Տնից տուն․ Մարդիկ, ճակատագրեր

На данном изображении может находиться: один или несколько человек, люди стоят и на улице

Ժանրը՝ Դիմանկարային հարցազրույց

Վայրը՝ Վայոց ձոր, Եղեգիս համայնք

Ուսումնական-հայրենագիտական/կենդանի վավերագրություն/

Շարքի հերոսները մարդիկ են, որոնց ճակատագրերը բեկվել են․․․

Թեև հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր կլինեն, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդել,  բաժանել է ընտանիքներ, կտրել է կապեր, զրկել է հայրենիքից, իսկ նրանց  ճանապարհը, ելքը գաղթն է եղել։

Ինչպե՞ս են  երկու ազգեր ապրել  միասին և ի՞նչ է պատահել, ի՞նչ է խաթարել այդ համերաշխությունը, ինչպես են անցել գաղթի ճանապարհը,  ի՞նչ են թողել հայրենիքում, ինչպե՞ս են հաղթահարել հաստատվելու բարդությունները, ինչպե՞ս է դասավորվել նրանց անձնական ու մասնագիտական կյանքը, ի՞նչն է մտահոգում և ուրախացնում նրանց այսօր, ի՞նչ են բերել հայրենիքից, ի՞նչ կենցաղով են ապրել  և ի՞նչ են բերել նոր հայրենիք: Այս հարցերի պատասխանները հանդիպումների շարքով կարտացոլվեն ուսումնական նախագծում: Նախագծի միջոցով պատմվում է նորագույն հայոց պատմությունը:

Տնից տուն, ճակատագրեր, մարդիկ դիմանկարային հարցազրույցների շարք ներկայացնող ուսումնական նախագիծը շատ կարևոր է. իր տեսակի մեջ խաղաղության  երկխոսություն է: Կրթության միջոցով, հումանիստական դրսևորմամբ  հնարավոր կլինի տարածաշրջանում խաղաղության ազդակներ արթնացնելը, խաղաղասիրական դրսևորմամբ ազգերի միջև ձևավորված թշնամական վերաբերմունքի մերժմանը:  Հայաստանը և Ադրբեջանը չունեն այլ կապեր, մարդիկ չեն կարողանում խոսել միմյանց հետ, չկա անձնական շփում, գործունեության ոլորտ, ուստի սա հիանալի հնարավորություն է, որպեսզի մարդիկ երկխոսեն:

Նախագծի հերոսները երազողներ են. նրանք գաղթել են հայկական գյուղերից, որոնք այժմ Ադրբեջանի կազմում են,   տեղափոխվել  են Հայաստանի կազմում գտնվող նախկին ադրբեջանբնակ գյուղեր, տնից տուն: Նախագիծը մի գործիք է, որի միջոցով հայկական և ադրբեջանական գյուղերի բնակիչները ևս մեկ անգամ  հնարավորություն կունենան տեսնել  սահմանի հակառակ  կողմում գտնվող իրենց տները,  հարազատների գերեզմանները, հուշարձանները:

 

Նախագծի առանցքում

 

  • Ծագում, ծնունդ, հայրենիք, գաղթ
  • Բառ ու բան
  • Մշակույթ, հուշարձաններ,/գերեզմաններ/
  • Վավերագրություն
  • Ազգագրություն
  • Կենցաղ, բարքեր/խոհանոց/
  • Կապ, այցելություններ հայրենիք

 

 

 

Реклама

2 комментария в “Տնից տուն․ Մարդիկ, ճակատագրեր

  1. Уведомление: «Անդաստան» ինստալացիա Արատեսի դպրական կենտրոնում | Հասմիկ Պողոսյան

  2. Уведомление: Մանկավարժության կենտրոն

Обсуждение закрыто.