Տնից տուն․ Մարդիկ, ճակատագրեր#2

На данном изображении может находиться: 6 человек, в том числе Քնարիկ Ներսիսյան, люди улыбаются

Տնից տուն․ Ճակատագրեր, մարդիկ։
Նախիջևանի Ալահի գյուղից Գողթանիկ/Կաբախլու/ 1988-ին  գաղթած 88-ամյա Բաբկեն/Լիպարիտ/ Դավիթյանի դիպվածը

 

 

 

Ողոհի կամ Աղահեցիկ[1] (ադրբ.՝ Ələhi — Ալահի կամ ադրբ.՝ Ələhin — Ալահին), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։

Ողոհիի կամ Աղահեցիկի (Ալահինի) Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ժամանակը՝ անհայտ։ — Տեղը՝ գյուղի կենտրոնում։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկա։ — Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ XVII դ., 1906 թ.։ — Մուտքը՝ արևմտյան ճակատում։ — Աբսիդը՝ կիսաշրջանաձև։ — Մույթերը՝ քառակոաի։ — Ավանդատները՝ մեկ զույգ։ — Գմբեթը՝ անհայտ։ — Արձանագրություններ՝ արևմտյան ճակատում, ինտերյերում։ — Որմնանկարներ՝ չունի։ — Պատկերաքանդակներ՝ չունի։ — Զարդաքանդակներ՝ չունի։ — Շրջակայքում՝ անհայտ։ — Վիճակը՝ 1930-ական թվականներին քանդվել է եկեղեցու գմբեթը, այնուհետև փլվել է հարավային ավանդատան ծածկը։ Որմերում ունի վտանգավոր ճաքեր։

Ողոհիի կամ Աղահեցիկի Սուրբ Խաչ կամ Սուրբ Հռիփսիմե վանք

Ժամանակը՝ XIV -XV դդ.։ — Տեղը՝ գյուղի հյուսիսարևմտյան մասում։ — Ճարտարապետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ -Հորինվածքը՝ անհայտ։ — Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ անհայտ։ — Արձանագրություններ՝ վանքի կալվածատիրական վիմագիրը այժմ գտնվում է գյուղի ս. Ստեփանոս եկեղեցում։ — Շրջակայքում՝ եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։ — Վիճակը՝ եկեղեցին կիսախաթար կերպով կանգուն է եղել մինչև XIX դ. կեսերը։ Հետագայում այդ համալիրի ավերակները քայքայվելուց հետո նրա տեղում կառուցել են մի միանավ մատուռ, որը ևս ավերակի է վերածվել։

Ողոհիի կամ Աղահեցիկի կամուրջ

Ժամանակը՝ XVII դ.։ — Տեղը՝ գյուղի արևմտյան կողմում, Գիլան գետի Նորակերտ վտակի վրա։ — Կառուցող վարպետը՝ անհայտ։ — Պատվիրատուն, մեկենասը՝ անհայտ։ — Հորինվածքը՝ երկկամար։ — Շինանյութը՝ սրբատաշ և կիսամշակ քար։ — Վերանորոգումներ՝ անհայտ։ — Արձանագրություններ՝ չունի։ — Վիճակը՝ գործող։

Ողոհիի կամ Աղահեցիկի գերեզմանատուն

Ժամանակը՝ XV-XX դդ.։ — Տեղը՝ գյուղի արևմտյան մասում։ — Տապանաքարերի թիվը՝ 60։ — Տապանաքարերի տեսակը՝ հարթ, խաչքարեր, քառանկյունի։ — Արձանագիր տապանաքարերի թիվը՝ 17։ — Վիճակը՝ հին տապանաքարերի մեծ մասը կիսով չափ թաղված են հողի մեջ, արձանագրությունները քայքայված։

Աղբյուրը՝  Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի

2 комментария в “Տնից տուն․ Մարդիկ, ճակատագրեր#2

  1. Уведомление: Հասարակական-քաղաքացիական նախագծերի շտեմարան — Խոսքի մշակույթ

  2. Уведомление: Արատես #3 | ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Обсуждение закрыто.