Տիարի գիրը՝ ընթերցարան

1000-րդ գրից մինչև 1500․ Զանգու-Գետառ

Հրազդա՛ն, դու ես իմ այսուհետև նազելի բնակարան…

Ապրիլ 5, 2017

… հզոր շրթամբքվճռահատազդու բարբառովերկնալից բերանովքերովբեական լեզվովգոչյաց
— Հրազդա՛նդո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:

Իրավո՞ւնք է մանկավարժությամբ զբաղվելը, տարատարիք սովորողների, իմ քույրիկ-աղջիկ-ընկեր-եղբայրների հետ այսպես մտերմիկ Աբովյան-Զանգիի՝ իմ հայրենիքի, սրտիս սիրեկանի մասին խոսելը, իրավո՞ւնք է այսպիսի՝ սեբաստացի ընկերակցության ընտրյալ ղեկավարը՝ տի-այրը հաստատվելը․․․

– Աբովյանը ոչ միայն իմ հերոսն է, ես նրա Զանգի՝ գեղեցիկդ իմ Զանգիգործի, իմ հայրենիի գործի շարունակողը… Ես ուզում եմ Զանգի, Հրազդան, Երասխ, Արազ ճամփեն բացեմ-անցնեմ-մաքրեմ, գեղեցիկդ իմ Զանգի, շողշողացնեմ-խաղացնեմ, չլմփացնեմ․․․ ձեզ հետ, այ խլշտան գառնուկներ…

Զանգի՛Զանգի՛գեղեցի՛կդ իմ Զանգի՛… ով քեզ առաջ՝ ուրախ ձայնիվբարձրադիր ճակատովերկնանման պատկերովարծվահայաց աչոքհսկայական դիմոքքաղցրամոք ժպտիվ ողջույն տվեցքո համն առավ

Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

Ապրիլ 6, 2017

Ինձ կանչեք-ձայնեք, մի անգամ ուզեք ու ես կհայտնվեմ… Կուզեմ, որ 1001-րդ գիրը այդպես՝ որպես նախագծային խճանկար կայանա հարթակային հաղորդումներով, կենդանի պատումներով… Այ, 1000-ի, 1001-իդ տարածքը տեղն է, ստեղծական սեբաստացիներ, ձեր հայրենաշինական-երկրագործական՝ պարտիզապուրակային նախագծերի Զանգվի՝ մեր պատասխանատվության աջ ափը ուրի՜շ դարձնելու համար։

Հոսում է տաքինչպես հեշտանքկամ ձույլ ոսկի,
Հոսում է ծանրու հորդահոսու արնավառ.
Լցվում է թեժ խնդությունով կուրծքը հասկի.
Օրերը  տոթձիերը  վառվազքը  խելառ:

Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին

Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի…

Ապրիլի 7, 2017

Մեր բնական սահմանը՝ Արաքս-Արազ-Երասխով, Ախուրյանով, անբնական է անկամուրջ, անհաղորդ դարձնելը, մեկուսացված ապրելը, միջնորդավորված հաղորդակցվելը… Էլ չեմ խոսում թշնամության ռեժիմի շարունակման-պահպանման մասին։ Բաց հասարակությանը՝ իր հանրային կրթությամբ, մենք՝ մեր հեղինակային մանկավարժությամբ ասելիք ունենք… Սա կրեդո է՝ հավատամք…

Դու բոլորովին գեղեցիկ եսո՜վ իմ սիրելիևոչ մի արատ չկա քո մէջ։
Կարոտով լցրիր մեր սիրտըո՜վ մեր քույր հարսքո մի հայացքովքո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր

Կարողանանք մեր համատեղ կյանքով, միասին լինելով՝ ստեղծական- մոբիլ-համերաշխ-ամբողջական-ներառական, ապրիլով այս ապրեցնել իրարու…

Ինչպե՜ս ճամփեն ես գտնեմ…

Ապրիլ 15, 2017

….հրո՛վսրո՛վբոցո՛վբրո՛վփռնչալովմռնչալովխռնչալովքարիքարափի գլուխ վե՛ր հատելովիր փորը խցկելովվեմապառաժ իրար ծեծելովկայծակինտալովճչալովճռնչալովթնդալովդղրդալով, – ցած ափներըսասանահար գետինըպոկելովպռճոկելովքրքրելովքրքրվելովկենդանիանկենդանիսանհայվան գետնին զարկելովբամբաչելովխլացնելովքառացնելովսրսրթացնելովվրվրթացնելով՝ վառվածկրակվածաչքերը արնով լիքըյալը ցցածատամները ղրճտացնելովկրճտացնելովդաշտ ու տափդրմբացնելովդրնգացնելովդմբդմբացնելովդնգդնգացնելովու կայծակի թուրը բերնին
բռնածվրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Զանգին ու Ձորագեղ մտնում

Զանգի-հայրենիի մասի՞ն է հենց Վանո Սիրադեղյանի գրողական-մեթոդական ձևակերպումը՝ մանրամասն սիրելու համար է։ Ի՜նչ լավ է, որ այն այսպես՝ հեղինակային ծրագրով, մեր մանկավարժությամբ պարտադրված, օրացույցով կազմակերպած աշխատանք է դառնում իմ, սեբաստացի ուսուցիչների-սովորողների համար… Այսպիսի բազում զարմանքներ Բանգլադեշից ընդամենը հինգ-տասը րոպե ճանապարհի Զանգվի աշխարհում՝ իր իրական զանգվեցիներով… այլընտրա՞նք Չարենցի «Երկիր Նաիրիի» նաիրցիների, թե՞ նոր շարք հերոսների…

Կուզեմ հո՜ւրը դժոխքին, ալ լուսնի լույսն ինչ ընեմ…

Ապրիլի 11, 2017

Ես, գիտեք, բոհեմի մարդ չեմ. գիշերային բոհեմային կյանքն իմ երազներում անգամ չկա: Այս գիշերային աշխատանքը՝ որպես բոհեմ, գրելով-կարդալով-մտածումով, ինքս ինձ հետ, երկնքով-փողոցի գիշերային ձայներով լինելը, հասավ-խաչեց ինձ ու 1004 գիր-օր բաց չի թողնում…

Բոհեմը որտեղի՞ց… խաղողից-հնձանից-գինու՞ց… Գինարբուքի՞ց… Բառի, նրա բերած-թողած ազդեցության-տպավորության-արձագանքի հետևից եմ գնում.

Լեցուր բաժակը՝ խմեմ
Գինին կախարդ հեշտանքին

Գինով ըլլամ ու կյանքին
Անմըտությունը երգեմ

Այս օրերին իմ մեջ հայ Արարատյան ու վրաց Կախեթի այգիներն են զուգահեռ խոսում-պատմում. եղե՞լ եք Կախեթի խաղողի-գինու աշխարհում։ Ես եղել եմ։ Երեկ Միջին դպրոցի ջերմոց-ծաղկանոցում Էդմոնդի դրած խաղողի մատերը տեսա. արմատակալում են… Խաղողի այգիներ ենք գցում, իսկակա՛ն։ Մեր հողատարածքների հարավ-արևելք, հարավ-արևմուտք եզրագծերով, որպես կանաչ-խորհրդանիշներ, կլինեն խաղողի տնկիներ… Այո, խաղող՝ մատչելի յուրաքանչյուրին. մոտեցիր ու պոկիր, բալի-հաղարջի-թթի-մոշի պես…

Լեցուր բաժակը՝ խմեմ
Գինին բոսոր հեշտանքին

Լեցուր բաժակը՝ խմեմ
Գինին հարուստ հեշտանքին

Զանգուն՝ իր բնությամբ, իր ձայներով, իր լռությամբ, ախր, պարգև է… Վերցրեք մի խմբով ու մեկ-երկու ժամով Զանգու մտեք…

Ուրեմն ի՞նչ է ինձ համար օրագիրը, ասենք՝ այս մեկը

Ապրիլ 18,2017

Այսպիսով, իմ օրագիրն ինձ համար գրականություն է, որով ես իմ փորձառությունն եմ կարողանում ճանաչել, երազի և իրականության սահմանախախտ դառնում, կյանքից-առօրյայից ոգեղեն բաներ քաղում… հավաքում, ձեր, ձեր Վահան-Դավիթ-Սոնուլիկ քույրիկ-եղբայրիկների, հարյուրավոր սեբաստացիների ժպիտների-մտքերի ձևով… ձեր փորձառությանը, դրա իրական-երազային փոփոխություններին հետևում… Սպասարկո՞ւմ:

Մայիսյան մեր հավաքից, ինչպես Զանգվից, անձրևից այս… կենդանություն է գալիս…

Ապրիլ 19, 2017

Անձրևն ինձ բաց պատուհանից ձայնել էր, ինչպես իմանաս՝ ե՜րբ… Փակ աչքերով, բաց մտքով-շուռումուռ անկողնում՝ ես երեկվա օրվա և այսօրվա սահմանագլխին էի: Մահճակալից վեր կացա վճռական, համակարգչին իմ երեկ իրիկուն թողած թղթերն են, հատուկ իմ օրվա համար թողնված, գրասեղանիս վրա՝ գրքեր, թերթեր, թղթեր… գրություններ մնացած Դորպատից…  Այսպես սկսվում-գրվում է իմ պատումը՝ աշխարհի իմ անկյունում, բաց պատուհանից լսվող անձրևի ձայնակցությամբ… Չի գրվի, չի շարունակվի, քանի ես մի տեսակ մեխանիկորեն ձեռքս չեմ տարել «Գիրք ճանապարհի»-ին, վարժ-վստահ մի շարժումով բացել էջ 147-ը ու բոլորիդ լսելի ընթերցել…

Գիշերը չէր քնել։— Հոգնած էրվաստակած,
Խոհերը խառնիխուռը և վրդովյալ,—
Հոգնած էր ու տխուր,— երբ դուրս եկավ սակայն —
Առավոտվա վեհությամբ թովված՝
Զգաց հանկարծ իրեն այնքա՛ն թեթև,
Եվ այնքա՛նայնքա՛ն թարմացած,
Որ ամե՛նըամե՛նըոր մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած —
Թվաց անգին ու քաղցրհեռու ու անիրական,
Սրբագործվածինչպես ոսկեղեն հուշ

Ջա՜ն, Աբովյա՛ն ջան…

«Զանգու՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը» Աբովյանի կնքած անունով ուսումնական նախագիծն սպասված էր այնքան, որ դարձա՞վ-կդառնա՞ սեբաստացիների երեկվա-այսօրվա-վաղվա միավորող ընթերցանությունը, հետո՝ նաև գործը: Յուրա Գանջալյանի քոմենթին՝ ավելացնեմ. սա նախագիծ-ուղեցույց է, որում Զանգվով համակված յուրաքանչյուր սեբաստացի անհատ-խումբ տեսնում է-կգտնի իրեն: Եվ դա լավ է: Սկսեցինք:

Նոր կենցաղով մարդու, ստեղծագործ խոսքի, կենդանի գործողության ժամանակը

Ապրիլ 21,2017

Եթե ուզում ես տունը ապրի, գնա ու բնակվի այնտեղ… Ահա քեզ և կենդանի գործողություն ասվածը, ես սարսռեցի, հիմա, ինչպես Համո Սահյանը իր «Լուսաբաց»-ի մեջ… Ձեզ եմ դիմում, սեբաստացի-ոչ սեբաստացի, մեծ ու պստիկ, ծանոթ-անծանոթ, որ ապրում ենք մեր կրթական պարտեզում, սկսո՞ւմ ենք ապրել մեր սիրուն Զանգվում… Ապրե՛ք:

Ես տեսնում եմ Կրթական պարտեզի-Զանգվի՝ ապրող մարդկանց, անհատների-փոքր խմբերի-ընտանիքների նախաձեռնությունների շրջան, որպես մի-մի կենդանի գործողություն… Ընտրե՛ք ձեր հարթակը Կրթական պարտեզում՝ կրթահամալիրի Բանգլադեշում՝ Ագարակում թե Գեղարվեստում, մեր աշխարհի չորս կողմերում՝ դպրոց-պարտեզներում մեր, մեր Խառնարան-մայր դպրոցում, դրանց անցումներում-շրջակա բակերում. մեր գյուղատնտեսական գործիքները կհերքեն, եկեք տնկիներով ծառերի-թփերի, սերմերով կամ առանց դրա, բրդուճներով, եկեք որպես երկրագործ-ապրեք… Հետո, համեցեք,  ձեր ունեցած ուղեցույցով, իջեք Զանգի՝ Քանաքեռից մինչև Արգավանդ, Սևանից մինչև Արաքս, քայլեք պարզապես, ճանաչեք-հաշտվեք-հայտնաբերեք Զանգին, նստեք նրա ափին ու ջրին-կիրճին նայեք… Ապրեք: Բնակվելու-բնակչի ժամանակն է՝ նոր կենցաղային մշակույթով մարդու…

Զար-զնգի, խնամքի մանկավարժության իմ Զանգի…

Մայիսի 2, 2017

Իմ մանկության Զանգվին՝ քայլարշավին Զանգու-Երևանով, աջ ափից-ձախ անցումներով, հեռուն տանող փլուզված կամուրջներին ու փակվող Գետառին հանդիպմանը այսպիսին պիտի լիներ ինձ հարազատ մարդկանց մեդիարձագանքը նաև՝ հուզիչ-բուռն ու անմիջական, նոր-հին աշխարհ հայտնաբերածի ոգևորությամբ…«Գետը քաղաքում» նախագիծն ինձ բանալի է թվում հայաստանյան այսօրվա՝ ապրող մարդու խնդիրները հասկանալու, դրանք սեփական կյանքի փոփոխումով լուծելի դարձնելու համար… Նշանակությամբ, իր վճռական ազդեցությամբ Ախուրյանը երկրո՞րդն է… Իսկ երրորդ, չորրորդ չկա. կա որպես նախաձեռնություն՝ որտեղ որ կծնվի…

Որ Զանգուն մայիսյան հանգստյան-տոնական եռօրյայի ընտանեկան նախագիծ լինի…

Մայիս 6, 2017

Իմ այս գրով կկարողանա՞մ հասանելի լինել սեբաստացի ընտանիքներին. յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունեմ, դարձեք ընտանեկան ճամփորդական նախագծի հրահրողը, խորհրդատուն, կազմակերպիչը: Այս օրերին՝ մայիսի 7-ին, 8-ին, 9-ին Երևանի Զանգուն առանց մեքենայի ընտանեկան ճամփորդության վայր դարձնենք, ընտանիքով, մեր մերձավորների հետ մի քանի ժամ, կես օր անցկացնենք Զանգվի ափին… ու պատմենք: Այո, սրանով միացեք Էկոտուր 2017-ի կրթահամալիրային «Զանգի, գեղեցիկդ իմ Զանգի» բաց նախագծին: Ինչ-որ անհարմարություննե՞ր պիտի հաղթահարվեն. խնդրում եմ, հաղթահարե՛ք: Քայլեք Զանգվով, նստոտեք, դիտեք… եղեք Զանգվում, ջրի քչքչոցի, քարե սիմֆոնիայի, ծաղկապատ կանաչ լանջերի-դարավանդների՝ երևանցիներին նվեր աշխարհում:

Շատերի համար վերադարձ է մանկություն-ծննդավայր-հուշեր, է՜, սրանից էլ լավ առի՞թ, վերադարձեք: Խոսեք Զանգվի հետ ձեր կապի, առանչությունների, ձեր ցավի ու հնարավորությունների մասին, ձեր առաջարկների, որոշումների, իրագործումների մասին, որպես յուրային, որպես Զանգվի աջ թե ձախ ափի բնակիչ: Ցավով–սիրով-կրակված սրտով, եղեք Զանգվում, թարմ խոսք բերեք, զննեք, լուսանկարեք, նկարեք, ձայնագրեք, պատմեք: Խնդրում-առաջարկում եմ։ Եղեք խուրջիններով-ուսապարկերով, բրդուճներով, ճամփորդական ամենաանհրաժեշտով: Այդպիսի օր՝ մարզական-ընտանեկան-քայլքային-ճանաչողական… ուսումնական…

Հա, ես Զանգու աշխարհի Կոլումբոսն եմ․․․

Մայիս 9, 2017

Չափահաս մարդը՝ երևանցի ուսուցիչը, կանգնած Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկին, չգիտի, քայլելով  մինչև մեքենաների ճանապարհով կիրճի աջ շրջադարձը, չի տեսնում՝ ո՛ր կողմում է Զանգուն։ Կիրճը-գետը ծածկել են մի տեսակ հետևողական քաղաքաշինությամբ՝ Պռոշյանով մինչև Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի անցումը․․․ Երբ մարդը կանգնած էր Զանգվի բարձունքին, պատկերացնո՞մ եք, ի՜նչ քաղաքային տեսարան կունենայինք, եթե բաց լիներ կիրճը, ոչ միայն երջանիկ մի քանի հարյուր բնակիչների-ընտրյալների համար Այգեձորի, այլև ողջ Երևանի, բոլոր երևանցիների համար։  Կոլումբոսի պես մի մարդ եմ՝  շատ-շատերի համար նոր Զանգու-աշխարհ, Երևան-աշխարհ, մերձակա աշխարհ հայտնաբերող, կապող-յուրացնող-գործակցող․․․Ինչո՞ւ չի կարելի այս քայլքերը դարձնել բաց, սեբաստացի, ոչ սեբաստացու համար, մենթոր-տիարի պարապմունքները․․․ Ես ամենահուսալին-օգտակարը երևի այս թափառումների-քայլքերի մեջ եմ, իմ հայրենիի ճանաչումը, իմ հեղինակային հայացքը-վերաբերմունքը փոխանցելու այս վիճակի մեջ․․․Մարդու մուտքին Հրազդան, նրա գինու կոմբինատ-Քանաքեռ հատվածում, թույլ տվեք ասել, հե՛նց ավտոմեքենան է խանգարում՝ Հաղթանակի-Կոմիտաս-Դավթաշենի կամուրջ ավտոմայրուղով, որ մի հատվածում՝ մինչև Կիևյան կամուրջ, երկկողմանի է, ավտոճանապարհը՝ աջ ափով-ձախ ափով, իր կամրջային անցումներով․․․ Իսկ համատեղելի՞ են այսօրվա խնամված (հանրային) Զանգվում ոտավորն ու մեքենավորը, մեքենայի ու Զանգվի միջև կիլոմետրանոց քարե պարիսպը, դրանից աջ ու ձախ՝ ուտուշխմուշի քարուբետոնե օբյեկտները։ Իհարկե՛, ոչ։ Մեքենան պիտի դուրս բերվի Զանգվի կիրճից, մարդն անարգել մոտենա գետին, հայտնվի նրա ափին, որ գետը դառնա մարդունը, որ գետի-մարդու հանդիպումը լինի ողջ ծավալով-ձևերով․․․ օրը 24 ժամ, առանց մարդու գրպանի ակնկալիքի․․․ Զանգուն գրպանում փող չունեցող, փողը մոռացած մարդու համար պիտի լինի, թե չէ` ի՞նչ հանրային տարածք, հենա, կա, էլի․․․

Ուղերձներ հենց կիրճից երևակայության

Մայիս 10, 2017

Մեր Զանգուն երկու տուտ ունի, շրջանավարտներ ու ոչ միայն, շարժվեք ձեր երգով-երազով Հրազդանն ի վեր, Հաղթանակի կամուրջ-Դավիթաշենի կամուրջ կիրճով… մոտեցեք Զանգվի ջրին. նստեք նրա ափին… մեկական ուսումնական պարապմունք-դասարանական հավաք անցկացրեք Զանգվում: Երգեք, թող Զանգուն լսի…

Ջանի Ռոդարին իր երևակայության խթանման ողջ զինանոցով սովորողներին մեր սպասում է Զանգվի կիրճում, նրա խոռոչներում-քարայրներում-ծերպերում-հարթակ-դարավանդներում, ու ընտանեկան ֆլեշմոբի առաջադրանքները՝ հենց խմբային-անհատական-ընտանեկան, կհորդան Զանգվի ջրերի պես երեկվա:  Ինչպես ինձ մոտ մայիսի 8-ին, երբ մի խումբ սեբաստացիներով Բաղրամյանից թեքվեցինք Պռոշյան, Պռոշյանից էլ, պարզվեց, Զանգվի ձոր գլորվելու մի դիք… Իմ երևակայությունն էլ, որպես անվարգ ձի, անմտրակել թռա՜վ գետի հորդառատ ջրին հակառակ… Հետո իմ պատմություններից ոգևորված, ախր իրական Զանգուն իրականության հետ ի՞նչ կապ ունի, երևակայության աշխարհ է, ինձ ուղարկեց Հռենոսի, նրա վտակների, կիրճերի խաղողանկարչության լուծումներ… Արի, որոշի-տարբերի՝ իրականությո՞ւն, թե՞ հրաշապատում… Ես էլի բստրոցներ ունեմ Զանգվի համար պահած, մեկ էլ ոտս դնեմ կիրճ՝ կլսեք…

Զանգուն, մեկ է, մի օր ինձ տանելու է, ինչպես, վստահ եմ, տարել է իմ հերոսին՝ Աբովյան Խաչատուրին։

Բարձունքն այս հայտնի իմ պեղածն է, չէ՞․․․

Մարտ 26, 2017

Զանգիի Սեյրան բարձունքին, հեծանվի վրա․ անցավ ողջ օրը և՛ բարձունքն ինձ հետ, և՛ հեծանվի վրա․․․ արշավային-ճամփորդական, Զանգվի ավազանում-ավազանով, աջ ափից ձախ անցումով, հոսանքի ուղղությամբ մինչև Գետափ, հետո գետով-ափով-անցումով՝ Կարմիր բլուրով հոսանքին հակառակ մինչև Պանթեոն բարձունք-Հաղթանակի կամուրջ-Գինու կոմբինատ, Խաչատուր Աբովյանի Երևանի, այսօր մեր մայրաքաղաք-բնակելիի բարձիթողի ավազանով․․․ Զանգի՛, իմ Զանգի, այս ի՜նչ կապ է ուժգնացող և ո՞ւր է տանում․․․ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով, անշտապ. ես հեծանվի վրա եմ. «Օրը Աբովյանի հետ» նախաձեռնությանն ընդառաջ «մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը»:

Իրապատում՝ չկատարված վերջաբանով…

Հունիս 5, 2017

Ճամփորդությունը հասունացնում է մարդուն. մենք տեսանք այս անգամ, տեսնում ենք-զմայլվում ամեն անգամ միասին լինելիս… Որքան էլ Թիֆլիսով թափառումի ժամանակը կարճ էր, ես կարողացա մի նոր հայտնագործություն կատարել ինձ համար Թիֆլիսում՝ քաղաքի գետառը՝ Վարազիսխևին… Չե՞ք տեսել… Գորգասալի փողոցի նշանավոր բաղնիքներից, որ հայտնի են «Ծծմբային» անվանումով, վեր, էլի վեր, ուր մեծ թափով շարունակվել են իմ բացակայության շրջանում մզկիթի վերակառուցման աշխատանքները, զարմանալի մարդաշատ էր, զբոսաշրջիկների տարբեր խմբերով… դեպի գետառի հունը…

Այնքան խորն էր, մաքուր-գրավիչ գետառը՝ իր հունի ողջ երկայնքով, կամուրջներով-անցումներով, առու հիշեցնող ջրով զուլալ… Նախանձիր ու նախանձիր. բարձունքից ենք նայում, ամեն ինչ՝ ոնց որ ափիդ մեջ… Արդեն տունդարձի ճանապարհին՝ Մյասնիկյանի պողոտայով Երևան մտնելիս այս տեսարանը… Գազանանոցից քիչ ներքև՝ հանդիպակաց, Յուրա Գանջալյանի բարեհոգությամբ հայտնաբերեցի Երևանի Գետառի բաց հունը, մինչ նրա անհետանալը գետնի տակ, Բելաջիո ռեստորանի հանդիպակաց մասում… Մեր Գետառը՝ աղբանոց, որից երևանցիք, իշխանությունները քաղաքային ու հանրապետական մի փրկություն գիտեն՝ թաղել-ծածկելը գետնի տակ. չկա գետը՝ չկա նրա խնդիրը քաղաքում… Այս խնդիր կոչվածն էլ՝ ով ինչպես հասկանա՝ Թիֆլիսով ցուցադրական-բաց-զբոսատեղի, Երևանում՝ գետինը մտած… Գետառ ջան, չգիտեմ ոնց՝ դու երևանցիներից պրծար, թե իրենք քեզնից ազատվեցին, բայց ինձանից օր ու արև… կունենաս, նոր-նոր սկսում եմ դարձնել իմ խնդիրը.

Երևանյան օրերի խրոնիկա գիր է…

Մարտ 20, 2018

Ես ծնվել-ապրել եմ, պատմել եմ իմ գրում, Սևանի փողոցի մի փակուղում, Գետառի աջ ու ձախ ափին, որտեղ ստալինյան աքսորից մեկ ոտքով վերադարձած Շամխալ բեկ հայրս, աքսորի ժամանակ իր ընտանիքը՝ ավագ որդի Էդվարդին, Նեկտարին, Արտաշամ կնոջը պահած մայրենիի ուսուցիչ Բալաբեկ եղբոր հետ, հաջողեցրել էր բնակեցնել իր, 1941-ին բանակ-պատերազմ զորակոչված ու այդպես էլ անհայտ դարձած իր եղբայրներ Զալիբեկ-Սարիբեկի,  Ռոզա, Անահիտ քույրերի ընտանիքները… Բիձա Եգորի ժառանգների մի մասի հետ, մենք մեզանով թաղ-համայնք էինք դարձել… Ես աչքերս բացել եմ իմ ավագ՝ 25-ամյա քույր Նեկտարի գրկում։ Օրորոցի մոտ չեմ կարող չհիշել հոգատար Էմմա քույրիկիս… Ես իմ քույրերի, Ռոզալիա ավագ հարսի, եղբայրներ Էդվարդի, Գագիկի, հորեղբոր տղաներ Մարսելի, Լևոնի, Արաքս մայրիկի, հորաքույր Ռոզիկի, իմ հորաքրոջ հարս Թերեզի, հորեղբոր հարս ուկրաինուհի Ռայայի, բիձա Գեորգիի հարս Սիրանույշի (ո՞ւմ մոռացա… կներեք) պահածն եմ, խնամածը, մեծացրածը և երբեք սա չեմ մոռանա. հավաքական մայր-հայր-եղբայր-քրոջ՝ մեծ հոգատարության ուսուցման նախագիծ եմ ես…

Պապ ջան, կներես

Հունվար 24, 2018

Պապ ջան, կներես… Սա՝ կյանքի կուտակիչ մաշկս, հասկացա, ժառանգություն է քեզանից… 75 տարեկանում անգամ, հաղթանդամ, մի ոտքով, մյուսը՝ դաժան մի պրոտեզ, երկու հենակներով (մենք կաստիլ* գիտեինք. դու էիր ասում՝ կաստիլներս բերեք, կանգնեմ), դու 1944-ից ստալինյան յոթ տարվա աքսորից այս գնով պրծած, գյուղում քո իմացած շինականությունը թողած՝ մեզ պահելու, մեզ բերելու համար (վեց զավակներից չորսը 1944-ից հետոյի ծնունդ ենք) դու ամեն Աստծու առավոտ, լսեք, ամեն օր՝ առանց շաբաթ-կիրակիի, արձակուրդ-հանգստի, առանց հիվանդանալու, մինչև կուրանալդ-ամոթից նեղանալ-պառկել-հեռանալդ, դու ստեղծեցիր քեզ մի գործ, մի եկամուտ, որն էր ողջ օրը մի ոտի վրա-զույգ հենակներով առևտուրը Երևանի սև շուկայում**, բազում մարդկային կապերով… մինչև Նախիջևան… Սա պատմել-շարունակ վերապատմելու եմ. զարմանքս իմ հորով ապրում է, որ ինձ հետ է, չես խլի, չի ջնջվում… Հասկանալի է, ես, մենք կանք շնորհիվ այսպիսի ստեղծումի: Քո-մեր իրիկունն է այս օրերին ինձ այցելել։

Դու այդ աշխատանքից հաճախ ոտքով-հենակներով սև շուկայից (այսօրվա Գումի շուկան է, որ Սիլաչու «Տաշիր» հանրախանութի հարևանությամբ) գալիս ես, անցնում երկաթգծերը մի քանի շարքով, մարդատար-բեռնատար, Գետառի կամուրջը, մեր թաղի դիքը քաշում, հետո դուզը, վերջում՝ մեր բակի թեքությունը… Նստելդ՝ ծանրամարմին, կներես, փնչոցով… Ու այսպիսի աշխատավոր հորը՝ իմ մոր մեզ պարտադրած դիմավորումը… հորս ոտքը ջրի մեջ մաժել-տրորելը, ու մաշկի՝ հաղթանդամ մարդու շապիկի տակի մաշկի խնամքը, տրորելը, մաժելը, քորելը… Հայրս տեղը չի գտնում, մաշկի քորն իր երկհարկանի, թաղում ասելիք տնով մեկ է… Տանը հարս կար, երկար կյանք իմ ավագ եղբոր ազնվական կնոջը՝ Ռոզալիային, տանն անընդհատ ելումուտ էին անում իմ հորեղբոր հարսները տարբեր, ու հորս մերկ մարմնով ես չեմ հիշում… Բայց անհրաժեշտ էր խնամել, ուշքի բերել, բերել մի վիճակի, որ հացի նստի բոլորիս հետ (ինքը՝ իր բժիշկը իր առողջագիտությամբ, իր ժուժկալությամբ՝ էս՝ շաքարի, էս՝ երիկամների, էս ճնշման համար….), որ մինչև մահիճ մեկ-երկու-երեք ժամ բոլորինը լինի, մեծ տանը՝ իր աշխույժով, ներսուդուրսով, որպես քարվանսարա… Ես հիմա եմ… ոչ թե հասկանում, մաշկով եմ զգում, այս տարիները՝ իմ գիտակից կյանքի, 1960-ից հաշվեք մինչև հորս հրաժեշտի, երկնքի արքայության 1976-ը, տասնվեց տարի…

Բարի օր, հաջողություն, կրթահամալիրում․․․

Ինձ համար դժվար էր ճանապարհին, մեքենայի մեջ խոսելը, իսկ ասել պետք է, հիմա, գրելով ավելի հեշտ է․․․ Իմ ճանապարհի Մյասնիկյան պողոտան՝ ծածկված Գետառի հովիտը… աջից՝ Կենդանաբանականի-Ջրաշխարհի, ձախից Բուսաբանականի պահպանվող-հանրային տարածքները, աջ ու ձախ դարավանդներով, խաղողի-լքված տների-լանջերի-ապառաժների-բարձունքների հսկայական տարածքներ, մայրաքաղաքի՝ Ավան-Առինջ-Զեյթուն-Մասիվի ու Թամանյանի Երևանի միացումով-թունելներով, միացման հնարավորություններով․․․ այսքա՜ն «անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար» աղճատված․․․ որ շարունակ քրքրվում է, բզկտվում, փախցվում-բաժանվում, այլանդակվում նորանոր անմիտ միջամտություններով, այնպես, որ ուզում ես այս մարդակույտ մեքենաների շարանով ձգված փողոցից շուտ կենդանի դուրս գաս-պրծնես․․․ Ու այսպես՝ քանի՜ տարի… Ետ ու առաջ, նույն զգացումով՝ փախուստի-ազատվելու… այս հսկայական աշխարհը կարող էր Համլետ Խաչատրյանի ճարտարապետական մշակումներից-լուծումներից մեկը լինել․․․

Ու աչքիս առաջ կիրճի ճեպանկարների – էսքիզ-նախագծումների շարքն է, այս ողջը, որպես բնություն մեզ վերադարձնելը․․․ Ախր, ե՞րբ, եթե ոչ հիմա, ախր ո՞վ, եթե ոչ դու, Համլետ, ախր, քանի՜ առիթով խոսել ենք․․․

Թող որ ամեն բան բաց պատկերված չէ,
Սակայն ամեն բան պատկերացված է․․․
Սևակ

Հոգատարություն առանց սահմանների՞…

Հուլիսի 28, 2018

«Գետը քաղաքում» նախագիծը 2017-2018-ին ինչպե՞ս կզարգանա, կդառնա՞ իրական-գրավիչ ուսումնական նախագիծ, ինչպես Իզմիրի տիեզերագիտականը, Հեշտիայով Աբուլ-Փարվանա արշավը․․․ Ինձ, իմ ուրախությունը տեսնեիք, երբ Մյասնիկյան պողոտայով վեր, դեպի Բուսաբանական այգի, փողոցի ձախ կողմում, հենապատով քաղաքից ծածկված–պահվող Գետառի մուտքը վերջապես գտա․․․ Հիմա՝ դեպի վեր, դեպի Գետառ, գետի առաջացումը, որ հետո, Գետառի՝ իմ մանկության ուղեկից, կենդանացնող գետի ակունքից մինչև գետաթափ Զանգու-Երևանյան լիճ, 24 կմ-ը ոտքով-հեծանվով անցնեմ․․․ Սիրելի, հետք թողած, մարդիկ իմ կյանքում, ինչպես Սեյրան ընկերը, գետը իմ կյանքում, ինչպես Զանգուն, թե Գետառը, թե Փարվանան, ես չեմ կարող կորցնել, մի տեղ մոռանալ, մեջքով շուռ գալ։ Դա ես չեմ լինի։

Մայրամուտ էր Հրազդանի կիրճում, ու ես իր դիմաց՝ 24news-ի եթերում․․․

Օգոստոս 31, 2018

Օրվա վերջում, Ձորափի փողոցով ես վեր ու վար արեցի՝ 24news TV-ն գտնելու. այստեղ առաջին անգամ եմ լինում։ Հրազդանի կիրճ նայող անհասկանալի մեծ շինության բացվածքում հարմարավետ տեղավորված TV-ն՝ իր տաղավարով, լրագրականով-համակարգչայինով, ինձ երիտասարդական ակումբ է հիշեցնում, ծանոթ-անծանոթ՝ հարազատ են բոլորը․․․ Ինձ թվաց՝ ես կարող եմ, ես ուզում եմ մի ամբողջական ֆիլմ նկարել այս TV-ակումբի մասին, ծանոթանալ յուրաքանչյուրի, հայացքով միշտ Հրազդանի կիրճին՝ ներս ու դուրս անող, Հայաստանի մասին պատմող այս ստեղծական խմբի հետ․․․ Հետոյին մնաց։ Տղաներից մեկն ասաց, որ քաղաքապետի թեկնածուների հետ ուզում են անցնել Հրազդանի կիրճով՝ վերից վար, Երևանի միջով․․․ Ինձ Հրազդանի նկատմամբ ուշադրության ամեն մի դրսևորում հուզում-ոգևորում է, ինչպես Վահանի «Աշոտ պապի՜կ» կանչը։Իսկ երեկ իրիկունը, ես եմ իրենց կենտրոնում, տաղավարում։ Մնացածը՝ եթերում։ Մայրամուտ է Հրազդանի կիրճում՝ Ձորափի փողոցի ողջ երկարությամբ, Պռոշյանի ակադեմիկոս Ջրբաշյանների տանից մինչև Սուրբ Սարգիս եկեղեցի… Ափսո՜ս, որ իրիկնային եկեղեցին անմարդ է, անսաղմոս, անշարական, անխորհուրդ, երբ Երևանում այնքան ձայն կա, որ կուզենար հնչել Սուրբ Սարգսում… ինձ համար… Իմ պատվերն ինչո՞ւ է զանց առնվում։

Եթե խնդիր կա, այս է խնդիրը՝ լինելը…

Նոյեմբերի 19, 2018

Իմ տեսադաշտում, ողջ աշխարհը չասեմ, Հայաստանն է․․․ Այս գրով՝ եթերում է Երևանը, իր Պլանի գլխից դեպի Նորքի զանգվածներ ձգվող Մյասնիկյանի պողոտայի՝ ես ասում եմ գետնի տակ անցած Գետառի ձորով․․․ կենդանաբանական այգին հարող կենսական տարածքով․․․ Հենց Հերացի փողոցով, կամրջով վեր, իմ դիմաց աջ ու ձախ լանջերով ճառագայթով ծավալվում են դարավանդները խաղողի պատմական, որ Հռենոսի վտակների հովիտներում 1995-ին այս շրջանում իմ տեսածի արտացոլանքն է․․․ Ի՜նչ խաղող, ի՜նչ գույներ․․․ Մինչև Ջրաշխարհ-Բուսաբանական այգի ձգվող մի կենսաբազմազանություն, որ այսօր անխնա-բարձիթողի է… Ի՜նչ հանրային-համաքաղաքային-համազգային նախագիծ է․․․ Տասնյակ տարիներ բաց թողնված , այնքան, որ թվում է՝ նախնադարյան ժամանակներից եկող, դարավանդներին վերջապես բազմատեսակ խաղողը հասնի՜, կենդանաբանականն ու բուսաբանականը հավաքեն իրենց շուրջ եղած անխնամն ու ամբողջական՝ Նոր ու Հին Նորքը կապող կանաչ-կենդանի աշխա՜րհ կազմեն, մի հանրակրթական միջավայր, որի միջով կանցնի ոչ միայն Երևանը․․․