
Պողոս Առաքեալի առաջին թուղթը կորնթացիներին, Գլուխ ԺԳ.
¹ Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։
² Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ։
³ Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ։
⁴ Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում,
⁵ անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում,
⁶ անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ.
⁷ ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։
⁸ Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի.
⁹ քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։
¹⁰ Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կ՚անհետանայ։
(Ա.Կր 13:1-10)
ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ
15 Ես եմ քո Տէր Աստուածը,
որ ալեկոծում եմ ծովը
եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ.
Զօրութիւնների Տէր է իմ անունը:
16 Իմ խօսքերը քո բերանը դրեցի
եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ,
որպէսզի երկինքը կանգնեցնեմ,
երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին.
“Դու իմ ժողովուրդն ես”»:
17 Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ,
դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը,
կործանման բաժակը,
ցասման բաժակը,
որ խմեցիր ու դատարկեցիր:
18 Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր,
մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ.
քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր,
մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ:
19 Երկու բան կայ քեզ հակառակ.
եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ.
կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու,
եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ:
20 Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում:
Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն:
Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած,
նրանք խոտորուած են Տէր Աստծուց:
21 Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ,
որ հարբած ես, բայց ոչ գինուց:
22 Այսպէս է ասում Տէր Աստուած,
որ դատում է իր ժողովրդին.
«Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը,
իմ բարկութեան բաժակը,
եւ դու այլեւս չես խմելու այն:
23 Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը,
նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ,
ովքեր քեզ ասում էին.
“Խոնարհուի՛ր, որ անցնենք”:
Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քո վրայով անցնողների համար»:
52
ՓՐԿՈՒԹԵԱՆ ՈՒՐԱԽ ԼՈՒՐԸ
1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն,
հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն.
դու էլ քո փա՛ռքը հագիր,
ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ,
որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով:
2 Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ,
քանդի՛ր քո պարանոցի կապը,
ո՛վ դու Սիոնի գերի դուստր.
3 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու»:
Թուղթ եբրայեցիներին
18 Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ: 19 Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ:
ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՅՆՆԵՐ
20 Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է, 21 ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս: Ամէն:
22 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ անսալ յորդորի այս խօսքերին, մանաւանդ որ համառօտակի գրեցի ձեզ: 23 Եւ իմացէ՛ք, որ մեր եղբայրը՝ Տիմոթէոսը, բանտից ազատուել է: Եթէ շուտով գայ, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ: 24 Ողջունեցէ՛ք ձեր բոլոր առաջնորդներին եւ բոլոր սրբերին. ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են: 25 Շնո՜րհ ձեզ բոլորիդ:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ
ՄԵԾԸ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ
24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻՆ ԽՈՍՏԱՑՈՒԱԾ ՎԱՐՁԱՏՐՈՒԹԻՒՆԸ
28 «Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, – ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, – 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»:
Միածին Որդուն աղոթք
Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներսև ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանովարդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանովերկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք:
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդանմեղության մարդկանց որդիների:
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վերհանող:
Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր,
խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից,հաստատի՛ր:
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկանմահություն:
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկությունստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչքահանա Քո Արյամբ գնված Քո հոտը:
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով,հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մերհոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:
Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգուհետ հավիտյանս. ամեն:
Ներսես Լամբրոնացի
Մեղքերի ներման աղոթք
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից,սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից ևատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերիանդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը,հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր,արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնիցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվում մերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից,չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյան մատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայց Դո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
****
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի և տիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկինգանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ,շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզի լույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ուողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ ևանթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիներիլույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմաղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ,ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը ևանօրենություն եմ գործում:
***
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմ և երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցի որսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմպաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ ևլուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քո պատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քոանվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտ ուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտիերկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Եփրեմ Ասորի
Երգ։ Ասափի+ սաղմոսը։
Ո՜վ Աստված, լուռ մի՛ մնա+,Անձայն մի՛ եղիր և մի՛ մնա հանդարտ, ո՜վ Աստված+։ 2 Ահա քո թշնամիները իրարանցման մեջ են+,Եվ քեզ ատողները գլուխ են բարձրացնում+։ 3 Քո ժողովրդի դեմ նրանք խորամանկորեն հնարներ են խորհում+Եվ դավ են նյութում նրանց դեմ, որոնց դու քո պահպանության տակ ես առել+։ 4 Նրանք ասում են. «Եկե՛ք նրանց բնաջինջ անենք, որ դադարեն ազգ լինելուց+,Որ Իսրայելի անունը այլևս չհիշվի»+։ 5 Ամբողջ սրտով միաբանված՝ նրանք խորհրդակցում են իրար հետ+,Քո դեմ դաշինք են կնքում+ 6 Եդոմացիներն+ ու իսմայելացիները*, Մովաբն+ ու հագարացիները+, 7 Գեբալը, Ամմոնը+ և Ամաղեկը,Փղշտացիները+՝ Տյուրոսի+ բնակիչների հետ միասին։ 8 Նրանց է միացել նաև Ասորեստանը+.Նրանք ձեռք մեկնեցին Ղովտի որդիներին*+։ (Սելա) 9 Նրանց հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Մադիանի+, Սիսարայի+Եվ Հաբինի+ հետ Կիսոն հեղեղատում+։10 Նրանք բնաջինջ եղան Ենդորում+,Հողի համար գոմաղբ դարձան+։11 Իսկ նրանց իշխանավորների հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր Օրեբի ու Զեբի հետ+,Եվ նրանց բոլոր իշխանների հետ՝ ինչպես Զեբեեի ու Սալմանայի հետ+,12 Որոնք ասացին. «Եկե՛ք տիրանանք Աստծու բնակարաններին»+։13 Ո՜վ Աստված իմ, ուղտափուշի նման պտտեցրո՛ւ նրանց հողմամրրիկի մեջ+,Քամու առաջ եղող ծղոտի պե՛ս արա նրանց+։14 Ինչպես որ կրակն է այրում անտառը+,Եվ ինչպես որ բոցն է խանձում լեռները+,15 Այդպե՛ս հալածիր նրանց քո մրրիկով+Եվ տագնապեցրո՛ւ նրանց քո փոթորկոտ քամիով+։16 Ծածկի՛ր նրանց երեսը անպատվությամբ+,Որպեսզի մարդիկ քո անունը փնտրեն, ո՛վ Եհովա+։17 Թող որ նրանք ամաչեն ու տագնապեն ամեն ժամանակ+,Թող որ նրանք շփոթության մատնվեն ու կործանվեն+,18 Որպեսզի մարդիկ իմանան+, որ դո՛ւ, ում անունը Եհովա է+,Դու միակ Բարձրյալն ես+ ամբողջ երկրի վրա+։
*****
Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից,
Օրհնեցե՛ք Նրան բարձունքներից։
Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլոր հրեշտակներ,
Օրհնեցե՛ք Նրան, Նրա բոլոր զորություններ,
Օրհնեցե՛ք Նրան, արեգակ և լուսին,
Օրհնեցե՛ք Նրան, բոլոր աստղեր ու լույս։
Օրհնեցե՛ք Նրան, երկինքների երկինքներ,
Եվ ջրեր, որ վեր եք երկնքից։
Օրհնեցե՛ք անունը Տիրոջ,
Քանզի Նա ասաց, և դրանք ստեղծվեցին,
Նա հրամայեց, և դրանք հաստատվեցին։
Օրհնի՛ր Տիրոջը, ով իմ անձ,
Եվ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը Նրա։
Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի մոռացիր բոլոր պարգևները Նրա,
Ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։
Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից,
Քեզ պսակում է ողորմությամբ և գթությամբ,
Որ բարությամբ հագեցնում է ցանկությունը քո,
Եվ քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։
*****
Ողորմություն ու արդարություն է շնորհում Տերը բոլոր զրկյալներին։
Տերն իր ուղիները ցույց տվեց Մովսեսին և իր կամքը` Իսրայելի որդիներին։
Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ։
Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում։
Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ,
Ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ։
Այլ որքան բարձր է երկինքը երկրից,
Այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն իրենից երկյուղ կրողների վրա։
Որքան հեռու է արևելքն արևմուտքից,
այնքան հեռացրեց Նա մեր անօրենությունները մեզնից։
Ինչպես որ մի հայր գթում է իր որդիներին,
այնպես Տերը պիտի գթա իրենից երկյուղ կրողներին։
Նա գիտե կազմվածքը մեր
և հիշում է, որ հող ենք մենք։
*****
Մարդու օրերը խոտի պես են. նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ։
Երբ փչի քամին, նա կանհետանա,
և նրա տեղն իսկ չի երևա։
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից
իրենից երկյուղ կրողների վրա է,
և նրա արդարությունը` որդոց որդի նրանց հանդեպ,
որոնք պահում են ուխտը Նրա,
հիշում նրա պատվիրաններն ու կատարում դրանք։
Տերը երկնքում հաստատեց իր աթոռը,
Նրա թագավորությունը տիրում է բոլորին։
Օրհնեցե՛ք Տիրոջը, Նրա բոլո՛ր հրեշտակներ,
որ հզոր եք ուժով,
կատարում եք խոսքը Նրա, լսում ձայնը Նրա պատգամների։
Օրհնեցե՛ք Տիրոջը, Նրա բոլոր զորքեր,
սպասավորնե՛ր և Նրա կամքը կատարողնե՛ր։
Օրհնեցեք Տիրոջը, Նրա բոլոր գործերը,
ամենուրեք է տերությունը Նրա։
Հոգիդ ի՛մ, օրհնիր Տիրոջը։
Уведомление: Սուրբծննդյան ծեսն Արատեսում — ՍԱՐԳՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱՅԻ ԲԼՈԳ