Ուսուցչի լույսը Արատեսում

Սուրբ ծննդյան օրվա կազմակերպման նախագիծ

·         Նախածննդյան շրջանում մեդիա-ընթերցումներ, ձայնագրություններ. Էլեկտրոնային բացիկների ստեղծում, հրապարակում.  (մինչև հունվարի 5-ը)

Մասնակիցներ`սեբաստացիներ, այլք

/Հավաքին ներկայանալ փոքրիկ զնագերով, ճրագով, բացիկ ավետիսներով/

Հունվարի 5

Ծրագրում

·Մասնակցություն ճրագալույցի պատարագին, հոգևոր ընթերցումներ՝ հատվածներ կտակարանից, սաղմոսներից,պատարագից, այլ։

·         Սուրբ Ծննդյան ավետիսներ, մաղթանքներ/Հյուսիսային դպրոց/

·         Հոգևոր երգեր`«Սեբաստացիներ» ուսուցչական, պատանեկան  երգչախմբեր

·       ազգային պարեգեր

·         Զատկական սեղան: Հյուրասիրություն

·         «Կայծիկներ»-տոնախմբություն

․         Տնից՝ տուն․ Ավետիսներ, բարեմաղթանքներ, նվերներ

·         Ջրօհնեքի, տնօրհներքի արարողություն

․         Թաթախման երեկո

Նկարագրություն՝

Ջրօրհնեքի արարողությունը կատարվում է գետերում: Արարողության ժամանակ խաչը գցում են գետի մեջ: Երիտասարդները սուզվում են և ջրից հանում խաչը: Ով հանում է խաչը, դառնում է Ս.Խաչի կնքահայրը:

Սուրբ Ծնունդը Հիսուսի ծննդյան տոնն է, և նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Սուրբ Ծնունդը Ջրօրհնեքի հետ միասին նշում են միայն հայերը: Ջրօրհնեքը նշում են ի նշան Հիսուսի Հորդանան գետում մկրտության:

Այս տոնին նախապատրաստվել են բծախնդրությամբ: Ճիշտ է, սա եկեղեցական տոն է, սակայն համեմված է ժողովրդական բառուբանով: Սուրբ Ծնունդի առավոտը գերդաստանը դիմավորում է միասին, սեղանի շուրջը, բոլորը մաքուր լվացված, նոր հագուստ հագած: Սա պարտադիր պայման էր Հայաստանի շատ գավառներում:

Ս.Ծննդյան պասը բացվում էր Թաթախման երեկոյին, երբ եկեղեցիներում պատարագ էր մատուցվում միայն տղամարդկանց մասնակցությամբ: Այն տներում, որտեղ հասուն տղամարդ չկար, կանայք տան դուռը բացած սպասում էին եկեղեցուց վերադարձող որևէ անցորդ տղամարդու, որպեսզի նրանցից լսեն Սուրբ Ծննդյան ավետիսն ու պասը բացելու թույլտվություն խնդրեն: Իսկ եկեղեցուց վերադարձող տղամարդիկ ընտանիքի անդամների թվաքանակին համապատասխան մոմ էին վերցնում և տուն տանում, ուր ընթրիքից առաջ պարտադիր խնկավառություն էին կազմակերպում: Թաթախման երեկոյի սեղաններն առատ էին ձկնեղենով ու զանազան փլավներով: Ամենաշատ օգտագործվող մթերքը արշտան, ձավարն ու բրինձն էին:

Թաթախման երեկոյի ընթրիքը բուժիչ էր համարվում: Հիվանդ ունեցող տանտերերը կամ տանտիկինները համոզված էին, որ եթե այդ սրբազան երեկոյան յոթ տարբեր սեղաններից ողորմություն (փայ) հավաքեն, ապա իրենց հիվանդը կբուժվի: Թաթախման երեկոյան փայ հավաքողներին մերժելն արգելված էր:

Թաթախման երեկոյան սկսվում էին տոնախմբությունները: Պասը լուծելուց հետո երիտասարդ տղաներն ու աղջիկները շրջում էին տնետուն աչքալուսանքով` ավետելով Հիսուսի ծնունդը: Նրանք տների երդիկներից տոպրակ էին կախում, և տանտիկինները նրանց մեջ անուշեղեն էին լցնում: Որոշ վայրերում երդիկից ավետիսի փոխարեն ճրագ էին կախում և երգեր երգում: Առհասարակ Ամանորից մինչև Սուրբ Ծնունդ տան կրակը, օջախը պետք է անմար լիներ:

Ջրօրհնեքի ջուրը սուրբ էր համարվում: Ամուլ կանայք լողանում էին այդ ջրով, Ջրօրհնեքի օրը վերքերը լվանում էին օրհնված ջրով, կուժերով ջուր էին տանում տուն, դրանով ցողում էին ամբարը` հավատալով, որ լիություն կլինի, մի խոսքով, հավատում էին Ջրօրհնեքի կենարար ջրի ազդեցությանը: Շատ հավատացյալներ Ջրօրհնեքի ջուրը պահում էին` այն հետագայում խառնելու Տրնդեզի մոխրին, համոզված լինելով, որ այդ սրբազան խառնուրդը բուժիչ է և զորավոր: Ջրօրհնեքի օրը երբեմն նաև Տնօրհնեք էին անում: Դա արվում էր այն դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվել էր տան անդորրը, կամ այդ տունը կորուստ էր ունեցել: Տվյալ դեպքում քահանային կանչում էին տուն, և նա տեղում կատարում էր Տնօրհնեքի արարողությունը:

Միածին Որդուն աղոթք

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներսև ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանովարդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանովերկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք:
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդանմեղության մարդկանց որդիների:
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վերհանող:
Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր,
խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից,հաստատի՛ր:
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկանմահություն:
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկությունստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչքահանա Քո Արյամբ գնված Քո հոտը:
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով,հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մերհոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:
Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգուհետ հավիտյանս. ամեն:

ՆերսեսԼամբրոնացի

Մեղքերիներմանաղոթք

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից,սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից ևատելությունից և բոլոր չարիքներից:
Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերիանդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը,հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր,արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնիցանկությունը և նորոգի՛ր հոգուս կենդանությունը:
Կանչի՛ր, Տե՛ր, իմ մեղանչած անձը Քեզ մոտ, քանզի չեմ համարձակվումմերձենալ Քեզ, պատկառում եմ ամոթից և զարհուրում եմ իմ գործերից,չունեմ համարձակություն Քո առջև, քանզի ես ինքս եմ ինձ կորստյանմատնել: Հեռացա Քո սուրբ պատվիրաններից և մերկացա Քո փառքից, բայցԴո՛ւ, Տե՛ր, գթա՛ ինձ, ողորմի՛ր, քանզի Քո անարատ ձեռքերի ստեղծածն եմ:
****
Փնտրի՛ր, Տե՛ր, Քո եղծյալ ու կորուսյալ պատկերիս, որ մեղքերի աղբի ևտիղմի մեջ եմ ծածկվել, դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով և դի՛ր նախկինգանձանակի մեջ, որից ընկա:
Ապրեցրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով և հառաչանքներով, սիրով և սրբությամբ,շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ և բոլոր առաքինություններով:
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, մարդկային գովեստից, փառքից ու մեծարումներից, քանզիլույս կարծելով խավարիս՝ բարին են համբավում իմ՝ եղկելիիս ուողորմելիիս մասին: Ինձ առաքինի են համբավում, մինչդեռ ես ողբալի եմ ևանթիվ մեղքերով լի: Ծածկի՛ր ինձ, Տե՛ր, սուտ գովեստների և երանիներիլույսից, քանզի չգիտեն իմ մեղքերը: Ինձ սուրբ եմ ցույց տալիս և լի եմաղտեղությամբ, կերպարանվում եմ առաքինությամբ և անառակությամբապրում, փայլում եմ երկյուղածությամբ և ընթանում արդահաճությամբ,ճանաչում եմ ճշմարտությունը և սուտ խոսում, գիտեմ արդարությունը ևանօրենություն եմ գործում:
***
Չեմ կարող, Տե՛ր, անհույս լինել, քանզի ողորմած ես և գթած, և անճառ փառքխոստացար դարձի եկած մեղավորին, սակայն ես զարհուրում ու դողում եմև երկնչում եմ իմ բազում և անթիվ մեղքերից, քանզի պարտվելով խաբվեցիորսողից և արդ, ի՞նչ կլինեմ եղկելիս, որ տարակուսած եմ կյանքից:
Քո առջև եմ ընկնում և թողությո՛ւն հայցում իմ մեղքերին. ընդունի՛ր իմպաղատանքները և քավի՛չ եղիր հանցանքներիս, պայծառացրո՛ւ ևլուսավորի՛ր իմ խորհուրդներն ու միտքը, կարո՛ղ դարձրու իմ մարմինը՝անդադար Քո սուրբ անվան փառաբանության մեջ մնալու:
Հաղո՛րդ դարձրու ինձ, Տե՛ր, Քո աստվածային սիրուն՝ սիրելու Քոպատվիրանները և գալու Քո ճանապարհով, չարչարվելու մինչ ի մահ Քոանվան համար, մտնելու փառքի մեջ, դասվելու Քո սուրբերի շարքը և միշտուրախանալու Քո կամարարների հետ:
Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտիերկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենացճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթթշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և ՍուրբՀոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Եփրեմ Ասորի