Ուսուցման, մանկավարժության մեջ միշտ քննարկման նյութ է սանը, սովորողը: Քննվում է նրա վարքը, հոգեբանությունը, ձևակերպվում են սովորողի բնութագրման ձևերը, ցանկությունները և այլն: Կա մի դիտարկում. այն սովորողները, ովքեր անցել են կրթահամալիրի պարտեզով, ովքեր հեղինակային մանկավարժությանը ծանոթ են, նրանց վարքային դրսևորումները, ընկալումները այլ են, սակայն այլ է, երբ այլ դպրոցից կրթահամալիր է տեղափոխվում նոր սան:
Category Իմ հոդվածները
Կրթության հավասար պայմաններ, թերապևտիկ միջավայր. Համընդհանուր ներառում
Երկու տարի առաջ, երբ նոր էի ստանձնել ծրագրի ղեկավարի դերը ամռանը ես հանդիպեցի իմ հերոսին՝ Դավթին: Դավիթը մասնակցեց ամառային մուտքի ճամբարին, ապա դարձավ մեր սովորողը: Դավիթը դարձավ խթան լիարժեք ընկալելու թե ի՞նչ է համընդհանուր ներառականությունը, կրթության հավասար պայմանները, ընտանիքի ներառումը և այլ կարևոր հանգամանքներ: 2016-Ի Գիտագործնական հավաքին հանդես եկա փոքրիկ ուսումնասիրությամբ, կլոր սեղանով, որի առանցքում ուսուցչի օրագիրն էր և դրա արդյունավետությունը, առանձնահատուկ կարիք ունեցող սովորողների ուսումնական նյութերը, նրանց հետ անհատական աշխատանքը: Աշխատանքի ընթացքում նաև թերապիաների մի շարք ձևեր մտան ուսումնական առօրյա, որպես ներառման արդյունավետ գործիքներ: Այն թափը, որ սկսվեց ունեցավ կամ ապրեց այլ զարգացում: Оրապատումը չգործեց, քանի որ դասավանդողները ինչ որ մի պահ հոգնեցին, ձևակերպեցին, որ կեղծ գործիք է քանի որ կան ուսումնական ընդհանուր արդյունքներ՝ պատումներ, ֆոտոշարեր, ֆիլմեր:
Գուցե ճիշտ է, քանի որ մեկ է ներառական կրթության դեպքում առանձնացնելը խմբից, այլևս ներառում չէ:
Այսօր ես կխոսեմ Համընդհանուր ներառման մասին, կներկայացնեմ մի քանի արդյունքներ, բացթողումներ:
Մանկավարժականացված միջավայր
Հեղինակային մանկավարժության մշակման, կազմակերպման, տարածման մեր փորձով կարող ենք հաստատել, որ ուսումնական միջավայրը սովորողի կրթության, դաստիարակության շատ կարևոր գործոն է: Անընդհատ փոփոխվող, առավել ներառական, ավելի մեծ հնարավորություններ ստեղծող, չկաշկանդող շրջական ստեղծվում է ուսուցիչների ու սովորողների, ընտանիքի, համայնքի համատեղ ջանքերով: Տարիներ շարունակ ուսումնական ամենատարբեր նախագծերով սովորողն ամեն օր դառնում է իր միջավայրի հեղինակն ու դրա խնամակալը: «Միջավայրը ձևավորում է մարդուն, մարդը ձևավորում է միջավայրը, ձևավորվում է ինքը, կողքինը և հաջորդը՝ ապագայի գանգրահերը» (Գրիգոր Խաչատրյան):
Փոխօգնության,փոխուսուցման, փոխվարժանքի, փոխստուգման մեթոդներ
Թող քո խոսքը ժլատ լինի, իսկ լռությունը՝ պերճախոս.Մանկավարժական գործիքներ
Ուսուցման, մանկավարժության մեջ միշտ քննարկման նյութ է սանը, սովորողը: Քննվում է նրա վարքը, հոգեբանությունը, ձևակերպվում են սովորողի բնութագրման ձևերը, ցանկությունները և այլն: Հարց՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը, իսկ ինչպե՞ս կուզենար սանը, սովորողը տեսնել իր ուսուցչին, ինչպիսի՞ն է ուսուցիչը սանի, սովորողի պատկերացումներում: Ինչպե՞ս է խոսում, ինչպե՞ս է նայում, ինչպե՞ս է ժպտում, լռում, բարկանում, հագնվում, քայլում, խաղում, ուտում, նստում, շոյում և այլն: Ի՞նչ ճանապարհով է ուսուցիչը դառնում սովորողի համար հեղինակություն:
Տիգրան Հայրապետյանի մրցանակի թեկնածու
«Ոչինչը» խաղի պայմանն է ու միջավայրը, և ամեն ինչ՝ «մի հորինվածքում»
Խաղը մարդուս տրված է բնությունից, որպես ինքնաստեղծվող, ինքն իրենով իմաստավորվող ուժ, գուցե իսկապես գերագույն կիրք, ինչպես ասում են: Եվ դժվար է իմանալ՝ ինչն է ավելի լուրջ մարդուս համար, իր կենսաբանական կռի՞վը, գործնական առօրյա՞ն, մտորումնե՞րը, կրոնական հայացքները, հասարակական մտահոգություններն ու քաղաքական կրքե՞րը, թե այն, ինչ ազատ է արտաքին նպատակներից և կյանքի պայմանական հարթություններում է:
Թանգարանը որպես հաղորդակցական համակարգ և ուսումնական գործունեությունը կազմակերպելու հարթակ:
Թանգարանը որպես հաղորդակցական համակարգ և ուսումնական գործունեությունը կազմակերպելու հարթակ:
Կարևորելով թանգարանների դերը` որպես ուսումնական գործընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչ, ինչպես նաև ուսումնական գործունեության հարթակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է «Հայաստանի թանգարանները» նախագիծը:
Նպատակը՝ կրթամշակութային դիվանագիտությունն է՝ թանգարանների պատասխանատվության բարձրացումը կրթական-մշակութային միջավայրում, մեծացնելով, նորացնելով այդ լանդշաֆտը՝ մշակութային ժառանգության փոխանցման պահպանման գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև ամրացնելով այցելու-թանգարան-աշխատակից կապը, համատեղ իրականացնելով ուսումնական պարապմունքներ, նախագծեր, հաղորդակացման համակարգը՝ դարձնելով ավելի ներառական:
Նախագիծը նախապատրաստված է. կրթահամալիրի դպրոցների դասարանները, խմբերը անցած տարիներին ուսումնական օրացույցով նախատեսված մի շարք ուսումնական պարապմունքներ, ուսումնական նախագծեր են իրականացրել երևանյան, հայաստանյան թանգարաններում, ցուցասրահներում, համերգասրահներում, ինչպես նաև կրթական փոխանակումների տարբեր ծրագրերով տարվա ընթացքում տարբեր դասավանդողների և սովորողների խմբեր ենք ընդունել Հայաստանի մարզերից, Արցախից, Վրաստանից: Կարևորելով թանգարանների դերը՝ որպես ճանաչողական-ժամանցային ուսուցողական գործոն, այցելու խմբերի ընդունելության ծրագրերում ներառվել են առանձին թանգարաններ: ՀՀ մշակույթի նախարարության գործուն աջակցությամբ կարող ենք մշակել և իրականացնել «Հայաստանի թանգարանները` հաղորդակցման համակարգ, ուսումնական ոչ ֆորմալ միջավայր» ուսումնական նախագիծը: Նախագիծը կունենա իր բլոգը, որը նախագծի իրականացմանը զուգընթաց կդառնա ավելի ու ավելի ամբողջական ուսումնական ռեսուրս Հայաստանի թանգարանների մասին։
Նախագծի բովանդակությունը
- Հայաստանյան թանգարանների տնօրենները «Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուր։ Սովորողները ոչ միայն ` որպես թանգարանների շահառուներ, հենց առաջին դեմքից կիմանան թանգարանի խնդիրներն ու ձեռքբերումները, կծանոթանան թանգարանի նոր առաջարկներին, այլև տեղում` հանդիպման արդյունքում կստեղծվեն թանգարանի հետ համագործակցության նոր ուսումնական նախագծեր։
- Ուսումնական պարապմունք թանգարանում։ Դասընթացի ծրագրի որևէ բաժնով, իրականացվող ուսումնական նախագծով կլինեն նաև թանգարային պարապմունքներ, այդ թվում` նաև որպես նախագծի ամփոփում և հանրայնացում։
- Հետազոտական անհատական խմբային նախագիծ թանգարանում։
- Ավագ դպրոցի սովորողի, խմբի ուսումնական փորձառություն թանգարանում։ Սովորող կարող է փորձառու զբոսավարի ղեկավարությամբ մշակել և իրականացնել խմբի ընդունելությունը թանգարանում, նրա որևէ հատվածում (բաժնում)։
- Մշակութային-հայրենագիտական ուսումնական արձակուրդ Երևանում։ Հանրապետության մարզերի հանրակրթական հաստատությունների դասարանները, ուսուցիչների-սովորողների խմբերը, օգտվելով մեր հարմար և մատչելի կացարաններից, կարող են և´ ծանոթանալ հեղինակային կրթական ծրագրերին, ուսումնական պարապմունքների, երաժտական-պարային, մարզական հանդիպումների մասնակցել կրթահամալիրի դպրոցներում, և´ իրենց նախագծերով այցելել երևանյան թանգարաններ կամ մասնակցել թանգարաններում իրականացվող կրթահամալիրային նախագծերին, և´ համատեղ թափառումներ իրականացնել քաղաքում` որպես ամբողջական ներառական մշակութային ծրագիր։
- Հայաստանի մարզերի թանգարանները։ Մարզերում կրթական փոխանակումների նախագծերում հայրենագիտական-ազգագրական բովանդակության մեջ կներառվեն նաև մարզի թանգարանները։
Այս նախագծերի մասնակիցը մեր միջոցով կդառնան Երևանի, մարզերի հանրակրթական հաստատությունների դասարաններ, խմբեր, անհատ սովորողներ, իսկ թանգարանները կունենան իրենց նվիրված նյութերի փաթեթներ, սովորողներին հետաքրքրող կողմերով կներկայանան մեդիայում, տարատարիք սովորողների տեսանկյունից կլուսաբանվի նրանց աշխատանքը։
Այս ծրագրի ծախսերը կբաժանվեն բոլոր շահառուների միջև.
- ուսուցման ծախսերը կհոգան կրթահամալիրը և թանգարանը (կրթահամալիրի ուսուցիչների, թանգարանի աշխատողների աշխատավարձ, ուսուցման` խմբային նյութեր և միջոցներ, թանգարանի),
- մարզից Երևան, Երևանից մարզ ճանապարհածախսը` ՀՀ մշակույթի նախարարությունը,
- նախագծի իրականացմանն առնչվող այլ ծախսերը` գիշերակաց, սնունդ, ուսումնական անհատական նյութեր և միջոցներ` սովորողների ծնողները։
Ծնողական ինքնօգնության խմբեր
Տարբերվում ենք, բայց միասին ենք
«Կարդացի, մի քիչ հուզվեցի, մեղմիկ ժպտացի։ Հեռախոսը փոխանցեցի հայրիկին ու նույն զգացումները կարդացի նրա դեմքին։ Կարծում եմ, որ օրագիրը ոչ միայն հաճելի փաստ է,այլ նաև օգտակար, քանի որ միշտ չի ստացվում հանդիպել ու զրուցել երեխայիս դպրոցում անցկացրած օրվա մասին։ Ցանկացած ծնողի հետաքրքիր է իմանալ , թե ինչպես է իրեն դրսևորում երեխան հասարակության մեջ, երբ կողքին ծնող չկա, թե ինչ առաջխաղացում կա վարքի և ուսումնական մասով կամ հակառակը, իսկ իմ երեխայի դեպքում՝ առավել ևս։ Ավելին, ես շատ կուզենայի, որ ժամանակ առ ժամանակ հանդիպեինք ու կլոր սեղանի շուրջ բոլորս քննարկեինք ու ավելի լավ հասկանաինք , թե էլ ինչպես օգնենք մեր փոքրիկներին։ Ես որպես մայր դրա կարիքը շատ ունեմ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն»: