Մադինա, Արմաղան,Լեռնահովիտ

Մադինա, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գտնվում    է     ծովի    մակերևույթից    2200  մետր  բարձրության   վրա` Արմաղան    լեռան    արևելյան մասում: Գյուղի արևելյան մասով է հոսում Արգիճի գետը: Գյուղը Սևան-Մարտունի մայրուղուց գտնվում է 15 կմ. հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 130 կմ: Վերաբնակեցվել  է 1925-30թթ.  Ներքին Գետաշենից (Ներքին Ադյամանից) տեղափոխված  մի քանի ընտանիքներով (նրանց նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Մուշ  գավառներից): Տները քարակերտ են, թեք տանիքներով: 1897թ ունեցել է 346, 1926թ` 85, 1939 թ` 517, 1959 թ` 799, 1970թ` 1034, 1979թ` 861 բնակիչ: Գյուղապետարանը տեղակայված է մշակույթի տան շենքում: Համայնքի վարչական տարածքը կազմում է 1545.2 հա  որից` բնակելի  մակերեսը 95.8 հա, ցանքատարածքը 508.3 հա,  արոտավայրը 365.2 հա: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ձյունառատ ու երկարատև, ձմեռը կարող է տևել մինչև 5 ամիս, ամառը զով է ու առողջարար: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` անասնապահություն և հողագործություն։ Հիմնական մշակաբույսը կարտոֆիլն է։ Գյուղը Էլեկտրաֆիկացված և գազաֆիկացված է, ունի մշտական լավորակ խմելու ջուր, 1 մշակույթի տուն, 1 գրադարան, 1 փոստի բաժանմունք, 1 բուժկետ, 1 միջնակարգ դպրոց:

Մադինայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Գեղարքունիքի մարզ)

հուշարձան կառուցված վայր, հասցե կոորդ համարանիշ նշան. հավելյալ նշումներ պատկեր
Ամրոց «Մադինա» — 1 մ.թ.ա. 2-1 հզ աե մասում 5.62/1 Հ գյուղի աե եզրին բեռնել պատկեր
Քարայր — կացարան մ.թ.ա. 2-1 հզ 5.62/1.1 Հ ամրոցի կնտ-ում բեռնել պատկեր
Ամրոց «Մադինա» — 2 մ.թ.ա. 2-1 հզ, 9-17 դդ. 16 կմ հվ-ամ 5.62/2 Հ բեռնել պատկեր
Գյուղատեղի 9-17 դդ. 5.62/2.1 Տ ամրոցի ստորոտին բեռնել պատկեր
Ամրոց «Քարե ձի» մ.թ.ա. 2-1 հզ, 19 դ. 6 կմ հվ-ամ 5.62/3 Հ բեռնել պատկեր
Բնակատեղի «Քարե ձի» («Ատաշ») մ.թ.ա. 2-1 հզ, 1949 թ. 5.62/3.1 Հ ամրոցի հվ մասում բեռնել պատկեր
Գերեզմանոց 19-20 դդ. 5.62/3.2 Տ բնակատեղիի ամ մասում բեռնել պատկեր
Ջրաղաց 19 դ. 5.62/3.3 Տ բնակատեղիի ամ մասում, Արգիճի գետի ձախ ափին բեռնել պատկեր
Բնակատեղի մ.թ.ա. 2-1 հզ 18 կմ հվ 5.62/4 Հ «Նեղ բողազ» վայրում բեռնել պատկեր
Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հզ 5.62/4.1 Հ բնակատեղիից հվ բեռնել պատկեր
Գերեզմանոց 9-20 դդ. հս մասում 5.62/6 Տ գյուղի հս եզրին, բլրալանջին բեռնել պատկեր
Գերեզմանոց 10-17 դդ. 2 կմ ամ 5.62/7 Տ Արմաղան սարի գագաթին բեռնել պատկեր
Մատուռ 14-15 դդ. 5.62/7.1 Տ բեռնել պատկեր
Գյուղատեղի «Աղըլներ» 9-17 դդ. 3 կմ հվ-աե 5.62/8 Տ Արգիճի գետի ձախ ափին բեռնել պատկեր
Գերեզմանոց 10-17 դդ. 5.62/8.1 Տ գյուղատեղիի հս մասում բեռնել պատկեր
Խաչքար 9-10 դդ. գ. մ. 5.62/9 Հ Հակոբ Բեհբությանի տնամերձ հողմամասում բեռնել պատկեր
Մատուռ «Դիտվան» 16-17 դդ. 20 կմ հվ 5.62/10 Տ «Նեղ բողազ» վայրից 2 կմ հվ բեռնել պատկեր
Վիշապաքար մ.թ.ա. 4-1 հզ 8 կմ հվ 5.62/11 Հ հանդամիջյան ճանապարհի ձախ կողմում բեռնել պատկեր

Mont Armaghan (3).jpg

ԱրմաղանԱրմաղան լեռ, Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբըիւային լեռնագագաթ Հայաստանի Գեղարքունիքի մարզումՍևանա լճից հարվ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշենհամայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։ Փոքրիկ լճակը շրջապատված է ալպիական բուսածածկով։ 2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։[1][2]

Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[3][4]։

Լեռան վրա է գտնվում 2009 թ.-ին բազալտից կառուցված եկեղեցին, որի մուտքը սխալ տեղից է կառուցված: Եկեղեցու տեղում նախկինում եղել է հին մատուռի ավերակներ:

Արմաղանը հանդիսանում է սկսնակ լեռնագնացների սիրված վայրերից մեկը:

Լեռնահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Գեղարքունիքի մարզ)

հուշարձան կառուցված վայր, հասցե կոորդ համարանիշ նշան. հավելյալ նշումներ պատկեր
Գերեզմանոց 9-20 դդ. գ. մ. 5.27.1/1 Տ բեռնել պատկեր
Գյուղատեղի 13-17 դդ. հվ-աե եզրին 5.27.1/2 Տ նորակառույց «Ճգնավոր» մատուռի շուրջը բեռնել պատկեր
Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հզ 3-4 կմ հվ 5.27.1/3 Հ բեռնել պատկեր
Եկեղեցի Սբ. Աստվածածին 11-13 դդ. 5.27.1/1.9 Տ գերեզմանոցի կենտրոնում, 1936 թ.-ից՝ կիսաքանդ բեռնել պատկեր
Խաչքար 9 դ. 5.27.1/1.1 Հ արձանագիր, դրված է որպես տապանաքար բեռնել պատկեր
Խաչքար 11-12 դդ. 5.27.1/1.2 Հ կիսաքանդ եկեղեցու հս-աե անկյան մոտ բեռնել պատկեր
Խաչքար 12-13 դդ. 5.27.1/1.3 Հ դրված է որպես տապանաքար, ստորին աջ մասը չի պահպանվել բեռնել պատկեր
Խաչքար 12-13 դդ. 5.27.1/1.4 Հ կիսաքանդ եկեղեցուց 3 մ հս, կանգնեցված գետնին բեռնել պատկեր
Խաչքար 12-13 դդ. 5.27.1/1.5 Հ կիսաքանդ եկեղեցու մեջ, ստորին մասը չի պահպանվել բեռնել պատկեր
Խաչքար 12-13 դդ. 5.27.1/1.6 Հ հս կողմում, դրված է որպես տապանաքար բեռնել պատկեր
Խաչքար 13-14 դդ. 5.27.1/1.7 Հ կիսաքանդ եկեղեցու մեջ, կանգնեցված գետնին բեռնել պատկեր
Խաչքար 14-15 դդ. 5.27.1/1.8 Հ կիսաքանդ եկեղեցու մեջ, կանգնեցված գետնին, արձանագիր, վերին ձախ անկյունը` կոտրված բեռնել պատկեր
Խաչքար 11-12 դդ. գ. մ. 5.27.1/4 Հ Ռոլանդ Վարդանյանի տան մոտ, կանգնեցված գետնին բեռնել պատկեր
Ջրաղաց 19 դ. ամ մասում 5.27.1/5 Տ Ագրիճա գետի աջ ափին բեռնել պատկեր