-Թատրոն-լաբորատորիա 2018-2019

Ուսումնական թատրոն

Ուրիշ քաղաք, քաղաքի ներսում.Թակոց

Դերասանի վարպետություն

  • • Երևակայության զարգացում
    • Կրթահամալիրում թատրոնի  մշակույթի ձևավորում, հանդիսատեսի դաստիարակում
    • Բարդույթներից ազատագրում
    • Գեղեցիկ, անսխալ, մայրենի խոսքի մշակում
    • Գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում
    • Ընթերցասիրության խրախուսում` ընթերցածը մատուցելու արտիստական կարողություն
  • Գրական ստեղծագործություն շարադրելու փորձեր, խմբագրական հմտություններԵրևակայական մարմին
  • • Երևակայական կենտրոն
    • Կերպարային մտածողություն
    • Մթնոլորտն ու խաղը
    • Մթնոլորտը  կապող միջոց դերասանի և հանդիսականի համար
    • Որոշակի երանգավորումով գործողություններ
  • Ոճ
    • Այլընտրանքի ազատություն
    • Իմպրովիզացիա
    • Իմպրովիզացիան որպես փորձեր վարելու եղանակ
    • «Եսը որպես իմպրովիզատոր»
    • Ստեղծագործական անհատականություն
    • Գերագույն «եսը»  իմպրովիզատոր
    • Ժեստ
    • Հոգեբանական ժեստ
  • • Թատերական ժանրերի ուսումնասիրություն և կիրառում (Տիկնիկային, խամաճիկների, մատների, թղթի, երաժշտական, գրական, դրամատիկական…)
    • Թատերախաղով մասնակցություն ճամբարներին, ուսումնական ստուգատեսներին, ծեսերին և տոներին
    • Սեփական փորձի կիրառումը կրտսեր դպրոցներում

Բեմական խոսք

• Շնչառական վարժություններ
• Հնչյունների ճիշտ արտասանություն
• Բառերի հստակ արտասանություն
• Շուտասելուկը որպես վարժանք
• Ձայնի մարզում
• Խոսքի դինամիկա
• Ձայնելևէջներ.  ձայնի բարձրացում ու ցածրացում
• Կետադրությունը խոսքում
• Խոսքի տակտերը
• Տրամաբանական դադար
• Հոգեբանական դադար
• Տարբեր տեմպեր օգտագործելու վարժություններ
• Դիապազոն
• Բանաստեղծության տեմպառիթմը
• Արձակի տեմպառիթմը
• Չափածո խոսքի տեմպառիթմը
• Ձայնի զարգացմամբ ձեռք բերված հմտությունների  ամրապնդում տեքստերով

Բեմական շարժում

• Մկանների ազատություն
• Կեցվածք
• Կազմավորվող շարժումներ
• Սահուն շարժումներ
• Ճառագող շարժումներ
• Թեթևություն
• Ձև
• Ամբողջության ղգացողություն
• Ճաշակ
• Գեղեցկություն

Ռեժիսուրա

• Երևակայական տարածքն ու ժամանակը
• Փորձել երևակայությամբ
• Գործողություն
• «Եթե իրոք…», «Առաջադրվող հանգամանքներ»
• Կտորներ և խնդիրներ
• Հոգեկան կյանքի շարժիչները
• Գերխնդիր
• Միզանսցեն

 

Ուսումնական թատրոնի կազմակերպումը ավագ դպրոցում
Ավագ դպրոցում գործ ունենք  հասուն անհատների հետ, որոնք թատրոնը դիտարկում են որպես ընտրած մասնագիտություն կամ նախասիրություն՝ նոր միջավայր: Ավագ դպրոցում լուծվող խնդիրներն են` երևակայություն, ճաշակ, կերպարային  մտածողություն, ստեղծագործական   համարձակություն, դերարարի կեցվածք, կրծքային  ձայն, ինտոնացիա, բազմաժանր   ռեպերտուար:
Թատրոնի միջոցով ավելի արդյունավետ են լուծվում ընդհանուր կրթական խնդիրները: Աշխատանքը նպաստում է սովորողի բառապաշարի հարստացմանը, մտածողության ձևավորմանը, ստեղծագործական երևակայության, ինքնուրույն և խմբով աշխատելու, ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը,  հնարավորություն է տալիս գնահատելու և յուրացնելու մշակութային արժեքները: Թատրոնի միջոցով բավարարվում է սովորողի ինքնահաստատման-ինքնադրսևորման պահանջը, զարգանում է գեղարվեստական ճաշակը, շփվում է արվեստի այլ ձևերի հետ (նկարչություն, ձեռարվեստ, երաժշտություն և այլն), ծանոթանում գրական-թատերական ժանրերին, բարձրանում է ընդհանուր կրթական մակարդակը:
2016-2017-ին վերսկսած «Մոնոներկայացում» նախագիծը այս ուսումնական տարի 2017-2018-ին կշարունակվի ինքնուրույն «Թակոց» նախագծի տեսքով:

Ուսումնական միջավայր

Ուսումնական թատրոնի համար չկա ֆիքսված միջավայր, քանի որ ցանկացած բեմադրություն պետք է համապատասխանի ընտրված նյութի գրական բովանդակությանը և ռեժիսորի, սովորող-արտիստի տեսիլքին: Նախապատրաստական փուլը՝ մինչև բեմելը, թատրոնի դասընթացը կազմակերպվում է առարկայի առանձնահատկություններին համապատասխանող, պահանջները բավարարող ուսումնական միջավայրում` ուսումնական կաբինետ (դասասենյակ),  բացօթյա տարածք:
Ուսումնական կաբինետը` տարածքը, որտեղ իրականացվում է թատրոնի դասընթացը, պետք է կահավորված լինի` ՏՀՏ միջոցներով` համացանցին միացված համակարգիչ` նաև համակարգչային մոնտաժային ծրագրերով, որոնք հնարավորություն կտան իրականացնելու մեդիաթատրոն (գրական, պատումի թատրոնի  ծրագիր, դիտելու մեդիաներկայացումներ, ֆիլմեր (նաև համացանցից), ստեղծելու ուսումնական նյութեր, ֆիլմեր, որը պետք է ապահովի մաքուր և համապատասխան ուժգնության հնչողություն, էլեկտրոնային գրատախտակ, պրոեկտոր,  գրականությամբ`  Կ.Ստանիսլավսկի «Դերասանի աշխատանքն իր վրա», Ջ.Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն», Մ.Չեխով «Դերարարի  տեխնիկայի մասին», Ա.Հեքեքյան «Ուղղախոսության դասավանդման մեթոդիկա», մասնագիտական այլ գրականություն.
անհրաժեշտ գույքով` աթոռներ, տումբաներ, սեղան, թատերական շիրմաներ, պահարաններ` մասնագիտական գրականության համար, թատերական դեկորների համար և ընթացիկ ներկայացմանն անհրաժեշտ պիտույքների համար:
Ուսումնական տարածք են նաև կրթահամալիրի կայքը և դպրոցի ենթակայքը, դասավանդողի, սովորողի, բլոգը, սոցիալական ցանցերը:

Դասավանդողին և սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
Դպրոցում` թատրոնի ուսումնական կաբինետ (վերը նշված պայմաններով)
Անհատական համակարգիչ (նոթբուք/ նեթբուք)` անհրաժեշտ ծրագրերով
Ձայնագրիչ (թվային, հեռախոս)
Ֆոտո-տեսախցիկ
Մեդիագրադարանում և գրադարանում` ուսումնական նյութեր (մասնագիտական ձեռնարկներ և գրականություն, գեղարվեստական գրականություն, ձայնադարան, էլեկտրոնային ռեսուրսներ և այլն)
Ուսումնական ներկայացումների համար անհրաժեշտ են լինում  ամենատարբեր թափոններ   (ելնելով տվյալ ներկայացումից ), որոնց միջոցով ստեղծվում են դեկորներ:
Կերպարներ ստանալու համար անհրաժեշտ նյութեր` գրիմ, դիմակներ, կոսմետիկական մատիտներ և այլ ներկեր:

Ուսումնական կաբինետում կազմակերպվում են դասընթացների պարապմունքները`  դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում:
Բեմադրության վայրում/ ակումբ, բակ, տանիք, նկուղ/ կազմակերպվում են ուսումնական ներկայացումների փորձերը, քննարկումներ:
Ուսումնական պարապմունք են նաև ներկայացումները (փորձերը):

Սովորողի  աշխատանք
• Նախատեսված գրական նյութի ընթերցում
• Ուսումնական նյութերի հետազոտում
• Ուսումնական նյութի ստեղծում (տիկնիկ, խամաճիկ, ֆիլմ, աուդիոընթերցում, պրեզենտացիա)
• Առցանց խորհրդակցություն դասավանդողի հետ (էլեկտրոնային փոստով, skype-ով, facebook, viber սոցիալական ցանցերով):
• Անհրաժեշտ ցուցումներ ստանալու նպատակով սովորողը օնլայն կապ է հաստատում դասավանդողի հետ, ուղարկում նյութը, քննարկում-խմբագրում, կատարում անհրաժեշտ ուղղումներ
• Ուսումնական նյութի տեղադրում կայքում, բլոգում, դրա տարածումը սոցիալական ցանցերում (միայն դասավանդողի հետ կատարած համապատասխան խորհրդատվությունից հետո)
• Մասնակցություն առցանց քննարկումներին
• Ուսուցողական հեռուստաթատրոնի, հաղորդումների դիտում

Գնահատում
Սովորողը մասնակցում է առավոտյան ընդհանուր պարապմունքին, մեդիաուրբաթին, կրթհամալիրի ուսումնական տոնացույցով սահմանված  ծեսերին, միջոցառումներին, թատերական ստուգատեսերին:

Գնահատման համար.
• գրանցվում են սովորողի`
մասնակցությունը ուսումնական պարապմունքներին,
կարդացած գրքերը,
մասնակցությունը ներկայացումներին, պարապմունքներին, տոներին` որպես կազմակերպիչ,
մասնակցությունը ներկայացումներին, պարապմունքներին, տոներին`որպես գործուն դերակատար,
ներկայացումներում նրա զբաղվածությունը,
մասնակցությունը ուսումնական ճամփորդություններին.
• ուսումնական փաթեթում հավաքվում են`
նրա ստեղծած ուսումնական նյութերը (ֆիլմ, պրեզենտացիա),
էտյուդները,
կերպարների վերլուծությունները,
քննարկման համար արած մշակումները, կարծիքները,
ուսումնական ճամփորդության արձագանքները, ներկայացումների վերլուծությունը,
նրա կազմակերպած կամ նրա մասնակցությամբ ներկայացումների լուսանկարները:

Ուսումնական ճամփորդություններ

Ծրագրվում են ուսումնական ճամփորդություններ քաղաքի թատրոններ, կինոթատրոններ, օպերային  թատրոն, այգիներ,  թատերական փառատոններ:
Ուսումնական ճամփորդություն է հյուրախաղը:
Առավոտյան ընդհանուր պարապմունքի,  ծեսերի, մեդիաուրբաթի,  ներկայացումների կազմակերպում և վարում: