Ապրել Կառլսոնի պես տանիքում

download (17)

 

Հեքիաթաթերապիա. Ընթերցանություն+ազդեցություն  

Շարունակական նախագիծ

Մեկնարկը՝ սեպտեմբերի 3

Թիրախ. Խումբ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներ

Նպատակը`

Իրականացնել այլը ձևաչափի ընթերցանություն՝ նկարչության միջոցով

Նախագծի միջոցով զարգանում է՝սովորողների՝

  • Լսելու ունակությունը
  • Երևակայությունը
  • Վերլուծելու կարողությունը
  • Ինքնուրույն պատմելու/նկարելով/ կարողությունը
  • Խմբային քննարկումներին ինքնադրսևորվելու կարողությունը

Ընթացքը` Ուսուցիչն ընթերցում է կամ աուդիո տարբերակով/ձայնագրություն/ նախապես ընտրված հեքիաթը, իսկ սովորողներն ընթացքում նկարում են իրենց ազդեցությունները, գույները, իրենց հեքիաթը:

Արդյունքում` սովորողները պատմում են նույն հեքիաթն ըստ իրենց նկարած նկարի: Գտնվելով ստեղծագործական տարածքում սովորողը ստանում է հրաշալի հնարավորություն ինքնաարտահայտվելու և բացահայտելու իրեն:

Ֆիզիական արդյունքները դառնում են սովորողների անհատական/վերապատմած հեքիաթի/ փոքրիկ գրքույկային տարբերակները, անհատական նկարազարդմամբ, սիրելի տեքստային հատվածներով։ Դրանք ցուցադրվում են նախագծի ամփոփմաբ, տեղադրվում են սովորողների  բլոգներում,կրթահամալիրի մեդիագրադարանում, ցուցասրահում։