Տնից տուն․ Ճակատագրեր, մարդիկ#3

На данном изображении может находиться: 2 человека, в том числе Քնարիկ Ներսիսյան, люди улыбаются, люди сидят и на улице
Տնից տուն․ Ճակատագրեր, մարդիկ#3
Նախիջևանի Շուռութ գյուղից Բիստ հարս գնացած, 1988-ին Բիստից Գողթանիկ/Կաբախլու/ գաղթած Մարիամ Հովհաննիսյանի դիպվածը

Բիստի Սուրբ Նշան կամ Կոպատափ անապատ վանք

Ժամանակը՝ ըստ ավանդության V դ.։ — Տեղը՝ Բիստից 1 կմ հյուսիս։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ 1668 թ. վերանորոգման մեկենաս Պետրոս եպիսկոպոս։ — Հորինվածքը՝ մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկա։ — Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, վարդագույն քար։ — Վերանորոգումներ՝ 1668 թ., 1890-ական թվականներ։ — Մուտքը՝ հարավային ճակատում։ — Աբսիդը՝ յոթանիստ։ — Մույթերը՝ քառակուսի։ — Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի թաքստոցներով։ — Արձանագրություններ՝ հարավային ճակատում, ինտերյերում։ — Որմնանկարներ՝ չունի։ — Պատկերաքանդակներ՝ չունի։ — Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։ — Շրջակայքում՝ եկեղեցու հարավային ճակատին կցված է գավիթ-սրահը, որի առջև գտնվում է վանքի գերեզմանատունը։ Հուշարձանի հարավային և արևմտյան կողմերում կիսախաթար վիճակով տեսանելի են համալիրի 6 — 7 շինությունրի, ավերված պարսպի հետքերը։ — Վիճակը՝ կանգուն։

Վանքի գավիթը

Ժամանակը՝ XVII դ.։ — Տեղը՝ կցված է եկեղեցի հարավային ճակատին։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ թաղածածկ սրահ։ — Շինանյութը՝ սրբատաշ բազալտ, վարդագույն քար։ — Վերանորոգումներ՝ անհայտ։ — Մուտքը՝ հարավային ճակատում։ — Արձանագրություններ՝ չունի։ — Վիճակը՝ կանգուն։

Վանքի գերեզմանատունը

Ժամանակը՝ XVI — XVII դդ.։ — Տեղը՝ եկեղեցու հարավարևելյան կողմում, գավթի առջև։ — Տապանաքարերի թիվը՝ 9։ — Տապանաքարերի տեսակը՝ հարթ, օրորոցաձև։ — Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 3։ — Վիճակը՝ տապանաքարերը թաղված են հողի մեջ, արձանագրությունները քայքայված։

Բիստի Սուրբ Աստվածածին վանք

Ժամանակը՝ XII — XIII դդ,։ — Տեղը՝ գյուղի կենտրոնական թաղամասում։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ եկեղեցու 1687 թ. վերանորոգման մեկենաս Ալեքսան Բստեցի վարդապետ։ — Հորինվածքը՝ քառամույթ եռանավ բազիլիկա։ — Շինանյութը՝ սրբատաշ վարդագույն քար, բազալտ։ — Վերանորոգումներ՝ 1687 թ., 1877 թ.։ — Մուտքը՝ արևմտյան ճակատում։ — Աբսիդը՝ յոթանիստ։ — Մույթերը՝ խաչաձև։ — Ավանդատները՝ մեկ զույգ, երկհարկանի, թաքստոցներով։ — Արձանագրություններ՝ արևմտյան և արևելյան ճակատներում։ — Որմնանկարներ՝ XIX դ. քայքայված բեկորներ։ — Պատկերաքանդակներ՝ չունի։ — Զարդաքանդակներ՝ մուտքի շուրջը։ — Շրջակայքում՝ եկեղեցու արևմտյան ճակատին կցված է գավիթը, ունեցել է նաև վանքապատկան այլ շինություններ, որոնք ավերվել են։ — Վիճակը՝ կանգուն, թափված է հյուսիսային որմի արտաքին երեսապատող քարերի մի մասը։

Վանքի գավիթը

Ժամանակը՝ XVII դ.։ — Տեղը՝ կցված է եկեղեցու արևմտյան ճակատին։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ թաղածածկ սրահ։ — Շինանյութը՝ վարդագույն սրբատաշ քար, բազալտ։ — Մուտքը՝ արևմտյան ճակատում։ — Վերանորոգումներ՝ անհայտ։ — Արձանագրություններ՝ չունի։ — Պատկերաքանդակներ՝ չունի։ — Զարդաքանդակներ՝ չունի։ — Վիճակը՝ կանգուն։

Բիստի հին գերեզմանատուն

Ժամանակը՝ X — XIX դդ։ — Տեղը՝ ս. Աստվածածին վանքից 350 — 400 մ արևմուտք, գյուղի հյուսիսարևմտյան թաղամասի թեքադիր վայրում։ — Տապանաքարերի թիվը՝ 800 — 830։ — Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի, խոյաձև։ — Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 150 — 155։ — Վիճակը՝ տապանաքարերի մի մասը կիսով չափ թաղված է հողի մեջ, իսկ մի մասն էլ տեղահան է արված, կոտրատված։ Արձանագրությունների զգալի մասը դժվարընթեռնելի ու քայքայված են։

Բիստի նոր գերեզմանատուն

Ժամանակը՝ XVII — XX դդ.։ — Տեղը՝ Բիստի հյուսիսարևմտյան կողմում, Նորակերտ վտակի աջ ափին։ — Տապանաքարերի թիվը՝ 250 — 260։ — Տապանաքարերի տեսակը՝ քառանկյունի։ — Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 100 — 105։ — Վիճակը՝ XVII — XVIII դդ. տապանաքարերը թաղված են հողի մեջ։

Բիստի Նորակերտ գետի կամուրջ

Ժամանակը՝ XVI դ.։ — Տեղը՝ Բիստի հյուսիսարևմտյան կողմում, Նորակերտ գետակի վրա։ — Կառուցող վարպետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ միաթռիչք։ — Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ անհայտ։ — Արձանագրություններ՝ չունի։ — Վիճակը՝ գործող։

Բիստի Մեսրոպավան գետի կամուրջ

Ժամանակը՝ XVII դ.։ — Տեղը՝ Բիստի հարավային կողմում, Մեսրոպավան գետի վրա։ — Կառուցող վարպետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, — մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ 1869 թ.։ — Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, կամարի վրա։ — Վիճակը՝ գործող։

Բիստի Սուրբ Սարգիս եկեղեցի

Ժամանակը՝ անհայտ։ — Տեղը՝ Բիստից 2,5 — 3 կմ հարավ, բարձրագագաթ սարի վրա։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ միանավ դահլիճ։ Շինանյութը՝ կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ անհայտ։ — Մուտքը՝ արևմտյան ճակատում։ — Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ — Ավանդատները՝ մեկ զույգ։ — Արձանագրություններ՝ անհայտ։ — Որմնանկարներ՝ չունի։ — Պատկերաքանդակներ՝ չունի։ — Զարդաքանդակներ՝ չունի։ — Շրջակայքում՝ նկատվում են շինությունների և պարսպի ավերակների հետքերը։ — Վիճակը՝ ավերակ։

Բիստի Սուրբ Կարապետ մատուռ

Ժամանակը՝ XIV — XV դդ.։ — Տեղը՝ Բիստից 4 — 5 կմ արևմուտք, Շոռոթ տանող արահետի եզրին։ — Հորինվածքը՝ միանավ դահլիճ։ — Շինանյութը՝ կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ XVII դ., XIX դ.։ — Մուտքը՝ արևմուտքից։ — Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ — Ավանդատներ՝ չունի։ — Արձանագրություններ՝ չունի։ — Շրջակայքում՝ կան XVII դ. մի քանի խաչքարեր։ — Վիճակը՝ ավերակ։

 

Շոռոթ

Շոռոթ[1] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Şurud — Շուրուդ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետությանկազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։ Տեղակայված է Ժանժուր ձորում։

Պատմություն

Գյուղը պատմական սկզբնաղբյուրներում հիշատակվում է 13-րդ դարից և հայտնի էր ինչպես միջնադարյան հայկական զարգացած, նշանավոր օջախ:

Միջնադարում՝ 14-18-րդ դարերում շոռոթցի վաճառականներն առևտրական լավ հարաբերությունների մեջ էին ոչ միայն Հայաստանի կարևոր նահանգների և առևտրական կենտրոնների հետ, այլև ՀնդկաստանիԻտալիայիՌուսաստանիՀոլանդիայի և այլ երկրների հետ:

Շոռոթում վաղ ժամանակներից ի վեր ձևավորվել, ապա 15-18-րդ դարերում զարգացման բարձր աստիճանի է հասել բազմատեսակ արհեստներ, ինչպիսիք են օրինակ կավագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, մետաղագործությունը, քարկոփությունը, ինչպես նաև գրչարվեստը, որմնանկարչությունը և այլն:

Հայաշատ գյուղը քիչ-քիչ հայաթափվել է, վերջին հայկական ընտանիքները տեղահան են արվել 1960-ական թվականերին:

Շոռոթը հարուստ է կավանյութով, որը դարեր շարունակ տեղացիների համար ծառայել է որպես շինանյութ՝ քարաշեն տների, ջրատար խողովակների, խեցեգործության համար: Ըստ տարեց շոռոթեցիների մեկնաբանության՝ գյուղի դաշտի երեսին պատած աղագույն կավանյութի համար գյուղը կոչվել է Շոռոթ: Ներկայիս Շոռոթի շրջակայքում գտնվող մի քանի գերզմանատների, վանքերի ու եկեղեցների, հնձանների և ամրոցների, աղբյուրների և այլ շինություններ ավերակները վկայում են այս բնակավայրի միջնադարյան բուռն կյանքի մասին, ուր բնակվել են իմ քանի հազարի հասնող հայ բնակչություն:

Հուշարձաններ

Մինչև 19-րդ դարի կեսերը կիսականգուն վիճակում էին գտնվում Շոռոթի պատմաճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք ժամանակին զարդարում էին Շոռոթի գեղեցկատես համայնապատկերը:

Շոռոթի պատմաճարտարապետական հուշարձանների շարքում նշանավոր համալիրներ են նրա հանրահայտ վեց եկեղեցիներն ու վանքերը, որոնցից այժմ կանգում վիճակում են գտնվում երեքը՝ Սուրբ Լուսավորիչ վանքը, ավանի գլխավոր և մայր եկեղեցին՝ Սուրբ Հակոբ և Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Հայտնի շոռոթցիներ

 

Աղբյուրը՝  Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի