Պատկերացումից դեպի մշակութային և նյութական արժեք… Վիգեն Ավետիսը հրավիրում է քանդակի դպրոցի առաջին պարապմունքներին

На данном изображении может находиться: небо, на улице и природа

Դեկտեմբերի 24-28
Ժամը՝ 10։00-14։00 

Պարապմունքները վարում են քանդակագործ Վիգեն Ավետիսը, անվանի այլ արվեստագետներ Հայաստանից և արտերկրից։ Ուսումնական աշխատանքը հնարավորություն կտա անմիջական շփվելու, կռիվ տալու, մտերմանալու քանդակի նյութի՝ քարի հետ։ Միտքը թղթին, ապա կավին, այնուհետև քարին փոխանցումը կանցկացնի սովորողին պատկերացումից մշակութային-նյութական արժեք ընթացքը՝ ձևավորելով ճաշակ, արվեստի ոչ վիրտուալ ընկալում։

Մասնակցել ցանկացողին խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով առցանց հայտը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել գեղարվեստի ուսումնական կենտրոն (հասցեն՝ Րաֆֆի 69/1), զանգել 735210, 093805813։