Տնից՝ տուն. Ճակատագրեր, մարդիկ

На данном изображении может находиться: 2 человека, в том числе Քնարիկ Ներսիսյան, люди улыбаются, люди стоят и на улице

2018-2019 ուսումնական տարի
Ուսումնական նախագիծ

Ժանրը՝ Դիմանկարային հարցազրույց

Հայաստանի մարզերում՝ Վայոց ձորում, Տավուշում, Գեղարքունիքում, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերում ուսումնական-հայրենագիտական աշխատանք՝ որպես կենդանի վավերագրություն։ Շարքի հերոսները մարդիկ են, որոնց ճակատագրերը հայ-ադրբեջանական հակամարտությունից բեկվել են․․․

Թեև հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր կլինեն, բայց պատմությունը մեկն է սովորաբար. պատերազմը քանդել, բաժանել է ընտանիքներ, կտրել կապեր, զրկել հայրենիքից, մարդկանց տարել գաղթի ճամփաներով։

Ինչպե՞ս են երկու ժողովուրդներ ապրել միասին, և ի՞նչ է պատահել, ի՞նչն է խաթարել այդ համերաշխությունը, ինչպե՞ս են մարդիկ անցել գաղթի ճանապարհը, ի՞նչ են թողել հայրենի եզերքում, ինչպե՞ս են հաղթահարել վերահաստատվելու բարդությունները, ինչպե՞ս է դասավորվել նրանց անձնական ու մասնագիտական կյանքը, ի՞նչն է մտահոգում և ուրախացնում նրանց այսօր, ի՞նչ են բերել հայրենիքից, ի՞նչ կենցաղով են ապրել, ի՞նչ են բերել նոր բնակավայր-հայրենիք: Այս հարցերի պատասխանները հանդիպումների շարքով կարտացոլվեն նախագծում: Նախագծի միջոցով պատմվում է հայոց նորագույն պատմությունը:

«Տնից տուն, ճակատագրեր, մարդիկ» դիմանկարային հարցազրույցների շարք ներկայացնող ուսումնական նախագիծը շատ կարևոր է. իր տեսակի մեջ խաղաղության երկխոսություն է։ Կրթության միջոցով, հումանիստական դրսևորմամբ հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղության ազդակներ արթնացնել,  ազգերի միջև ձևավորված թշնամական վերաբերմունքը խաղաղասիրական դրսևորմամբ մերժել: Հայաստանը և Ադրբեջանը չունեն այլ կապեր, մարդիկ չեն կարողանում խոսել միմյանց հետ, չկա անձնական շփում, գործունեության ոլորտ, ուստի սա հիանալի հնարավորություն է, որպեսզի մարդիկ երկխոսեն:

Նախագծի հերոսները երազողներ են. նրանք գաղթել են հայկական գյուղերից, որոնք այժմ Ադրբեջանի կազմում են,  տեղափոխվել են Հայաստանի կազմում գտնվող նախկին ադրբեջանբնակ գյուղեր, տնից տուն: Նախագիծը մի գործիք է, որի միջոցով հայկական և ադրբեջանական գյուղերի բնակիչները ևս մեկ անգամ հնարավորություն կունենան տեսնել սահմանի հակառակ կողմում գտնվող իրենց տները,  հարազատների գերեզմանները, հուշարձանները:

Նախագծի առանցքում

  • Պատմություն՝ ծագում, ծնունդ, հայրենիք, գաղթ
  • Բառ ու բան
  • Մշակույթ, հուշարձաններ (գերեզմաններ, եկեղեցիներ, մզկիթներ)
  • Վավերագրություն
  • Ազգագրություն
  • Կենցաղ, բարքեր (խոհանոց)
  • Կապ, այցելություններ հայրենիք

Նախագծի մի դրվագը Վայոց ձորի Եղեգիսի կիրճում՝  Եղեգիս գյուղում։ Հանդիպում Նախիջևանի Ըզնաբերդ գյուղից  1988-ին գաղթած գրադարանավար՝ Նուշիկ Փանոսյանի հետ։

Հակամարտությունը կամուրջ դարձնելու համար կարևոր է, որ նման ուսումնական նախագծեր ծնվեն նաև մեր հարևան Ադրբեջանում։ Այնտեղ էլ ուսումնական աշխատանք դառնան.

  • Ադրբեջանում վերաբնակված հայաստանցի ադրբեջանցիների, նրանց հայաստանյան կենցաղի, ընկերության, բարի հիշողությունների ներկայայացումը,
  • նախկինում հայաբնակ ադրբեջանական գյուղերում հայկական հետքերի ներկայացում

Նախագծի անվանումը՝ Լիլիթ Մուրադյանի վավերագրական ֆիլմից։

Նախագծին աջակցելու համար՝ հերոսների հայտագրում, այլ, գրեք q.nersisyan@mskh.am հասցեին։

Реклама