10 անիմացիոն ֆիլմ առանձնահատուկ մարդկանց մասին

10 мультфильмов об особенных людях

Ի՞նչպես բացատրել երեխային, որ կան այնպիսի երեխաներ աշխարհում, հասարակության մեջ, որ չեն կարողանում վազել, խոսել կամ լսել։ Ի՞նչպես նրանց փոխանցել, ներկայացնել թե՞ ի՞նչն է կարևոր առանձնահատուկ կարիքով երեխաների համար, ի՞նչպիսի քաղց ունեն նրանք։ Ի՞նչպես  սովորեցնել, որ նրանք աշխարհը զգում են։

Բարձրացնելով ներառականության  կարևորությունը երեխաների դաստիարակության մեջ դառնում է բավական մատչելի, ստորև կցված անիմացիոն ֆիլմերի միջոցով։

Անատոլիի փոքրիկ կաթսան

Ֆրանսիացի անիմատորները ստեղծել  են մի կարճամետրաժ ֆիլմ, որը մի տիեզերքի՝ կաթսայի միջոցով  նույնիսկ ամենակրտսեր դիտորդին մատչելի է դարձնում թե ի՞նչ է առանձնահատուկ կարիքը և որ նորմալ է  լինել առանձնահատուկ։

Տեսողությունից անդին

Այս կարճամետրաժը ներկայացնում է թե ի՞նչ են զգում կույրերը։ Այս ֆիլմի հնչունային ձևավորումը ընդգծված բարձր հնողությամբ է, փոքր-ինչ հատու, քանի որ կույրերը ավելի հստակ են լսում,  քան մյուսները։ Ֆիլմի միջոցով երեխաները նաև կճանաչեն առանձնահատուկ մարդկանց օգնականներին՝ կախարդական փայտիկին, ուղեկցող շանը․․․․

Սքարլետ

Սյուժետի առանցքում Սքարլետ անունով աղջնակն է, ում մոտ բժիշկները հայտնաբերել են Յունգի սարկոմա//ոսկորի քաղցկեղ/։ Աղջկա կյանքը փրկելու համար նրա մեկ ոտքը կտրել են և նա ստիպված է արդեն կրել պրոթեզ։ Աղջիկը միջամտությունից հետո ընկճախտի մեջ է, իրեն անպետք ու միայնակ է զգում, ինչպես նաև այլևս չի կարող պարել։ Մի օր աղջկա մայրը, հավատալով դստեր տոկունությանը նրան հագցնում է պարահանդեսային զգեստ ու աղջիկը վերափոխվում է։ Նա ցնծության մեջ է, կրկին այն պայծառ, ուրախ և բոլորին սիրելի ընկերասեր Սքարլետն է։

Դիմայի մասին

Մուլտֆիլմի հիմքում  Նատալի Ռեմիշի հեղինակած գիրքն է։ Նատալին նաև  «Երեխաներին կարևորի» մասին նախագծի հեղինակն է։ Անիմացիոն ժապավենը նաև պատմում է  Միրա անունով աղջկա և Դիմա անունով տղայի հանդիպման մասին։  Տղան դժվար է քայլում, քիչ խոսում, սակայն աղջկա հետաքրքրությունը և մոր բարի խորհուրդները դառնում է հիմք երեխաների ընկերության համար։

Թամարա

Սա մի հուզիչ պատմություն է, Թամարա անունով խուլ և համր աղջկա մասին։  Նա խենթանում է պարի համար և երազում է բալերինուհու կյանքի մասին։ Չնայած որ աղջիկը խուլ է, բայց  նա ունի բացառիկ պլատիկա և հրաշալի ռիթմի զգացողություն։ Հնարավոր է, որ մի օր աղջկա երազանքը դառնա իրական, քանի որ նա ունի մոր գործուն աջակցությունը։ Կարճամետրաժ ֆիլմը դիտելուց հետո, Ձեզ համար ավելի ցայտուն կդառնա թե որքան կարևոր է առանձնահատուկ կարիքով մարդկանց համար Ձեր աջկացությունը։

 

Հաղթահարելով կամ հաղթանակած

Այս կարճամետրաժը ստեղծել է անիմատոր Հաննա Շենգլերը։ Ֆիլմը Յութուբում մեկ տարվա ընթացքում ունեցել է 3 մլն․ դիտում։ Ժապավենը անդրադառնում է դեռահասների համար շատ կարևոր թեմայի՝ խորքային միայնությանը և դեպրեսիային։ Ի՞նչպես հաղթահարել այս ծանր զգացողությունը և նորեն հավատալ ինքդ քեզ։

Պատասխանները՝ ֆիլմում։

Վալս դուետով

Ժապավենը հրաշալի է թե՛ գաղափարով, թե՛սյուժեով, թե՛ երաժշտությամբ և թե 3 d անիմացիայով։

Ֆիլմը անդրադառնում է սիամական երկվորյակների՝ քույրերի՝ Էմիլիի և Էլիզաբեթի մասին։ Նրանք խուսափում են մարդկանցից, մեկուսացած են, փողոց դուրս չեն գալիս, չեն շփվում։ Քույրերի միակ ուրախությունը,  դա դաշնամուր նվագելն է։

Մի օր տան մոտով անցնում է մի դաշնակահար և լսելով դաշնամուրային կատարումը կանգ է առնում։ Քույրերը վախենալով քննադատությունից, փորձում են հեռացնել երիտասարդին։ Երիտասարդն անդրդվելի է․ փոխարեն հեռանալուն, հակառակը՝ փորձում է աղջիկներին նվագակցել ջութակով։ Ֆիլը ընդգծում է, թե որքան կարևոր է առանձնահատուկ կարիք ունեցող մարդկանց համար ուշադրությունը, շփումը, ընկերությունը։

Լարեր

Ֆիլմի հեղինակն է իսպանացի ամիմատոր՝ Պեդրո Սոլիսը, ով 2016 թ աշխատանքի համար արժանացել է Գոյայի մրցանակի։ Սոլիսը ֆիլմը նվիրել է իր երեխաներին․ աղջկան՝ Ալեքսանդրային և որդուն՝ Նիկոլասին։ Ֆիլմում դուք կտեսնեք թե ի՞նչպես է Մարիա անունով աղջկա կյանքը փոխվում, երբ ծանոթանում է առանձնահատուկ տղայի հետ, ով ունի ՄՈՒԿ։

 

Մաելի գաղտնիքը

Այն մարդկանց, ովքեր տառապում են Անգելմանի սինդրոմով, հաճախ վերաբերվում են որպես հրաշագործների։ Նրանք միշտ ժպտում են առանց պատճառի։ Այս մարդիկ պարզապես անզոր են վերահսկել իրենց դիմախաղը և ժպիտը։ Ֆիլմը կնպաստի, որպեսզի նման սինդրոմով մարդկանց հանդիպելիս կարողանաք ճիշտ շփվել և արձագանքել նրանց։

 

Իմ եղբայրը լուսնից

Ֆիլմի հեղինակը ֆրանսիացի Ֆրեդերիկ Ֆիլիբերն է։ Նրա որդին աուտիստ է և հենց նա է ներշնչել Ֆրեդերիկին ստեղծել կարճամետրաժը։ Ֆիլմում պատմիչ է հանդես գալիս առանձնահատուկ տղայի քույրը։ Նա պատմում է տղայի կյանքի, շրջապատող աշխարհի մասին։ Նա կարծես չի տեսնում և չի լսում ինձ, նա երկինք է  նայում շարունակ․․․ Եթե ես լինեի փերի, ես կկախարդեի նրան, որպեսզի նրան ավելի հաճելի լիներ մեզ հետ լինելը, քան ՝ Լուսնի վրա։ Աղջիկը ստեղծել է հատուկ շփման լեզու եղբոր հետ շփվելու համար։ Նա  հավաստիացնում է, որ եղբոր հետ ամեն ինր լավ է, պարզապես նա Լուսնից է։