Ամանորի ծես․ Ավետիսներ, բարեմաղթանքներ

Автоматический альтернативный текст отсутствует.

Նոր տարվա համահայկական  սովորույթներից կարելի է առանձնացնել, առաջին հերթին, նախորդն օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, որոշ տեղեր նաև` աղջնակների խմբերի ծիսական շչջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Խմբերը պարելով շրջում էին փողոցներում և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Սովորաբար շնորհավորում էին երգելով: Երգերը` բարեմաղթություններ էին, ընտանիքի անդամների գովք, տոնական ճաշատեսակների խնդրանք:

Մինչ տներում զբաղված էին տոնական պատրաստություններով, տղաները երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով ավետում էին հին տարվա ավարտը, Նոր տարվա ԳալուստԸ: Չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը, այդ երգերը շատ էին տարբերվում: Նախ դրանցից յուրաքանչյուրը կատարվում էր տեղական բարբառով, երգերում հիշատակվող ուտելիքների թվարկումից, ըստ էության  կարելի է պատկերացնել տվյալ տեղանքի Նոր տարվ անհրաժեշտ  մթերքների առարկայական ցանկը, ապահով, բարեկցեիկ կյանքի վերաբերյալ տեղական պատկերացումները և այլն: Բերենք մի քանի օրինակ.

Կըտեր հողը խնգան փոշի

Ծոցը վրեն ծալած ոսկի

Դուռը վըրեն  փերթ ըրեքնակ,

Կտեր վըրեն բոլոր լիսնակ,

Տան սները կերոններ,

Ոսկե կամար գերաններ:

ԲԱրի րիգուն ալէլուիա,Աշենհաշենէս տունը`շեն,

Սին ու գերանսողոմաշեն,

Տուն ավլողներջուխտ աղունակ,

Ձեռնավելըփունջ մանուշակ,

Թորոնները խորաննի են,

Հացթուխներըխսնում խաթուն,

Էս տանը կա երկու լիզու,

Մինըբարիմինըչարի,

Չարինըընդիբարինըըստի,

Բարին վեր գաձեզ հետ նստի,

Բարով թող գա ձեր նոր տարի,

Մուրազներուդ չիմ կատարի,

Ձեր տուն մտնու Հազար բարի,

Աճարցորենկորեկգարի,

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրովկարմիր շորով.

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

                                       Լոռի

Այսպիսով, Լոռիում Նոր տարուն մաղթում էին «չարի անհետացումբարի գալուստ», «մուրազներիկատարում», «լիքը  հորերաճարիցորենիկորեկիգարու», «կարմիրօրեր», «Կարմիրնորշորեր», «կուշտ փոր»:…: Իսկ «տունը շեն է», տան աղջիկները /ավլողներըաղավնի ենտանտիկնայք` /հացթուխներըխանումխաթունտունն ինքնամբողջովին  հրաշք էնրա թոնիրըխորան էկտուրի հողըխունկոսկիշրջապատվածարևով ու լուսնովտան սյուները կերոններ ևայլն:

Ալյուրը, ցորենը, կորեկը, հաճարը, մաղթվում է ամենուր.

Սարերի կարմիր լալեն եմ,

Բարով եկար,

Հազար բարի,

Իմ նոր մինուճար բալեն եմ,

Խերով եկար,

Թազա տարի:

Թասը լցնեմ կարմիր գինով,

Բարով եկար,

Հազար բարի,

Փլավ բերեմ ոսկե սինով,

Խերով եկար,

Թազա տարի:

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար,

Հազար բարի,

Ալյուրցորենհաճարգարի,

Խերով եկար,

Թազա տարի:

                            Էջմիածին

Այս մաղթանքներին շատ նման է Հյուսիսային Կովկասի Ղզլար քաղաքի հայակական համայնքի միջավայրում Նոր տարուն երգվող երգում հնչող բարեմաղթությունները.

***

Ահա եկավ Նորն տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Մանր տղայք են ուրախ,

Ունեն  կաղինգոզինաղ,

Սալորի չիրչամիչթուզ,

Փշատունապ և ընկուզ:
Մանր տղայք չմոռնաք,

Աշխարհումս չեք մենակ,

Որիշ շատ խեղճ տղայք կան

Աղքատ և անօգնական:

***

Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

Նոր տարին ուրախ,

Ուտենք գոզինաղ,

Չամիչթաթարու,

Ունենք ստանալու:

Եմիշ ու գինի

Միշտ էլ բոլ իլի,

Միշտ ուրախ ապրենք,

Մե լավ քեփ քաշենք:

Տունը շեն իլիբարաքաթ իլի

Միշտ ջոմարդ իլեք,

Մեզ էլ միշտ հիշեք:

Շնորհավոր Նոր տարի:

                               Ղզլար

 

 

Կիլիկիահայերի մեջ երգվող երգերում հնչում է հնի ու նորի սահամանակետում սպասելիքների ամբողջությունը, որում խտացած է ամեն ինչ.« Թե խելք, թե կյանք, թե մալ»: Իսկ Նոր Նախիջևանում` հայակական գաղթօջախում, երգվող երգը շատ ավելի պարզ է. «ՆորըՀարսըԳալանտոսը եկել էլրիվ նոր ու առատշալե շապիկով ուկարմիր գոտիկովեկել է որպեսՆոր տարի և համեստորեն համաձայն է«մեկավուճին»:

***

Ալելուիաալելուիա,

Հինը գնացնորը կու գա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռլուսամուտ բացեք,

Ինչ որ կամիք խնդրեցեք,

Թե կյանքթե խելքթե մալ,

Ամենքիդ մուրազն ալ

Կու տամիամիտ եղեք:

Աղաներ ու խաթուններ,
Ձեզ շնորհավոր Նոր տարի,

Ապրիք շատ ու շատ տարի:

                                          Կիլիկիա

 

***

Գալանտոս տոստոս

Գալանտոսը եկել է,

Դուռին տակը կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմի գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է,

Գալանտոստոստոս,

Գալանտոսը եկել է,

Դուռին տակ կայնիլ է,

Շիլա շապիկ հագիլ է,

Կարմիր գոտի կապիլ է,

Մեկ ավուճին խայիլ է:


Նոր Նախիջևան

 

Բալուում երգվող տարբերակում նույն ակնկալիքներն են.

***

Բարի եկարՆոր տարի,

Տուր մեզի ցորենգարի,

լելելելեախ լելե

Մեր փեթակն ալիր կուզե,

լելելելե

Տանտիկինը եղ կուզե,

լելելելե …

Բուխերիկս մուխ կուզե,

լելելելե …

Մեր օճառը փատ կուզե,

 լելելելե

Եգուն /այգին/  պաղջին պտուղ տուր,

լելելելե …

Մեր աղջիկին փեսա տուր,

լելելելե …

Մեր տղային հարս մը տուր,

լելելելե

Հիւնտություն /հիվանդություն/  թող չըլի

լելելելե

Քեսատութին /վաստակի նվազումթող չըլի,

լելելելե

Հեյրան Նոր տարի

                              Բալու

 

Մեկ այլ երգում սպասելիքներն են տանտերերից, այդ թվում «շարոց, պաստեղ, չիր, ճըմուռ, քաղցու,բաղարջ, բլիթ, գաթա …» և այլն.

***

Այսօր Կախ էվաղն է Կաղանդ,

Կախանն յո՞ր էվաղն է Կաղանդալելա,

Շարոցբաստեղչիր ու հեվեք,

Գոգնոց բացեքգոգով տվեքալելա:

Տուն ու երդիք լիք են շարքով,

Բարով Կաղանդբարկարեվովալելա,

Ճոլոտ մամուն ճըմուռքաղցու,

Ջոջիկ պապուն բաղարջբլիթալելա:

Ճիժպիժերուս շարանշարան,

Շարոցբաստեղանոյշ կաթալելա:

Գոգնոց բացեքգոգով տվեք,

Ափով բաժնենքծափով ուտենքալելա:

Լոյս է իջեր վեր գերեզմընին,

Ողորմիս ձեր լոյս մեռելինալելա:

Գոգնոց բացեքգոգով տվեք,

Ափով բաժնենքծափով վայլենքալելա:

 

Նոր տարին վանում երգվող երգը իր մեջ խտացրել է ժողովրդական պատկերացումները, քրիստոնեական խորհրդանիշները, կոնկրետ գյուղի անձանց, տվյալ ընտանիքի ակնկալիքները և «ողջ հայ ազգի ողջության »  մաղթանքը:

***

Շնորհավոր տոն ու տարին,

Նոր Կաղանդն և յուր բարին,

Պատ վեր խըմանխիմ վեր քարին,

Վեմ քարն ի Պողոս Պետրոս

Բանլիս տվեց փրկիչ Յիսուս:

Տունը շենշեն շինական,

Յուղն ու բլիթ նստանկերան,

Բասիլիոս անուն բարի,

Որ ազատեց խեն քրիստոնեն,

Տարին են տարինօրն են օրեն:

Ձեր տունը շեն հետ արևուն,

Արևն էրկներ ձեր տղեքներուն,

Չարը զատաներբարին մոտենար:

Օղորմի աղինծառ տընկողին,

Լեզկա ռես Բաղտոյին,

Գըզիր Խաչոյինտան ճեռչին:

Ուտենքխմենք անոյշ գինին,

Ասենք օղորմինողջութեն հայոց ազգին:

                                                    Վանի Լեզք գյուղ

 

Երեկոյան սկսված շրջայցերը հաջորդ օրը շարունակվում էին, երբեմն` երկու –երեք օր, անդադրում ավետելով Նոր տարվա գալուստը և տոնական, զվարթ համարձակությամբ իրենց սպասելիքները  թվարկում.

***

Ավետիսավետիսավետիս,

Հա՛յ եկել էեկել է,

Ով եկել էգայլն եկել է,

Կարմիր կովեն յեղ կուզե,

Կուտուզ հավեն հավկիթ կուզե,

Ավետիսավետիսավետիս,

Ավետիսավետիսավետիս,

Յուղեն կռեմեղրեն կռետանտիկին,

Սերեն բռնեմեղրեն կռետանտիկին,

Քիչ մ՛ալ յուղ հետդ բերես տանտիկին,

Սախըն մատըդ ալ հետ չկռեստանտիկին,

Ավետիսավետիսավետիս:

                                        Բաբերդ

 

 

 

***

Աս օր Կաղ էվաղը Կաղընտ,

Ձեր մեռելին հոգուն տվեք ուր գա,

Տանտիկինտանտիկին,

Էլի գնա մարագն ի վար,

Կարճ բռնեէրկան կըյե,

Կամացուկ ուր մատիկդ չկըյես:
Ով ուր տաշեն կենա,

Ով ուր չիտահավուն տոտոզը չորնա:

                                                                 Ակն

***

Նէնէներմամաներ

Կալնտօս տուէք

Տարին օրիկ մըն է,

Ամեն տարիբարով հասնիք աս օրեսրս:

Դուք ալ ապրիքմեծնաքեավրուներս,

Աստուած շնորհք և իմաստութիւուն տայ:

                                                              Սեբաստիա

 

***

Ահա եկաւ Նոր տարի

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղաք ենք ուրախ,

Ունինք կաղինկոզինախ:

                                Կարին

                                       

***

 Կաղնտոսըտոս

Էլէք տուեք երկու կոկոզ.

Վով օր չտուեց`

Իրանց հաւուն ճիվը կը կոտրեմ.

Էկէր հաւ չունին`

Ճժուն կը կլոտրեմ.

Կաղնտոսըտոս:

 

***

Կախնդողտող ու տող,

Կայներ եմ տանքի պօլօզ,

Հատ մը թալիք կախնդող

Քամին թռուց զիմ քօլօզ:

                                  Մուշ

 

Բարեմաղթանքներ

 

  • «Շնորհավոր ձեր Նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան»:
  • «Շնորհավոր Նոր տարի, ամէն տարի ուրախութենով աս օրս հասնինք»: Պատասխան. «Քուկդ աշնորհավոր, բարով, խերով շատ տարիներ աս օրս հասնինք.հրամմէ, վեր նստի»:ու թոռն
  • «Տարիդ շնորհավոր: Սաղ ըլիք, ուրախութէնի տարի ըլի, ցամաք ածքով, ուրախ սրտով ամէն տարի էս օրս հասնունք, ուրախունով տարեմուտ ենք անում, ուրախութենով էլ սուրբ Յարութեանը արժանանանք, լի ու առատ ըլի, աստված մահին թանգութին տայ, հացին՝էժանութին»:
  • «Երկնավոր թագավոր, դու բարով, խերով տարի էնես, դու հալևորիս ու տղոցս, հարսներուս ու թոռներուս հետ շատ տարիներ նէասիպ էնես, մեկուճար աղջկանս մէ բարի դուռըմ բանաս»: