Երգ երգոց. Մեդիափաթեթ

18c55eee716210e4a436450d47c27066

«Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների՝ հարսնաքօղիդ տակ։ Քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։
Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, եւ ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։
Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսած նռան՝ հարսնաքօղիդ տակ։
Քո պարանոցը նման է Դաւթի աշտարակին, որ շինուած է Թալպիոթում. հազար վահան է կախուած նրանից, նաեւ՝ ռազմիկների բոլոր նետերը։
Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ։
Կարօտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քոյր հարս, քո մի հայեացքով, քո պարանոցի մի մանեակով կարօտով լցրիր սիրտը մեր։

Սողոմոն Իմաստուն «Երգ երգոց»

«Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ, եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին, ընտիր, ինչպէս արեգակ՝ զարմանալի յօրինուած»։

¹ «Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզը՝ խնկածաղիկների մարգերի մէջ, որ հօտն արածեցնի բուրաստաններում եւ շուշաններ քաղի։
² Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ»։
³ «Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած։
⁴ Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։
⁶ Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքօղիդ տակ։

¹² Նրա գլուխը ոսկի է ազնիւ, նրա մազերը գանգուր են, սեւ, ինչպէս ագռաւ։
¹³ Նրա աչքերը նման են աղաւնիների՝ հակուած առատ ջրերի վրայ,կաթով լուացուած եւ թառած՝ առատ ջրերի վրայ։
¹⁴ Նրա ծնօտները նման են խնկէ անօթների, որոնք, ինչպէս օծման իւղեր, անուշահոտութիւն են բուրում. նրա շուրթերը շուշաններ են, որոնցից առատ զմուռս է բխում։

¹¹ Մեղր է կաթում քո շուրթերից, քո՛յր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզուի տակ. եւ քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի։
¹² Փակուած պարտէզ ես, քո՛յր իմ հարս, փակուած պարտէզ եւ կնքուած աղբիւր։
¹³ Քո տնկիները նռնենիների դրախտ են՝ մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով,
¹⁴ նարդոս են ու քրքում, խնկեղէգն ու կինամոն՝ Լիբանանի ամէն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ՝ բոլոր լաւագոյն խնկերով հանդերձ,
¹⁵ բուրաստանների աղբիւր են եւ կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից։
¹⁶ Վե՛ր կաց, հիւսիսի՛ քամի, եւ ե՛կ, հարաւի՛ հով, փչի՛ր իմ պարտէզի մէջ, եւ թող իմ խնկերն իրենց բոյրը տարածեն։

Գրիգոր Նարեկացի «Մեղեդի Ծննդի»

Ծավալվել են աչքերը ծով

Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,

Ինչպես երկու փայլակնաձև արեգակներ.

Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:

Թափվում էին այտերից՝ վառ

Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.

Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում

Հուզավարար կենսատու սեր:

Կամար կապած թևերը գիրգ՝

Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,

Ելևեջներն հյուսում իրար.

Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:

Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.

Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.

Շողում էին նույն կենսավառ

Սիրով չքնաղ ու գինեթույր

Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:

Այդ վարսերը համերամ զա՜րդ, համորեն զա՜րդ,

Ոլորք առած եռահյուսակ՝

Բոլորվել են այտերի շուրջ.

Լուսափայլ է ծոցը, կարմիր վարդով լցված,

Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:

Բուրում էր նա կնդրուկի պես

Աստվածային հրով լցված մի բուրվառի.

Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:

Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,

Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի

Գույներով էր ոսկեշողում.

Գոտին կամար, արծաթափայլ,

Ոսկետտուն ու նրբակերտ՝

Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:

Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղեցկությամբ,

Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:

Քեզ պսակող թագավորին

Ու նորածին այն Փրկչին փա՜ռք

Հավիտյանս հավիտենից. ամեն:

Նահապետ Քուչակ «Ես աչք ու դու լոյս, հոգի»
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

 

Էրնեկ ես անո´ր կու տամ

Էրնեկ ես անո´ր կու տամ,
որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ — եղեմնիկ եկեր,
զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
ցորեկով զդընչիկն է պագեր:

Լուսի´ն, պարծենաս, ասես

Լուսի´ն, պարծենաս, ասես.
Լուս կու տամ ես աստընվորիս:
Ահա´ հողեղէն լուսին
ի գըրկիս´ւ երեսն երեսիս.
Թէ չես աւատալ այս գերուս,
յե´տ տանեմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
լուս պակա´ս տաս աստընվորիս:

Եղիշե Չարենց  «Նավզիկե»

I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Նայադների~ նման, նայադների~ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, –
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պե’ս, –
Ամբողջովի’ն մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերո’վ ծանոթ, մերթ` միայն նո’ր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե’զ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո’րք իմ, իմ Նավզիկե…

Ե’վ հանճարեղ երգում, և’ հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամե’ն կտավի մե’ջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե’:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե’ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե’:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե’:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ի’նչ որ արել եմ ես, ի’նչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի~ իմ սեր, իմ Նավզիկե’…

Եվ պոետի հռչակ, և’ փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սե’ր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերի’ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…

II
ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նայադների~ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ, –
Իբրև հոժա~ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի~ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…

III

…Արդեն նայի~վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարո’ւն ու գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգի’ն գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի’ն այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մե’ջ –
Պիտի տեսնեմ կղզի’ն այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…

Նո’ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի’ անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նո’ւյն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…

Նո’ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նո’ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մե’ջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա~ն պես անցած – իմ Նավզիկեն…

IV

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահո’ւ կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի~ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի~շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե –
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի~, քանի~ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մե’ջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ`
Մի~շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե’ն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի’ մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի’ր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրա’ծ աղջիկ, տվեցի քե’զ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա~կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց –`
Երազներում սիրած, երազի պե’ս…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե’:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: –

Սակայն կրկի~ն, կրկի~ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո’ւ կսկիծ: –

Ո’չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե’: –

Նայադների~ նման, նայադների~ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինջ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

Պարույր ՍևակԵրգ Երգոց

ԳԼՈՒԽ Ա
1.
Գարունն այս անգամ ձմռանը եկավ,
Այն էլ հյուսիսում.
Երբ բոլորովի՜ն չէի սպասում նրան,
Ձմեռն այս վկա։
Քեզ չփընտրեցի՛, չըորոնեցի՛
Եվ… գտա հանկա՜րծ,
Ինչպես դու մի օր անունդ ես գտել,
0 Սուլամի՜թա։
2.
0 Սո՛ւլ…
Սուլամի՛…
0 Սուլամի՜թա.
Քո բիբլիական անունն եմ սիրում,
Սիրում եմ, այն էլ բիբլիակա՛ն սիրով,
Որ երբ իր նեղլիկ բառե շապիկն է աշխատում հագնել,
Թվում է հիմա հեթանոսակա՛ն՝
Նույնիսկ անպարկե՛շտ,
Բայց… նրա՛ աչքում,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա,
Մինչ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜…
Եվ ես սիրում եմ քեզ՝ ամբողջովի՜ն։
Իսկ ի՞նչ ես, ի՞նչ ես դու ամբողջովին,
Եթե ոչ մարմին,
Ու նաև արյուն։
Ւսկ մնացածը՝ բառեր են միայն,
Պա՜ղ-արհեստակա՜ն ու ճապա՛ղ լեզվի
Մի թարգմանությո՜ւն։
Իսկ ես խոսում եմ մայրենի՛ լեզվով՝
Ադամի՛ նման
Ու Եվայի՛ հետ։
4.
0 Սուլամի՜թա, օ, Սուլամի՜թա.
Մենք, կարծեմ, արդեն խնձորը կերանք,
Քանզի նա, ով որ մտքով է տրվում,
Տրվում է, անշուշտ, մարմնից առավել…
Ո՞ւր է դրախտը,
Եթե ոչ՝ միայն քո թարթիչների հովանու ներքո,
Քո
դեռ փակ
ծոցում,
որի դռները,
Արդեն թակում են
Եվ երկո՜ւ կողմից.
Քո սիրտը՝ ներսի՛ց,
Իմ ձեռքը՝ դրսի՛ց…

5.
0 Սուլամի՜թա, բա՛ց արա դուռըդ։
Ես քեզ չե՛մ փնտրել, քեզ չե՛մ որոնել,
եվ չե՛մ էլ հարցըրել ես պահակներից
Քո`
Իմ չունեցած-չիմացած հասցեն։
Ես ճամփորդի պես,
Ու մոլորվածի,
Հասել եմ դուռըդ,
Որ և բախում է իմ ձեռքը դրսից,
Քո սիրտը՝ ներսից։
Ընդունիր հյուրիդ,
Որ կդառնա տե՛ր,
Բայց նաև՝ ծառա՜…
6.
Եվ թո՛ւյլ տուր խոսել.
Գրկելուց առաջ,
Փարվելուց առաջ,
Թույլ տուր քեզ նայել
Մի փոքըր հեռվից։
Եվ թո՛ւյլ տուր կրկնել՝
Համբույրից առաջ,
Համբույրի նման
Կրկնել անունըդ…
0 Սուլամի՜թա…
ԳԼՈՒԽ Բ
…Գեղեցիկ ես իբրև զԵրուսաղեմ…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
1.
0 Սուլամի՜թա.
Հապա շու՛ռ արի, որ ես քեզ տեսնեմ։
2.
Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ ո՛չ ավելի ու ո՛չ էլ պակաս։
Ի՞նչդ է գեղեցիկ՝ ուրի՛շը կասի,
Մինչդեռ ինձ համար դու գեղեցիկ ես,
Ինչպես բոլորը, որոնց սիրում են։
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել։
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ։
3.
Դու սև ես՝ ինչպես քո ժողովըրդի դարավոր բախտը,
Եվ սևության մեջ՝ այնքա՛ն լուսավոր,
Որքան լուսավոր անուն է տվել քո ժողովուրդը։
Սև են աչքերըդ՝ իմ աչքերի պես,
Եվ գիտեն նայել այնպե՜ս տրտմորեն,
Որքան տրտում է սիրտըս ա՛յն պահին,
Երբ ինձ թվում է, թե չե՜ս սիրելու։

4.
Սև են վարսերըդ, ինչքան ճերմակ է
Դեռ փակ կուրծքը քո,
Ավելի՛ ճերմակ
Միշտ անհալ ձյունից իմ Արարատի,
Որ փրկեց Նոյին,
Ուրեմըն՝ և քե՛զ,
Ի՛նձ ու… մեր սե՜րը.
Ավելի՛ ճերմակ, քանի որ նրան
Իմ աչքերի պես և ո՛չ մի սև աչք
Դեռ չի ստվերել անգամ հայացքո՜վ։
5.
Մի՛ լինիր այսքան… այսքան սպիտակ.
Բացվի՛ր հայացքիս և աչքերիս դեմ,
Նաև մատների՛ս,
Յուրաքանչյուրը՝ միս դարձած մի շող։
Արևառությո՛ւն ընդունիր մի քիչ
Իմ հայացքի՛ տակ,
Նաև մատների՜ս։
6.
Քո կրծքի նման ճերմակ են նաև քո ատամները։
Եթե պարկեշտ ես՝
Մի՜ ժպտա երբեք…

7.
0 Սուլամի՜թա.
Այդպես ամաչկոտ շուռ մի՛ եկ ինձնից,
Բայց շիկնի՛ր, շիկնի՜ր,
Որ իմ նեղ խցում
Արևածագի պատրանքն զգամ ես։
Շիկնի՜ր ու թո՛ւյլ տուր,
Որ հետըդ խոսեմ՝
Փարվելուց առաջ.
Փարվելուց առաջ՝
Մի փոքըր հեռվից
Քեզ նայեմ այնպես,
Կարծես առաջի՜ն անգամն եմ տեսնում

8.
Ա՜խ, այդ քո շիկնած այտերը մաքուր՝
Քո թուխ մազերով լուսապսակված։
Եվ քո շուրթե՜րը…
Ինչո՞ւ է թվում,
Թե քո այտերին — առաջի՛ն անգամ-
Հպվելը նույնքա՛ն դժվար է հիմա,
Որքան որ հնում հավատափոխման — դարձի բերումը,
Եվ քեզ համբուրելն — առաջի՛ն անգամ-
Նու՛յնն է, ինչ մի նոր տաճա՞ր ավերել,
Թե՞ հիմնադըրել մի եկեղեցի…

9.
Քո պարանոցը՝
Ազնիվ մարմարե մի վե՜հ աշտարակ,
Որտեղից — դարե՜ր — մարդիկ են կախվել՝
Ինձ նմաննե՜րը…
Նման երջանիկ կախաղանի դեմ
Ես չե՛մ բողոքում։
10.
0 Սուլամի՜թա.
Դու ամաչելուց շրջվում ես ինձնից։
Ա՜հ, քո կոնքերը քնար են լարված։
Դու չե՞ս կամենում, որ ամբողջ գիշեր
Քնարը հնչի,
Որ իմ մատները ողջ գիշերն ի լույս
Սաղմոսնե՜ր երգեն.
«0 Սու՛լ…
Սուլամի՛…
0 Սուլամի՜թա…»։

11.
0 Սուլամի՜թա.
Տեսնո՞ւմ ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի՝
Սողոմոնի՛պես։
Նրա արյունից մի՞թե մի կաթիլ
Հորձանք չի տալիս քո երակներում։
Որտեղի՞ց հապա
Նրա արյունը օտարի՛ս սրտում՝
Ի՛մ սրտում, որ քեզ
Սիրում է այսպես՝
Աստվածաշնչյան ա՛յնտեսակ սիրով,
Որ երբ իր բառե շապիկն է հագնում,
Թվում է այսօր հեթանոսական՝
Նույնիսկ անպարկե՜շտ,
Բայց… նրա՛ աչքին,
Ում համար սիրո սրբությունն արդեն
Դարձել է հագուստ տոնակա՛ն օրվա։
Իսկ նա իմ միա՛կ շապիկն է. մսե՜։

12.
Ես քեզ սիրում եմ քո նախապապի՝
Սողոմոնի՛ պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես…
Գիտե՞ս,
Ես ինչ-որ չափով նու՛յնպես արքա եմ։
Ո՛չ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ո՛չ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել։
Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ի՞նչ եմ ե՛ս հապա,
Ինչպե՞ս ի՛նձ կոչել, եթե ոչ արքա,-
Այլ կերպ չի՜ լինում.
Թագուհիները ե՞րբ են պատկանել մանկլավիկների…

ԳԼՈւԽ Գ

Մուծէք ինձ ի տուն գինւոյ…
Վասնզի խանդակաթ եմ սիրով…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Ի՛նձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ սիրուց ես նվաղում եմ։
2.
Ես նվաղում եմ, իսկ կրծքիս ներքո
Կախված է նաև ծանրաքար մի բեռ՝
Սեփական սի՜րտըս։
Նա ծա՜նր է դարձել,
Եվ… ծանըր այնքա՛ն,
Որ հազիվ մի ցուլ իր մեջքին տանի։
Իսկ մինչև անգամ եթե ցուլ եմ ես,
Այդ բեռը գոնե մեջքի՛ս չեմ կրում,
Որ դյուրին լիներ.
Այդ ծանրությունը ներսումս է կախված։
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Ինձ էլ սնուցեք կազդուրիչ գինով,
Քանի որ – տեսե՜ք — ճկվում եմ արդեն
Սեփական սրտիս ծանրության ներքո։

3.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դուստրը սևահեր
Ւ՛նձ չի պատկանում։
Նա կա և չկա՝ ինչպես երկինքը,
Իմն է — իմը չէ՝ ինչպես որ ինքը…
4.
Ողջ գիշերն ի լույս իմ մահճակալին
Փնտրում եմ նրան, չեմ գտնում սակայն։
Ողջ ցերեկն ի բուն իմ նեղ սենյակում
Կանչում եմ նրան, և ձայն չի տալիս։
Եվ դուրս եմ գալիս,
Որ փողոցներու՛մ որոնեմ նրան։
5.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ,
Դուստրե՜ր Հյուսիսի.
Երուսաղեմում երբևէ չեղած
Երուսաղեմի դստերն եմ փնտրում,
Փնտրում եմ նրան ես փողոցներում,
Փնտրում եմ նրան նաև ձեր դեմքին,
Գտնում եմ մի մա՛ս, մի նշու՛յլ, մի շո՛ղ,
Իսկ իրեն՝ բնա՜վ։

6.
Երուսաղեմում երբևէ չեղած խարտյա՛շ աղջիկներ.
Թե պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի թխահեր դստեր,
Ի՞նչ պիտի ասեք։
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ ես հիվանդ եմ կարեվեր սիրով։
7.
Ասացեք նրան, որ սիրում եմ ես
Նրա անծանոթ մորը սիրելի,
Նրա դարավոր արյունն եմ հարգում,
Ինչպես հարգում են հղիությունը։
8.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նրան,
Որ սերն իմ հին է ու վաղընջական՝
Իր բազմադարյան
Հրեական արյան
Եվ նոր՝
Նոր զարթնած իր սրտի՛ նման,-
Հին ու նոր՝
Ինչպես առավոտն ինքը։

9.
Դուք լսո՞ւմ եք ինձ, խարտյա՛շ աղջիկներ։
Դուք գիտե՞ք արդյոք, թե ի՞նչ եմ ուզում,
Որ ասեք նրան՝ այդ սևահերին։
Երդվեցնում եմ ձեզ, ասացե՛ք նրան.
Ուզում եմ լինի նա սերն իմ վերջի՛ն,
Իսկ ես էլ՝ նրա առաջի՛ն սերը։
10.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե իմ փոխարեն դուք պատահաբար հանդիպեք նրան՝
Երուսաղեմի մրահոն դստեր,
Ասացեք, որ նա մի փակ այգի է,
Այգու մեջտեղում՝ դռնփակ հնձան,
Բուրող հնձանում՝ եռացող գինի,
Իսկ դուք, բարիներ, սնուցում եք ինձ
Ուրի՜շ մի գինով,
Որպեսզի սիրո անհագ ծարավից
Ես չնվաղեմ։

11.
Երդվեցնում եմ ձեզ. ասացեք նաև,
Որ եթե հանկարծ նա ինձ որոնի,
Եթե իմ դուռը նա բախի հետո,
Եվ նույնիսկ կանչի՜,
Ինձ ձա՛յն տա սիրով՝
Կլսի միայն
Իր խզվող ձայնի արձագանքը թույլ.
Կյանքի և սիրո եզերքին ընկած
Խեցին կա՛,
Սակայն…
Անփոփոխ խեցու խեղճ բնակիչը
Հափշտակված է օտար գազանից
Եվ կամ թաղված է իր քարե բնում…
12.
Երուսաղեմում երբևէ չեղած աղջիկնե՛ր խարտյաշ.
Թե հանկարծ տեսնեք Երուսաղեմի սևակըն դստեր,
Ավելացըրեք,
Որ առայժըմ ես ննջում եմ անուժ,
Բայց դեռ արթուն է սիրտըս նվաղուն։
Թող նա շտապի՛,
Թե չէ՝ կուշանա՜,
Թե չէ՝ կլսի
Ոչ թե իմ կանչը,
Այլ վերջին ճի՜չը…

ԳԼՈւԽ Դ

Ահեակ նորա ընդ գլխով իմով, և՛ աջ
նորա պատեսցէ զինև…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

1.
Եվ դու չուշացա՛ր.
Դու շտապեցի՜ր,
Իմ Սուլ…
Սուլամի՛….
Իմ Սուլամի՜թա…
2.
Իմ Սուլամի՜թա.
Եկար վազեվազ՝
Եռամսյա կայտառ զամբիկի նման,
Եվ զամբիկի պես գեղեցիկ՝ եկա՜ր:

3.
Եկա՛ր … և իսկույն, իմ Սուլամի՛թա,
Հազարամյակներն իմ ու քո միջեւ ասես ջնջվեցին…
Ես այգի չունեմ,
Որ հիմա քեզ պես դալար վազերից
Կողերիդ համար մահիճ պատրաստեմ:
Ես այգի չունեմ… և այգի՛ս չեկար:
4.
Մայթե՛ր կան հիմա
Ու գորշ քաղաքնե՛ր,
Շենքե՛ր բազմահարկ,
Նրանցից մեկում՝
Սենյակ մի նեղլիկ:
Դու այնտե՛ղ եկար:
5.
Եկար փարվեցիր՝
Քո ամբողջությա՜մբ:
Մամուռն է այդպես քարերին փարվում,
Եվ արշալույսի գույները՝ երկնին:
Ու ես այդ պահին զգայուն էի՝
Ինչպես քո մա՛շկը,
Եվ մաքուր էի՝
Ինձ վրա հառված հայացքի՛դ նման:

6.
Եվ դու բացվեցի՜ր…
Այդպես բացվում է մահճում երեխան,
Մթնում՝ ծաղիկը:
Ու ես այդ պահին՝
Քո անմեղության բույրերից արբշիռ՝
Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ
Ու երջանկացա իմ… աղքատությա՜մբ:
7.
Ու տրվեցի՜ր դու՝
Ծնվելով նորից:
Այդպես տրվում է հողն արմատներին,
Իր հունին՝ ջուրը:
Ու ես հասկացա, որ ես ոչ մի տեղ
Այնքան չեմ զգում իմ գոյությունը,
Որքան քո՛ գրկում:
8.
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է — լույսը չի բեկում:
Եկար ու նրան ամալգամ դարձար,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ…

9.
Իմ սերերն իրար եւ նմա՛ն էին,
Ե՛վ նման չէին,
Ինչպես աշխարհի մեծ քաղաքները:
Եկավ սերը քո
Եվ ծննդավա՜յր դարձավ ինձ համար…
10.
Իմ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Իմ Սուլամի՜թա:
Գիշերը կարծես իր սկիզբն առավ
Քո թուխ վարսերից
Ու ծավալվելով՝
Վերըստին եկավ խառնըվեց նրանց.
Երկինքը նորից
Զբաղվեց աստղեր տեղաշարժելով,
Բայց մենք չտեսանք ո՛չ այս և ո՛չ այն.
Քո գլխի տակ էր իմ ձախը դրված,
Եվ քո մեջքն էի պատել իմ աջով.
Չկա՛ր ժամանակ,
Չկա՛ր նաև միտք.
Կար շնչառությո՛ւն,
Որ շատ էր նման
Օվիանոսների տուրևառությա՜ն…

ԳԼՈւԽ Ե

…Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ…
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո… վասնզի հզոր է իբրև զմահ սէր…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»

…Լավ են երկու, քան զմի… զի եթէ
ննջեսցեն երկուք` ջեռուցանեն
զմիմեանս, իսկ մին` զիա՞րդ ջեռուցու…
«ժՈՂՈՎՈՂ»

1.
Իմ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Իմ Սուլամի՜թա…
Ես այլ բան չէի,
Քան մի ապակի,
Որ թափանցիկ է — լույսը չի բեկում:
Եկար ու դարձար նրան ամալգամ,
Եվ ինձ դարձըրիր դու մի հայելի,
Ուր անդրադարձավ սերըդ երփներանգ:
Հիմա դու չկա՜ս,
Ու ես վերըստին
Ահա հայելուց ապակի դարձա`
Մի սովորակա՜ն-աննե՜րկ ապակի,
Որ թափանցիկ է — լույսը չի բեկում…

2.
Ինձ արդեն վաղո՜ւց այնպես է թվում,
Թե ես ննջում եմ, իսկ սիրտս արթուն է:
Եվ փնտրու եմ քեզ,
Սակայն չեմ գտնում,
Ու կանչում եմ քեզ,
Բայց ձայն չես տալիս.
Տարածություն է ընկած մեր միջև
Ինչպես մի սահմա՛ն,
Որ բաժանում է
Երկու թշնամի երկիր մեկմեկուց:
Ինկ մենք — թշնամի՞…
3.
Գարունը նորից
Իր վտանգավոր քարոզն է կարդում,
Կոչեր է անում ինչ-որ նոր սիրո,
Եվ չի հասկանում,
Որ վտանգավոր իր քարոզի դեմ
Թե ես արթուն եմ` իմ սիրտն է քնած:

4.
Հեռու ես, հեռո՜ւխ
Ու ձայն չես տա ինձ` որքան էլ ձայն տամ:
Գիտե՛մ, որ չկա՜ս,
Ու չեմ գտնի քեզ` որքա՛ն էլ փնտրեմ:
Բայց… մի՞թե սրտին բան կհասկացնես:
Նորից ակամա ելնում եմ փողոց,
Սանրող հայացքով իմ շուրջ եմ նայում:
Մայթերը լի են ժպիտ-ծիծաղով,
«Ներողություն»-ով ու «համեցեք»-ով,
«Ցտեսություն»-ով ու «բարև»-ներով.
Բոլո՛րն այստեղ են — իրենց տեղերում,
Միայն դո՛ւ չկաս — իմ սիրտն է թափուր…
5.
Եվ նո՜ր հասկացա,
Որ ես էլ գիտե՞ս, ես էլ եմ նախանձ:
Նախանձում եմ սիրող զույգերի՜ն.
Շրջում են գրկվոծ, ձեռք-ձեռքի, կիպ-կից:
Մենակ եմ լոկ ե՛ս,
Դո՛ւ չկաս, լոկ դու:

6.
Ձեռքի ափերը հալվել են ուզում:
Ո՞ւր է կրակը.
Քո ձե՜ռքը չկա:
Մատներս ուզում են լույս ու շող հունցել.
Ո՞ւր են ուսերդ,
Եվ լանջդ ուր է:
7.
Եվ ամենուրեք ծաղիկ են ծախում,
Սիրա՛ծ ծաղիկդ:
Ես ո՞ւմ նվիրեմ:
8.
Հեռախոսային խցերն ազատ են,
Եվ խոսափողի կեռերը բոլոր
Չորս կողմից ինձ են հարցական նայում:
Ո՞ւմ զանգահարեմ, եթե դու չկաս:
9.
Ու ես պատված եմ
Մեր անցած օրվա հուշերով այնպես,
Ինչպես Պոմպեյը` սառած լավայով:
10.
Եվ ինձ վրա են լույս ու ստվերըդ`
Ա՛յժըմ և ընդմի՜շտ:
Ա՛յժըմ և ընդմի՜շտ
Այդ քո ստվերից ու լույսից` արդեն
Շերտավոր եմ ես,
Ինչպես հովազը:

11.
Ա՜խ, երանի թե
Իմ տառապանքը բռնագըրավեն
Եվ անմիջապես հանեն աճուրդի`
Ցանկացա՜ծ գնով:
Եվ ո՜ւր էր հանկարծ ձերբակալեին
Ու տային դատի
Կարոտ հորջորջված այս հանցապարտին:
Իսկ այս հուշե՜րը,
Որ կենդանի են կենդանի մարդուց,
Ինչո՞ւ չեն կարող
Հանկարծ ենթարկվել ավտոաղետի…
12.
Իմ Սո՛ւլ…
Սուլամի՛…
Իմ Սուլամի՜թա.
Առանց քեզ ապրելն այնքան է հիմա
Անհասկանալի ու տարօրինակ,
Որքան սառույցի կամ ձյունի վրա
Վառվող խարույկը
Ու ես ապրում եմ`
Այդպե՛ս վառվելով:

13.
Դու կարծես չկաս
Ու չես լինելու,
Այլևս ինձ համար մեռած ես կարծես:
Սակայն ես գիտեմ,
Որ դու անմահ ես,
Ինչպես անմահ է կրակն աշխարհում.
Այստեղ կհանգչի
Կվառվի այլուր:
Եվ դու — ինձ համար — չե՜ս մեռնի երբեք,
Ինչպես չի մեռել
Քո նախա-նախա-նախամայրիկը,
Որ քո սիրելի անունն է կրում,
Իմ Սուլամի՜թա:
14.
Եվ ուզում եմ ես փորձըս մոռանալ,
Ահավոր փորձը իմ ամբո՜ղջ կյանքի,
Եվ ի հակառակ` անկասկա՛ծ ասել
Որ կմոռանա շունը տիրոջը,
Ծառն` իր ծաղկելը,
Ցուլն` իր բառաչը,
Եվ ժամապահն` իր նշանաբանը,
Սակայն ո՛չ ես` քե՜զ,
Իմ Սո՛ւլ…
Սուլամի…
Իմ Սուլամի՜թա…

Համո Սահյան «Ես հարուստ էի»

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի երազանքներով
Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։
Բայց դու երկնքի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք
Իմ կապույտ–կապույտ
Արտասուքները սրբելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ վերհուշերի անհուն պաշարով
Գնել աշխարհի ծովերը բոլոր
Ու տալ քեզ նվեր,
Բայց դա ծովերի կարիք չունեիր,
Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝
Մազերիդ վրա
Մատներիս մեղքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Անվերջանալի իմ կորուստներով
Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։
Դու Հարդագողի կարիք չունեիր,
Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝
Վրան քանդակված
Իմ ոտնահետքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի տառապանքներով
Գնել յոթ աշխարհ,
Հայտնի և անհայտ մայրցամաքներով,
Ու տալ քեզ նվեր։
Դու մայրցամաքի կարիք չունեիր,
Քեզ մի ածու էր հարկավոր միայն
Իմ ցանած հերկը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Ես կարող էի
Իմ անհատնելի հղացումներով
Գնել յոթ հազար հավիտենություն
Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի,
Հավիտենության կարիք չունեիր,
Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի
Եվ մի արծաթե հարսանիք էր պետք,
Քո բախտի վրա և ուսիդ վրա
Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։

Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե
Ինձանից հարուստն աշխարհում չկա
Ու չի լինելու։
Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար,
Դու, անհատնելի իմ հարստություն:

 

Վահագն Դավթյան «Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ»

 

Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ

Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին…
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:

Օրհնյա՜լ լինես դու

Քո գալուց առաջ
Դատարկ, անխռով ու կույր էի ես,
Ինչպես երևի Ադամն է եղել
Արգելված պտուղն ուտելուց առաջ:

(Այդ աստվածները ինչո՞ւ են ուզում,
Որ մենք կույր լինենք, լինենք անխռով
Ու լինենք դատարկ)…

Օրհնյա~լ լինենս դու,
Քո գալուց հետո
Ես տառապանքի կշիռն զգացի,
Խռովքը խանդի, շիկնանքը շանթի,
Տեսա մերկության ցոլանքը մաքուր,
Ես լո՜ւյսը տեսա…

Ե’ս աստվածներին դարձա հավասար:

Օրհնյա՜լ լինես դու…

***
Մեկ բաժակ թեյով անգամ
կարելի է հարբել
եթե նա, ով պիտի լինի
կա…

Հոսեյն Փանահի

ԿՐԱԿՈՑ
Գիշերը
միշտ հետևից
փակում է աչքերս,
որ ձայնից ճանաչեմ:

Գիտես ինչ կգա աշխարհի գլխին
թե մոռանամ քեզ,
ինչ կլինի
եթե մեղուն մոռանա ծաղկին
կամ ճնճղուկը սերմին…

Ասես բոլոր թռչունները
դեպի ծառն էին չվում,
որ տերևներով շարժում էր քամուն…
Ծառը,
որի ստվերում նստում էիր տարիներ ի վեր
դարձել է գիրք սիրային:

Մտածիր
արկածի մասին նրա,
ով աշխարհի ժամացույցները գողացավ,
որ սիրեցիալը չծերանա:

Ես
ծերացել էի…

Երկընտրանքի առաջ կանգնած
պատկերացրու
ամեն ձեռքդ հրացան է
մեկը` ընկեր
մյուսը` թշնամի
ու չգիտես
որը վերցնես ու կրակես…

Մեհդի Աշրաֆի

****

 

«Вот сейчас я вам покажу в нежных звуках жизнь, которая покорно и радостно обрекла себя на мучения, страдания и смерть. Ни жалобы, ни упрека, ни боли самолюбия я не знал. Я перед тобою — одна молитва: «Да святится имя Твоё». Да, я предвижу страдание, кровь и смерть. И думаю, что трудно расстаться телу с душой, но. Прекрасная, хвала тебе, страстная хвала и тихая любовь. «Да святится имя Твоё». Вспоминаю каждый твой шаг, улыбку, взгляд, звук твоей походки. Сладкой грустью, тихой, прекрасной грустью обвеяны мои последние воспоминания. Но я не причиню тебе горя. Я ухожу один, молча, так угодно было богу и судьбе. «Да святится имя Твоё». В предсмертный печальный час я молюсь только тебе. Жизнь могла бы быть прекрасной и для меня. Не ропщи, бедное сердце, не ропщи. В душе я призываю смерть, но в сердце полон хвалы тебе: » Да святится имя Твоё». Ты, ты и люди, которые окружали тебя, все вы не знаете, как ты была прекрасна. Бьют часы. Время. И, умирая, я в скорбный час расставания с жизнью все-таки пою — слава Тебе. Вот она идет, все усмиряющая смерть, а я говорю -слава Тебе ! Успокойся, дорогая, успокойся, успокойся. Ты обо мне помнишь? Помнишь? Ты ведь моя единая и последняя любовь. Успокойся, я с тобой. Подумай обо мне, и я буду с тобой, потому что мы с тобой любили друг друга только одно мгновение, но навеки. Ты обо мне помнишь? Помнишь? Помнишь? Вот я чувствую твои слезы. Успокойся. Мне спать так сладко, сладко, сладко». А вы… могли бы… ТАК?..

Ա. Կուպրին «Նռնաքարե ապարանջանը»

****

Я помню чудное мгновенье… 

Я помню чудное мгновенье:
Передо мной явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.
В томленьях грусти безнадежной
В тревогах шумной суеты,
Звучал мне долго голос нежный
И снились милые черты.
Шли годы. Бурь порыв мятежный
Рассеял прежние мечты,
И я забыл твой голос нежный,
Твой небесные черты.
В глуши, во мраке заточенья
Тянулись тихо дни мои
Без божества, без вдохновенья,
Без слез, без жизни, без любви.
Душе настало пробужденье:
И вот опять явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.
И сердце бьется в упоенье,
И для него воскресли вновь
И божество, и вдохновенье,
И жизнь, и слезы, и любовь.

Ա. Պուշկին

****

Любовь одна — веселье жизни хладной, 
Любовь одна — мучение сердец:
Она дарит один лишь миг отрадный,
А горестям не виден и конец.
Стократ блажен, кто в юности прелестной
Сей быстрый миг поймает на лету;
Кто к радостям и неге неизвестной
Стыдливую преклонит красоту!
Но кто любви не жертвовал собою?
Вы, чувствами свободные певцы!
Пред милыми смирялись вы душою,
Вы пели страсть — и гордою рукою
Красавицам несли свои венцы.
Слепой Амур, жестокий и пристрастный,
Вам терния и мирты раздавал;
С пермесскими царицами согласный,
Иным из вас на радость указал;
Других навек печалями связал
И в дар послал огонь любви несчастной.
Наследники Тибулла и Парни!
Вы знаете бесценной жизни сладость;
Как утра луч, сияют ваши дни.
Певцы любви! младую пойте радость,
Склонив уста к пылающим устам,
В объятиях любовниц умирайте;
Стихи любви тихонько воздыхайте!..
Завидовать уже не смею вам.
Певцы любви! вы ведали печали,
И ваши дни по терниям текли;
Вы свой конец с волненьем призывали;
Пришел конец, и в жизненной дали
Не зрели вы минутную забаву;
Но, не нашед блаженства ваших дней,
Вы встретили по крайней мере славу,
И мукою бессмертны вы своей!
Не тот удел судьбою мне назначен:
Под сумрачным навесом облаков,
В глуши долин, в печальной тьме лесов,
Один, один брожу уныл и мрачен.
В вечерний час над озером седым
В тоске, слезах нередко я стенаю;
Но ропот волн стенаниям моим
И шум дубрав в ответ лишь я внимаю.
Прервется ли души холодный сон,
Поэзии зажжется ль упоенье,—
Родится жар, и тихо стынет он:
Бесплодное проходит вдохновенье.
Пускай она прославится другим,
Один люблю,— он любит и любим!..
Люблю, люблю!.. но к ней уж не коснется
Страдальца глас; она не улыбнется
Его стихам небрежным и простым.
К чему мне петь? под кленом полевым
Оставил я пустынному зефиру
Уж навсегда покинутую лиру,
И слабый дар как легкий скрылся дым.

Ա. Պուշկին

 

****

Не спрашивай, зачем унылой думой
Среди забав я часто омрачен,
Зачем на все подъемлю взор угрюмый,
Зачем не мил мне сладкой жизни сон;
Не спрашивай, зачем душой остылой
Я разлюбил веселую любовь
И никого не называю милой —
Кто раз любил, уж не полюбит вновь;
Кто счастье знал, уж не узнает счастья.
На краткий миг блаженство нам дано:
От юности, от нег и сладострастья
Останется уныние одно…

Простишь ли мне… Пушкин: стихи о любви

Простишь ли мне ревнивые мечты,
Моей любви безумное волненье?
Ты мне верна: зачем же любишь ты
Всегда пугать мое воображенье?
Окружена поклонников толпой,
Зачем для всех казаться хочешь милой,
И всех дарит надеждою пустой
Твой чудный взор, то нежный, то унылый?
Мной овладев, мне разум омрачив,
Уверена в любви моей несчастной,
Не видишь ты, когда, в толпе их страстной,
Беседы чужд, один и молчалив,
Терзаюсь я досадой одинокой;
Ни слова мне, ни взгляда… друг жестокий!
Хочу ль бежать,- с боязнью и мольбой
Твои глаза не следуют за мной.
Заводит ли красавица другая
Двусмысленный со мною разговор,-
Спокойна ты; веселый твой укор
Меня мертвит, любви не выражая.
Скажи еще: соперник вечный мой,
Наедине застав меня с тобой,
Зачем тебя приветствует лукаво?..
Что ж он тебе? Скажи, какое право
Имеет он бледнеть и ревновать?..
В нескромный час меж вечера и света,
Без матери, одна, полуодета,
Зачем его должна ты принимать?..
Но я любим… Наедине со мною
Ты так нежна! Лобзания твои
Так пламенны! Слова твоей любви
Так искренно полны твоей душою!
Тебе смешны мучения мои;
Но я любим, тебя я понимаю.
Мой милый друг, не мучь меня, молю:
Не знаешь ты, как сильно я люблю,
Не знаешь ты, как тяжко я страдаю.

Ա. Պուշկին

*****
Не множеством картин старинных мастеров… 

Не множеством картин старинных мастеров
Украсить я всегда желал свою обитель,
Чтоб суеверно им дивился посетитель,
Внимая важному сужденью знатоков.

В простом углу моем, средь медленных трудов,
Одной картины я желал быть вечно зритель,
Одной: чтоб на меня с холста, как с облаков,
Пречистая и наш божественный спаситель —

Она с величием, он с разумом в очах —
Взирали, кроткие, во славе и в лучах,
Одни, без ангелов, под пальмою Сиона.

Исполнились мои желания. Творец
Тебя мне ниспослал, тебя, моя Мадонна,
Чистейшей прелести чистейший образец.

Ա. Պուշկին

****

Признание 

Я вас люблю, хоть и бешусь,
Хоть это труд и стыд напрасный,
И в этой глупости несчастной
У ваших ног я признаюсь!
Мне не к лицу и не по летам…
Пора, пора мне быть умней!
Но узнаю по всем приметам
Болезнь любви в душе моей:
Без вас мне скучно,- я зеваю;
При вас мне грустно,- я терплю;
И, мочи нет, сказать желаю,
Мой ангел, как я вас люблю!
Когда я слышу из гостиной
Ваш легкий шаг, иль платья сум,
Иль голос девственный, невинный,
Я вдруг теряю весь свой ум.
Вы улыбнетесь — мне отрада;
Вы отвернетесь — мне тоска;
За день мучения — награда
Мне ваша бледная рука.
Когда за пяльцами прилежно
Сидите вы, склонясь небрежно,
Глаза и кудри опустя,-
Я в умиленьи, молча, нежно
Любуюсь вами, как дитя!..
Сказать ли вам мое несчастье,
Мою ревнивую печаль,
Когда гулять, порой в ненастье,
Вы собираетеся в даль?
И ваши слезы в одиночку,
И речи в уголку вдвоем,
И путешествия в Опочку,
И фортепьяно вечерком?..
Алина! сжальтесь надо мною.
Не смею требовать любви.
Быть может, за грехи мои,
Мой ангел, я любви не стою!
Но притворитесь! Этот взгляд
Все может выразить так чудно!
Ах, обмануть меня не трудно!…
Я сам обманываться рад!

Ա. Պուշկին

****

Красавица 

Всё в ней гармония, всё диво,
Всё выше мира и страстей;
Она покоится стыдливо
В красе торжественной своей;
Она кругом себя взирает:
Ей нет соперниц, нет подруг;
Красавиц наших бледный круг
В ее сияньи исчезает.

Куда бы ты ни поспешал,
Хоть на любовное свиданье,
Какое б в сердце ни питал
Ты сокровенное мечтанье,-
Но встретясь с ней, смущенный, ты
Вдруг остановишься невольно,
Благоговея богомольно
Перед святыней красоты.

Ա. Պուշկին

****

Я думал, что любовь погасла навсегда… 

Я думал, что любовь погасла навсегда,
Что в сердце злых страстей умолкнул глас мятежный,
Что дружбы наконец отрадная звезда
Страдальца довела до пристани надежной.
Я мнил покоиться близ верных берегов,
Уж издали смотреть, указывать рукою
На парус бедственный пловцов,
Носимых яростной грозою.
И я сказал: «Стократ блажен,
Чей век, свободный и прекрасный,
Как век весны промчался ясной
И страстью не был омрачен,
Кто не страдал в любви напрасной,
Кому неведом грустный плен.
Блажен! но я блаженней боле.
Я цепь мученья разорвал,
Опять я дружбе… я на воле —
И жизни сумрачное поле
Веселый блеск очаровал!»
Но что я говорил… несчастный!
Минуту я заснул в неверной тишине,
Но мрачная любовь таилася во мне,
Не угасал мой пламень страстный.
Весельем позванный в толпу друзей моих,
Хотел на прежний лад настроить резву лиру,
Хотел еще воспеть прелестниц молодых,
Веселье, Вакха и Дельфиру.
Напрасно!.. я молчал; усталая рука
Лежала, томная, на лире непослушной,
Я все еще горел — и в грусти равнодушной
На игры младости взирал издалека.
Любовь, отрава наших дней,
Беги с толпой обманчивых мечтаний.
Не сожигай души моей,
Огонь мучительных желаний.
Летите, призраки… Амур, уж я не твой,
Отдай мне радости, отдай мне мой покой…
Брось одного меня в бесчувственной природе
Иль дай еще летать надежды на крылах,
Позволь еще заснуть и в тягостных цепях
Мечтать о сладостной свободе.

Ա. Պուշկին

****

Научи меня жить, по дыханью, по нотам,
без суждений и боли, падений и взлетов.
И в густой суете прошепчи мое имя,
чтоб на сердце усталом расплавился иней…

Научи меня жить, губ касаясь губами,
чтобы стало прочней все, что есть между нами.
Разжигая огонь, не бояться пожара —
мы с тобою вдвоем, мы с тобою недаром…

Научи меня жить, я тебе доверяю
это сердце, а в нем — чем дышу, чем страдаю.
Позови меня вдаль, где никто не услышит,
там, где ветер седой вдохновением дышит…

Научи меня жить, научи, ты же можешь,
и я стану другим, сбросив старые кожи.
Разобьются века о тяжелые своды,
но мы будем вдвоем оживать год за годом…

Научи меня жить, обними еще крепче —
и забудется все, и дышать станет легче…
Я не знаю, что там, за завесою буден,
но я буду любить…
как бы путь ни был труден.

Б.Пастернак. Научи меня жить…..