Ուրիշ քաղաք, քաղաքի ներսում․ Թակոց/նոր փուլ/

На данном изображении может находиться: на улице

Պատանիները/սովորողները/ կրթամշակութային թատերական պերֆորմանսով, ինտալացիա-ակցիայով դուրս կգան ի պաշտպանություն ամեն օր քիչ-քիչ մեռնող

քաղաքային հուշարձանների:

Երևանում հին ժողովրդական տները, որոնք դեռ 1980-ականներին հաշվառված էին պետական ցուցակներում՝ որպես հուշարձաններ, 1990-ականներից հետո դրանց կարգավիճակը փոխվեց. Հանրության մեջ շրջանառության մեջ մտավ «գերակա շահ» եզրույթը…ամեն օր ավելի քիչ է մնում  փոքրիկ Երևանի միջուկից։

Արգամ Այվազյան/պատմաբան, նախիջևանագետ/

Նախագիծը իր կրթամշակութային բաղադրիչով այդ կտորները կօգտագործի որպես ամբիոն-հարթակներ և կապրեցնի, կընդգծի նրանց լինելիության, հատուկ պահպանման կարևորությունը «Թակոց»-ով որպես խաչմերուկ անցյալի՝ ու ներկայի միջև։

Շարունակական նախագծի հեղինակ` Քնարիկ Ներսիսյան

Մասնակիցներ` Թատրոնի լաբորատորիայի սովորողներ

Նախագծի շրջանակում՝ բարդույթներից ազատագրում՝ «ես»-ը որպես իմպրովիզատոր, ինքնուրույն սցենարական հմտությունների կիրառման հնարավորություն, ստեղծական մտքի զարգացում, երևակայելու, խաղի միջոցով զգայական դաշտի ներկայացում, բեմական պայմանական սահմանների ջնջում, կենտրոնում լինելու, որպես քաղաքացի ներկայանալու խիզախություն, հմտություն։

Խնդիրները՝ Կրթամշակութային, հասարակական գիտակցության ձևավորում
Ասելիքի ինքնատիպ ներկայացում։

Ընթացքը՝
Վայրի ընտրություն. Բուզանդ, Կողբացի, Արամի, Հանրապետության փողոցներ։

  • Սյուժեի ընտրություն. Ստեղծում, մշակում, աշխատանք երևակայության, պատկերացման վրա, առաջադրանքներ, քայլք, տեղում զրույցներ, փորձեր։
  • Տեքստի վրա աշխատանք
  • Ձայնի, շարժումի հղկում
  • Միզանսցենաների կառուցում.
  • Փորձեր
  • Նկարչական ձևավորում. Հագուստի ընտրություն
  • Երաժշտական ձևավորում

Ակնկալվող արդյունքներ

Աշխատակարգ
Փուլ 1
Նախագծի մեկնարկ՝
Նյութերի, հատվածների,  ընտրություն
Փուլ 2

Աշխատանք տեքստերի հետ՝տառերի, բառերի, նախադասությունների ճիշտ արտասանություն
կետադրությունը խոսքում
խոսքի տակտերը
տրամբանական, հոգեբանական դադարները խոսքում
տեքստերի յուրացում
Փուլ 3

Բեմադրում՝

  • Ներկայացման բակի, մուտքի տարածքի ընտրություն
  • Փորձել երևակայությամբ
  • Գործողություն
  • Խոսքի և շարժման ներդաշնակություն
  • Ներկայացման ոճի ընտրություն
  • Երաժշտության և բեմական ձևավորման լուծումներ
  • Բեմական հանդերձանքի ընտրություն

Թատերական կոմպոզիցիայի համար անհրաժեշտ նյութեր՝

Հայելիներ, կծիկ թելեր, զանգեր, շրջանակներ։

Փոքրիկ ուսումնական, ստեղծական աշխատանքով, որպես քաղաքացիական նախաձեռնություն, որպե «sos» ներդնում անել ոչնչացող քաղաք-հուշարձանի համար:


Արդյունքներ՝

Երևան 2800

Թակոցը Արամի 29 և Արամի 23 հասցեներում

Ուրիշ քաղաք քաղաքի ներսում. Թակոց#1

Ուրիշ քաղաք քաղաքի ներսում. Թակոց. Կոնդ

Ուրիշ քաղաք քաղաքի ներսում.Թակոց#2

Երևան 2800. Կոնդ: Թակոց

Թակոց. Ամեն ինչ այնքան ծորուն է, երբ կարոտում ես. Ռոք-ֆոլկ բենդ. Կայծեր

Գտնված Երազ….Կոնդ

Երևան 2800. Փախչող քաղաքը