Դպրոցը կառուցողական խաղերի բաց քաղաք

Это слайд-шоу требует JavaScript.

Շուրջտարյա նախագիծ

Հյուսիսային դպրոց

Կրթական գործընթացի կարևոր խնդիրներից է սովորողների տրամաբանական մտածողության զարգացումը։ Տրամաբանությունը մարզում է սովորողի միտքը։ Անշուշտ, ով սուր միտք ունի, նա նաև մարզված տրամաբանություն ունի։ Ուստի տրամաբանությունն օգնում է սովորողներին հաղթահարել զանազան արգելքներ։ Լուծելով կատակ հարցերն ու տարօրինակ խնդիրները, բառերով խաղերն ու լաբիրինթոսները, խաբուսիկ և հնարամտության խնդիրները՝ սովորողը կարծես ընկնում է մաթեմատիկական խաղերի զարմանահրաշ աշխարհ։ Նա ձեռք է բերում հնարամտություն, դժվարին իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն, ստեղծականմության կարողություն։ ԵՎ զանազան արգելքներ հաղթահարելով՝ նրանք ասես մի չսպասված նոր «հայտնագործություն» են կատարում, այս դեպքում գիտելիքների յուրացման հետ մեկտեղ ձևավորվում է ինքնուրույն սովորելու խնդիրը։

Խաղային տեխնոլոգիաների կիրառումը ունի կրթական մեծ նշանակություն:Խաղը դիտարկվում է որպես առաջատար գործունեություն ոչ այն պատճառով,որ այն երեխայի կյանքում մեծ տեղ է գրավում,այլ որովհետև խա ղի ընթացքում երեխայի հոգեկանում տեղի են ունենում գլխավոր փոփոխությունները,զարգանում են հոգեկան այն գործընթացները,որոնք անհրաժեշտ են զարգացման նոր առավել բարձր աստիճանի անցնելու համար:Խաղալով երեխան անընդհատ ձգտում է գնալ առաջ,նրա մոտ միաժամանակ աշխատում են ենթագիտակցությունը,խելքը և երևակայությունը,հետևաբար երեխաների զգացմունքային ոլորտի զարգացումը,ինչպես նաև մտավոր կարողությունների զարգացումն ավելի արդյունավետ կատարվում են խաղի մեջ:

Նախագծի համար անհրաժեշտ են՝ լեգոներ, ստվարաթղթե հիմքեր, չորային թխվածքաբլիթներ, ամրակներ, լուցկի, այլ…
Նախագծի իրականացման վայր՝ խմբասենյակ, բաց լաբորատորիա, բակ-պարտեզ:
Մասնակիցներ՝ սովորողներ, ծնողներ, այլ…
Реклама

1 комментарий в “Դպրոցը կառուցողական խաղերի բաց քաղաք

  1. Уведомление: Նախագծային ուսուցման ստուգատես | Մանկավարժության կենտրոն

Обсуждение закрыто.