Ուրբաթ համերգ. Դյուզազներգեր

 

Image may contain: plant and indoorՆոյեմբերի 29, ժամը՝ 15:15

Տեքստեր

Վահագնի ծնունդը
Երկնէր երկիներկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք։
 
Սասունցի Դավիթ

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

5

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

 2-3-րդ դասարաններ
 
Տորք Անգեղ
 
Շատ դարեր առաջ՝ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու,
Աչքերը կասես մի կապույտ ծով
Ճաճանչավորված արևի լույսով
Սևսև ունքերը՝մութ ամպի նման՝
Բարդբարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորնթարդ իբրև մի բլուր,
Ատամներն ուրագեղունգները թուր
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռկռները գերան,
Մի խոսքով՝ մի դև և ոչ թե հսկա,
Ոչ ոք տեսած չէր այսպես աժդահա․․․ 
Ահռելի էր նա և այնքան ուժեղ,
Որ հիսուն գոմեշ չունեին մեկտեղ․․․
 
***
 
Նա մի հովիվ էր, հովիվ լեռնական,
Բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական,
Առյուծ ու վագր նրան տեսնելիս՝
Սովոր շան նման մոտն էին գալիս.
Կարծում էին, թէ նա էլ է գազան,
Եվ նա է իրենց զորավոր արքան,
Փաթաթվում էին քաջի ոտներին
Եվ կաղկանձելով աղերսում բաժին.
Նա էլ տալիս էր սնունդ բավական
Եվ հոտի վրան կարգում պահապան:
 

Դասավանդողներ

 

Չարենց

Վահագն

Հրդեհի աստվածհրդեհ ու կրակ,
ՕՎահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դուհրոտհրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինքհարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզորմարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունովհրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …

Վահան Տերյանի տրիոլետը՝ «Չեմ դավաճանի իմ Նուարդին»։
 
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:
Որքան փորձանք գա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ: