Երևանի կանաչ հասարակական տարածքների փակից բաց փոխակերպման հիմնախնդիրները

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят, обувь и в помещении

Նոյեմբերի 22-ին, ժամը՝ 19:00 Էօն ակումբում տեղի կայացավ «Երևանի կանաչ հասարակական տարածքների փակից բաց փոխակերպման հիմնախնդիրները» զեկուցում, բանախոս՝ ճարտարապետ Արշակ Հակոբյանի կողմից:

Զեկույցի ընթացքում բանախոսը ներկայացրեց թե քաղաքի կանաչ հասարակական տարածքները հետխորհրդային շրջանում ինչպիսի  փոփոխությունների են ենթարկվել, առանց հիմնավորված քաղաքաշինական և ճարտարապետական մոտեցումների:  Բանախոսի պնդմամբ այդ խնդիրները թելադրված են ինչպես կառավարման, այնպես էլ տարբեր գործոների ազդեցությամբ:
Քաղաքի կենտրոնի կանաչ գոտիների ավելի քան 70%-ում, ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը, տեղադրված են ժամանցային կառույցներ, հյուրանոցներ, ավտոկայանատեղիներ, առևտրի, սպասարկաման օբյեկտներ, գովազդային վահանակներ, որոնք խոչընդոտում են հետիոտնի ու տրանսպորտի ազատ տեղաշարժը, այդ տարածքները դարձնում անմատչելի, մեկուսացված և մինևնույն ժամանակ շարունակաբար կառուցապատվում են` կորցնելով կանաչ հասարակական տարածքի իրական նշանակությունը:
Երևանի կենտրոնում հետիոտնային և տրասպորտային կապի հնարավորությունները սահմանափակվում են կանաչ հասարական տարածքների ավելի քան 35%-ում:
Ճարտարապետը իր զեկույցում նշեց մի քանի փորձերի մասին, առանձնացնելով Կոպենհագենի օրինակը, առաջարկելով նմանատիպ խորքային ուսումնասիրություն և փորձի կրկնույթուն, քանի որ Երևանի հասարակական կանաչ տարածքների հիմնախնդիրները, լուծման ուղիները պետք է ներառեն ոչ միայն նորմատիվային ու օրենսդրական կարգավորումներ, այլև հիմնված լինեն խորքային վերլուծությունների, հանրային կյանքի և տարածքների փոխազդեցության գործոնի վրա, որոնք հաշվի կառնեն միջավայրի առանձնահատկությունները: Բանախոսը առանձնակի ուշադրություն հրավիրեց Հրազդանի կիրճի վրա որպես՝ փակից դեպի բաց գոտի Երևանի համար։ Զեկույցից հետո հնչեցին հարցեր ու պատասխաններ, առաջարկներ՝ քաղաքային տրանսպորտի, կանգառների,  սրճարանախեղդ քաղաքի, տանիքների և կղզիացած կանաչ գոտիների մասին։