Կոնկուրս Համոն

Ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը Համլետ Խաչատրյանի մասին։

Համլետը ակտիվ էր, միշտ ուներ իր կարծիքը բուհի նկատմամբ, մասնագիտության, երկրի, ազգի և երազային էր, ոչ երազկոտ, հեռահար ծրագրային, միշտ որոնումների մեջ: Ուսանողական տարիներից՝ հատկապես վերջին կուրսերում, արդեն ինքը սկսեց մասնակցել մրցույթների, և կարողանում էր ցանկացած մրցութային պայմանից գտնել հենման մի էնպիսի կետ, որտեղ կարելի էր մի գաղափար իրականացնել ներկայացնելու մակարդակով: Անկախ նրանից՝  ֆիզիկապես հնարավոր է այդ միտքը իրականացնել որպես կառույց, թե ոչ: Մտքերը միշտ  շատ հետաքրքիր էին, և դա իր հետ էր ամբողջ կյանքում. միտք դնել շրջանառության մեջ գծագրի, կոնցեպտի տեսքով: Այն, ինչ ճարտարապետության մեջ կոչվում է կոնցեպտուալ մտածողություն, հայերենում՝ մտաըմբռնային մտածողություն: Իր մոտ ամեն ինչ ստացվում էր փայլուն, և պատահական չէր, որ մենք բոլորս իրեն ճանաչում էինք «Կոնկուրս Համո»: