Երևան-Ստամբուլ բաց ճամբար.Հաշվետվություն

 

Երևան-Ստամբուլ բաց ճամբարի ծրագիրը

Երևան-Ստամբուլ բաց ճամբարի կլոր սեղան-ասուլիսի հաղորդագրությունը

Կարագոզյան վարժարանի խմբի ընդունելություն. Շրջայց Երեւանում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն այսօր հյուրընկալեց Կարագոզյան վարժարանի սովորողների, դասավանդողների խմբին: Սեբաստացիները խմբին դիմավորեցին Զվարթնոց օդանավակայանում, այնուհետեւ միասին ժամանեցին կրթահամալիր եւ տեղավորվեցին կացարաններում: Մի փոքր հանգստից հետո ճաշեցինք, լողացինք եւ դուրս եկանք շրջայցի երեկոյան Երևանում:

Ճամբարային օրը Կարագոզյան վարժարանի խմբի հետ

Հունիսի  26

Ճամբարային օրը սկսեցինք Մայր դպրոցում  առավոտյան ընդհանուր պարապմունքով: Միասնական ընդհանուր պարապմուքնից հետո սկսվեց ճամբարային եռուզեռը: Մայր դպրոցի պուրակում Կարագոզյան վարժարանի խմբի հետ  կրթահամալիրի տեխնոլոգիայի ուսուցչուհիներ՝ Տաթեւ Աթոյանն ու Մարիամ Աղաբաբյանը  այլընտրանքային տիկնիկներ պատրաստեցին: Մասնակցեցինք «Կայծեր» պարային ակումբի հաշվետու համերգին, ինչպես նաեւ երաժշտության ուսումնական կենտրոնի ավարտական համերգին: Միջին դպրոցում ընդմիջեցինք եւ վազեցինք  մարզական ակումբներում մարզվելու՝ թենիս, բասկետբոլ, ֆուտբոլ եւ հեծանիվ: Մի փոքր հանգստանալուց Կարագոզյանցի մեր ընկերների հետ գնացինք շրջայցի դեպի երեւանյան փողոցներ, Կասկադ համալիր, այնտեղից էլ Հաղթանակի զբոսայգի:

Կարագոզյան վարժարանի խմբի երկօրյա երաժշտական անցուդարձը

Հունիսի 27

Բուռն, լեցուն, հագեցած երաժշտական առօրյա

Բացօթյա տեխնոլոգիական գործունեություն. խեցեգործություն. Մովսես Ավետիսյան, Տաթև Աթոյան, Մարիամ Աղաբաբյան

«Երևան-Ստամբուլ» բաց ճամբար. Օրը Հյուսիսում

Կարագոզյան վարժարանի խմբի ճամբարականների և   Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դասավանդողների, սովորողների մասնակցությամբ տեղի ունեցավ Առավոտյան ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցում:

Կարագոզյան վարժարանի ճամբարականները պատրաստվում են հարսանեկան ծեսին

Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

Երևան-Ստամբուլ բաց ճամբար.

Հայրենագիտական ճամփորդություն՝ Էջմիածին-Օշական-Աշտարակ

«Գարակէօզեան» վարժարանի հյուրերի հետ այսօր իրականացրեցինք  ճամփորդություն դեպի Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր:Այցելեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին,բայց տաճարն այս պահին  գտնվում է վերանորոգման շրջանում: Արմավիրի մարզից  գնացինք Արագածոտնի մարզ: Գյուղ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մեզ դիմավորեցին «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության անդամներն,ովքեր մեզ հետ շրջեցին, պատմեցին Օշականի, ինչպես նաեւ եկեղեցու մասին: Մեզ հյուրասիրեցին  նաեւ անուշահամ մրգեր: Միասին գնացինք Աշտարակի Կարմրավոր եկեղեցիներ, այնտեղից էլ վերադարձանք Երեւան եւ շրջայց կատարեցինք հին երեւանյան փողոցներով:

Չարենցի կամարով՝ Գառնի

Այցելություն Գառնի՝ Չարենցի կամարով, չարենցյան ընթերցումներով. պարատուն Գառնիում

«Գարակէօզեան» վարժարանի հյուրերի եւ մի խումբ սեբաստացի սովորողներ, դասավանդողների հետ  այսօր իրականացրեցինք  ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ:  Առաջին կանգառը Ողջաբերդ գյուղն էր: Չարենցի կամ Արարատի կամար հուշարձանում միասին ընթերցեցինք «Ես իմ անուշ Հայաստանի»  բանաստեղծությունը,Արարատի շուքի տակ միասնական պարերգեր կատարելուց հետո ուրախ տրամադրությամբ շարունակեցինք ճանապարհը:

Հաջորդ կանգառը՝  հին հայկական հեթանոսական տաճար Գառնին էր:

․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:

— Մովսես Խորենացի, Հայոց պատմություն

 

Մեր պոլսահայ ընկերների հետ շրջեցինք Գառնիում եւ տեղեկություններ հաղորդեցինք տաճարի մասին:

Գառնու տաճարից հետո ուղեւորվեցինք դեպի Գեղարդի վանք: Դեպի վանական համալիր տանող ճանապարհը անցնում է պարսպին զուգահեռ կառուցված ճանապարհով։ Պատի վրա կանգնեցված 16-17-րդ դարերին վերագրվող խաչքարերի կրկնօրինակներն էլ անպայման  ուսումնասիրեցինք։ Գեղարդի  Գանձ-ադամանդհամալիրից լսելի եղավ խմբի միասնական աղոթքն ու հոգեւոր երգերը: 

«Ազգագրությունը՝ տուն» նախագիծ
Կարագյոզյան վարժարանի սովորողները սեբաստացի Արամի տանն են: Միասին պատրաստում են, երգում, խաղում, զրուցում, ապրում:

Կարագյոզյան վարժարանի սովորողները սեբաստացի Կարինե Գոմցյանի տանն են:

Կարագյոզյան վարժարանի սովորողները սեբաստացի Նոռայի տանն են:

 

Հարսանյաց ծես

 

«Երևան- Ստամբուլ» բաց ճամբար
Ստամբուլի Կարագյոզյան վարժարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների բացօթյա տեխնոլոգիական գործունեություն
Պատրաստում ենք այլընտրանքային տիկնիկներ, հայկական զարդանախշերով կրծքազարդեր

«Երևան-Ստամբուլ» բաց ճամբար. կլոր սեղան-ասուլիս

Հայ-թուրքական կրթամշակութային կամուրջների, Երևան-Ստամբուլ բաց ճամբարի ընթացքի և մեկնարկած նախագծերի շարունակության, զարգացման, ընդլայնման, պատասխան այցի մասին էր այսօրվա ասուլիսը: «Երեւան-Ստամբուլ» բաց ճամբար. ստեղծելով կամուրջնե

«Երեւան-Ստամբուլ» բաց ճամբար. ստեղծելով կամուրջներ

Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 25-ից հուլիսի 2-ը գործում է տարատարիք սովորողների «Երեւան-Ստամբուլ» բաց ճամբարը, որին մասնակցում է Թուրքիայի Ստամբուլի «Կարագոզյան» վարժարանի սովորողների եւ ուսուցիչների խումբը:

Երեւանցի եւ ստամբուլցի սովորողները, ուսուցիչները օրեր շարունակ կիրականացնեն համատեղ հայրենագիտական, տեխնոլոգիական, երաժշտական, մարզական ուսումնական-ժամանցային նախագծեր, միասին կմասնակցեն ազգագրական բաց փառատոնի իսկական ծիսական հարսանիքի նախագծին։

Երիստասարդ էյմ կայքի անդրադարձը՝ այստեղ

Երևան-Ստամբուլ բաց ճամբար. Ցտեսություն

 

Հարցազրույց 《Գարագէօզեան》 վարժարանի տնօրեն Արուսեակ Գօչ Մօնէի Հետ

Реклама