձակությունը: Շատ ուսանելի և կիրառելի է նաև կրտսեր դպրոցներում՝ որպես ուսումնական պարապմունքի մոդել, որը ունի նաև իր հոգեբանական և թերապևտիկ առավելություններ: Նախագիծը կունենա շարունակական բնույթ կրթահամալիրի կրտսեր դպրոցներում:

Թղթե թատրոն  Հ. Թումանյան  «Կիկոսի մահը»Ե.Չարենց  «Էմալե պրոֆիլը Ձեր»

Համար:
Կրթական աստիճան: