Հեղինակայինկրթական ծրագիրը Հյուսիսային դպրոցում

Картинки по запросу ավետիսներ


“Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրը իրականացնում է այլընտրանքային հեղինակային կրթություն։ Հեղինակային մանկավարժություն իրականացնում է նաև կրթահամալիրի մասնաճյուղ հանդիսացող՝ Հյուսիսային դպրոցը։ 
Կրթահամալիրի կողմից  մասանճյուղը լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
Հյուսիսային դպրոցի գործունեության առարկան նախադպրոցական, մինչև 6-րդ դասարան հանրակրթական (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) հեղինակային հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է։ Մասնավորապես ազագային, մշակութային արժեքների վրա կառուցելով հեղինակային մանկավարժությունը,  հետևելով  և կիրառելով նաև մանկարժական առաջավոր փորձով ստեղծված մանկավարժական հնարքներ, գործիքներ, լիարժեք օգտագործելով և միջավայրի հնարավորությունների վրա ադապտացնելով ուսումնական նախագծերը։   

Դպրոց-պարտեզը շուրջ տարի իր ուսումնական գործունեությունը  կազմակերպում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված նախագծերին համապատասխան, Դպրոց-պարտեզի օրացույցով, ստեղծելով նորը՝ որը հաջողելու դեպքում ներառվում է  կրթահամալիրային օրացույցում, կրթահամալիրի ժամանակացույցով,  ուսումնական պլանի և դասացուցակների հիման վրա։ 

Սովորողի ուսումնական հիմնական ծանրաբեռնվածությունը՝ անհատական պլանը  կառուցվում  է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով՝ դրա կարգերով որոշված ընտրության ապահովմամբ, իրականացվող նախագծերով, ինքնասպասարկման և շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներով, ճամփորդություններով, ճամբարներով։ Լրացուցուցիչ կրթության ծավալը, այդ թվում՝ տնային ուսումնական աշխատանքը, որոշվում է սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ։ Պատվիրատուի որոշմամբ սովորողը կարող է օգտվել կրթահամալիրի երկարացված օրվա ճամբարի, տրանսոպորտի ծառայություններից։


Դպրոց-պարտեզում գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբեր, 1-3-րդ դասարաններ, 4-5-րդ դասարաններ։

Գործում են՝  առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:

Դպրոց-պարտեզն ունի  բաց արվեստանոց,
կերպարվեստի, քանդակի արվեստանոցներ,  «Հարթակ ակումբ» ,Ուսումնական մառան, Հայրենագիտական ակումբ,  երգի-թատրոնի սրահ, Ուսումնական ջերմատուն, Մարզասրահ, Ուսումնական տանիք՝ Թատրոն տանիքում, խոհանոց-լաբորատորիա, կաբինետներ, կանաչ գոտիներ՝ լանջեր, մարգագետին, տնկարան։ Նշված ուսումնական հարթակները օգտագործելու, սպասարկելու համար Դպրոց-պարտեզը  հագեցած է անհրաժեշտ գործիքներով, դրանք անընդհատ ավելանում են։ 

Նշված ուսումնական տարածքները ծառայում են ուսումնական ամենատարբեր նախագծերին, կրթական փոխանակումներին, ծնողական համայնքի հետ աշխատանքներին։ 

Դպրոց պարտեզում գործում է  2-5 տարեկանների խնամքի  խմբեր, որտեղ իրականացնում են ինքնասպասարկման, ինքնաբավության 
կարողություններին ուղղված, այդ   գործիքակազմը հարստացնող, , տեխնոլոգիական, հմտությունների ձևավորման, սոցիալականացման ուսումնական նախագծեր:

<<Իմացումի հրճվանք>> ծրագիր 1-3-րդ դասարաններ, ծրագրի  նպատակն է ստեղծող , անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն սոցիալապես ակտիվ անհատի   ձևավորում:

4-5-րդ դասարաններ՝ առարկայական ծրագրով՝որի ղեկավարն է կազմակերպիչը:

Ծրագիրն ապահովումէ պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը:

Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառումով, սովորողները դպրոց են գալիս իրենց անհատական գործիքներով ՝ նոթբուք-նեթբուք, պլանշետ, դպրոցը ապահովված է անլար ինտերնետով: Դասավանդողները իրենց աշխատանքային նախագծերը, ուսումնական նյութերը, նախագծային արդյունքները ներկայացնում են իրենց անհատական, դասարանական բլոգներում։ 3-րդ դասարանից սկսած Դպրոց-պարտեզի սովորողը ստեղծում է իր բլոգը ևսկսում ուսուցումը բլոգով։ 

Սովորողի և դասավանդողի բլոգները պետք է համապատասխանեն  դրանց ներկայացված պահանջներին։ Ուսումնական տարին կազմակերպվում է ըստ շրջանների, ամփոփումն էլ՝ գնահատումը  ըստ շրջանների գրանցվում է կատարվում է սովորողների նախագծերին, ֆլեշմոբերին, ճամփորդություններին մասնակցության, նրանց կարողությունների գրանցումով։ 

Սովորողը հետևում ու մասնակցում է դասարանական բլոգի, կայքի, ենթակայքի սպասարկմանը, առաջին դասարանից  ունի էլեկտրոնային հասցե, որը անարգել գործածում է:

Ուսումնական օրը Դպրոց-պարտեզում  սկսվում է 15 րոպե տևողությամբ  առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը ունի իր պատասխանատուն, ծրագիրը նախապես պատասխանատուն քննարկում է դպրոցի երաժշտության դասավանդողի, ծրագրի ղեկավարի հետ,  հրապարակում է իր բլոգում, ենթակայքում: Ընդհանուր պարապմունքի բովանդակությունն էլ պետք է համապատասխանի Ուսումնական օրացույցին։ 

Ծրագիրն իրականացվում է սովորողի տարիքային, ֆիզիկական և անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ֆլեշմոբերի, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցի հիման վրա:Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:

Հեղինակային կրթական ծրագրի շրջանակներում Հյուսիսային  դպրոցը առանձնանում է գործունեության, կրթության կազմակերպման հետևյալ ձևերով.

  • Ընտրությամբ գործունեության խմբեր   
  • Բանավոր մաթեմատիկա
  • Լրագրություն
  • Դիզայն
  • Մարզական
  • Երաժշտություն

  • Հեղինակային, կրթական, շուրջտարյա նախագծեր

«Ես»  նախագիծ

Կոմիտասյան օրեր

Երևան 2800. Իմ Երևան

Ուսումնական աշուն

Իմ թաղարը

Երևան 2800. Իմ Երևան

 «Տիեզերք նախագիծ  

Լավաշթխիկ 

Կրթական պարտեզ. ուսումնական նախագիծ

Ուսումնական ագարակ

Սերմնահավաք

Երկրագործությունը՝ որպես հանրակրթություն

Տերևային հումուս

Կոմպոստ նախագիծ

Թթուդրիկ

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ուսումնական մառան

Խնկոյանական օրեր

Ծառ

Ես՝ ընթերցող

Ուսումնական ձմեռ

Ծիսական հարսանիք