Ամանորի ծես․ Ավետիսներ, բարեմաղթանքներ

Автоматический альтернативный текст отсутствует.

Նոր տարվա համահայկական  սովորույթներից կարելի է առանձնացնել, առաջին հերթին, նախորդն օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, որոշ տեղեր նաև` աղջնակների խմբերի ծիսական շչջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհավորում էին երգելով: Երգերը` բարեմաղթություններ էին, ընտանիքի անդամների գովք, տոնական ճաշատեսակների խնդրանք:

Читать далее

Երգ երգոց. Մեդիափաթեթ

18c55eee716210e4a436450d47c27066

«Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։
Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։
Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։
Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաեւ՝ ռազմիկների բոլոր նետերը։
Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ։
Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։

Читать далее

Երևանի առանձին մասերի աշխարհագրական փոքր անունները (միկրոտոպոնիմները)

download

ԿՈՆԴ

Կոնդը գրավում է քաղաքի արևմտյան բարձրադիր մասը։ Կոնդ անվանումը նրան տրվել է բարձր դիրքի պատճառով։ Չէ՞ որ կոնդ բառը հայերենում նշանակում է երկայնաձիգ, կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։

Читать далее

Ֆրիդրիխ Նիցշե

Фото Ֆրիդրիխ Նիցշե.

Ֆրիդրիխ Նիցշե և Լու Սալոմե

 Փիլիսոփաների սրտակերը. Լու Սալոմե

Այս ռուս կինը խորաթափանց է ինչպես արծիվ, զորեղ՝ առյուծի պես
և միևնույն ժամանակ չափազանց կանացի է…
Ֆրիդրիխ Նիցշե

Այս հոդվածը նվիրված է մի կնոջ, ով իր մտավոր և անձնային որակներով, անկոտրում կամքով կարողացել է սևեռել իր վրա ժամանակի խոշոր մտածողների ուշադրությունը: Դժվար թե գտնվեր մի տղամարդ, ով ծնկի չգար նրա ուժի առջև: 20-րդ դարասկզբի գերմանացի գրող Կուրտ Վոլֆի բնորոշմամբ. «Վերջին 150 տարիների ընթացքում ոչ մի ուրիշ կին այնքան մեզ ազդեցություն չի ունեցել գերմանախոս շրջանակների վրա, որքան Լու ֆոն Սալոմեն»:

Читать далее

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ

Ֆրանկլին Ռուզվելտը Միացյալ Նահանգների միակ նախագահն է, որն ընտրվել է 4 անգամ։ Ամենայն հավանականությամբ, այդ ռեկորդը երբեք չի գերազանցվի։
Երբ իմանում ես, որ այդ ռեկորդը սահմանել է հաշմանդամի սայլակին գամված քաղաքական գործիչը, շոկ ես ապրում, որից հետո ցանկություն է առաջանում հասկանալ այդ մարդու գաղտնիքը։ Իսկ այնուհետ, նրա կենսագրությունն ուսումնասիրելուց հետո, հասկանում ես, որ Ֆրանկլին Ռուզվելտի հաջողության պատմությունը կերտվում էր կարծես թե պարզ, բայց հզոր տարրերից. հաղթելու կամքից, լավատեսությունից եւ գործի հանդեպ ստեղծագործական մոտեցումից՝ բազմապատկած սեփական առաքելության հանդեպ անսասան վստահությամբ։

Читать далее

Պատմություն պարանի վրա։ Հայկական սեր

Кинорежиссер, киновед, сценарист Михаил Брашинский опубликовал неизвестную работу режиссера Марии Саакян, которая скончалась 28 января.

Читать далее

Աղոքթներ նախագիծ

15683267_1413388715351560_466449039_n

Նպատակը

Աղոթքների, սաղմոսների,օրհներգությունների և աստվածաշնչյան նյութերի ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանում, ուսումնական նախագծերում, կենցաղում կիրառում: Գեղարվեստական խոսքի զարգացում, յուրացում, կիրառում:

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ծիսական մշակույթին ծանոթացում, նյութերի ստեղծում, հավաքագրում, մշակում:

Читать далее